ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 51
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը կրտսեր դպրոցում

Կարինե Պետրոսյան
Ռուսերենի և հայերենի համագործակցային ուսուցում. նախագիծ

Մեթոդական մշակումներ

Նաիրա Նիկողոսյան
Ժամանակը, Մարդը և իր ստեղծած տեխնոլոգիաները

Гаяне Парванян
Играя, учим русский язык.

Նելլի Թովմասյան
Խմբային աշխատանքի կազմակերպում. ուսումնական գործիքը` նեթբուք

Հասմիկ Ղազարյան
Հեքիաթից մինչև աուդիոգիրք

Հասմիկ Թոփչյան
Դիջիտեքյան մեր պատմությունը

Անահիտ Հարությունյան
Մեդիաստեղծագործական աշխատանք

Լուսինե Փաշայան
Mskh.am-ը՝ ուսումնական կայք

Արմինե Մնացականյան
Մեր խաղարկային դատարանը. մեդիան սովորողների օգնական

Հասմիկ Նալբանդյան
Սովորողին և ուսուցչին ուղղված չափորոշչային պահանջներ

Անահիտ Գևորգյան, Անահիտ Գրիգորյան
Մեդիան «Իմացումի հրճվանք» ծրագրի արդյունավետ իրականացման պայման

Սրբուհի Աղաբաբյան
Երգով օտար լեզվի ուսուցում կրտսեր դպրոցում

Анна Мкртумян
Как я прохожу тему “Времена года” в начальной школе

Արևիկ Բաբայան
Համացանցն ու ֆիլմերը մեր օգնականն են

Հայարփի Տոնոյան
1-ին դասարանցու ուսումնական թղթապանակ

Շահանե Նիկոլայան
Օտար լեզվի տառերի ուսուցման մասին

Լուսինե Բարսեղյան
Մեդիակրթություն բոլորի համար՝ ներառյալ հատուկ կարիք ունեցող երեխաները

Աշոտ Բլեյան
Մեդիան` անընդհատ աշխատանքի հնարավորություն

Нонна Григорян
Информационная культура учащихся и роль библиотеки

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Mane Gevorgyan
The open door


Հնդկական զրույցներ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Թամազյան Մարգարիտ
Նախակրթարանային մոդել-խմբասենյակ. ամենակրտսերների մուտքը մեդիա

Տաթև Բլեյան
Ամենօրյա համոզում, որ դու կարող ես…

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգի ծառայությունը կրթահամալիրիում

Անուշ Ասատրյան
Մեր բուսաբանական լաբորատորիան՝ մեզ ուսուցիչ

Շամիրամ Պողոսյան
Մեդիակրթություն ծնողների համար

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Գիտակների ակումբ

Աննա Հայրոյան
Ամեն ինչ սկսվում է նախակրթարանից

ԱՐՁԱԳԱՆՔ

Նարինե Պետրոսյան
Մարդու իրավունքներ և քաղաքացիական կրթություն

Տաթև Թամազյան
Հաջորդ տարի` նաև «Լավագույն լուսանկարչական շարք»
Դիջիտեքյան մեր պատմությունը

Դիջիտեքին նյութեր ներկայացնելու ժամկետն ավարտին էր մոտենում: Այն դասարաններում, որտեղ դասավանդում եմ մայրենի, եռուզեռ էր, բոլորը, նյութերն ուշացնելու մտքից անհանգստացած, վերջին ճշտումները, ուղղումներն էին կատարում, մոնտաժային աշխատանքներն էին ավարտում, դասարանում նայում էինք, ծիծաղում, քննարկում էինք, ուղղում, տանում էին, փոփոխություններ անում ու նորից բերում...

Մի խոսքով, Դիջիտեքյան տրամադրություններ... բացի մի դասարանից (չնշեմ, թե որ դասարանը), որտեղ կատարյալ անտարբերություն էր տիրում: Դասարանում մի քանի անհամարձակ աղջիկներ կան, որոնց մտքով եթե անգամ ինչ-որ բան էլ անցնի, կալարեն գործի անցնել, և շատ ակտիվ վարքի տեր տասնհինգ տղա, որոնց հետաքրքրությունները համակարգչային խաղերից այն կողմ չեն անցնում: Ամանորյա տոներից հետո ինչքան էլ փորձեցի նրանց ոգևորել, գտնել ընդհանուր թեմա կամ նախագիծ, որի շուրջ կարելի է հավաքվել-աշխատել, ապարդյուն: Անգամ մրցանակները չոգևորեցին նրանց:

Հաշտված այդ իրականության հետ` մտել էի դասարան՝ սովորական դասի: Հանձնարարված էր Վ. Տերյանի «Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում...» բանաստեղծությունը: Երկու րոպե ժամանակ ունեին՝ բանաստեղծությունը վերհիշելու, կրկնելու: Այդ ընթացքում շրջում էի սեղանների կողքով, երբ նկատեցի, որ տղաներից մեկը քթի տակ մտմտում էր բանաստեղծությունը՝ գլուխը տակտով շարժելով: Ավելի մոտեցա ու լսեցի, թե ինչպես է Տերյանի բանաստեղծությունը ռեփ կարդում: Բոլորի ուշադրությունը հրավիրեցի և խնդրեցի բարձրաձայն ամբողջը կարդալ: Սկզբում նա մտածեց, թե անլուրջ եմ վերաբերվում և մերժեց, հետո երևի զգաց, թե ես ինչքան ոգևորված եմ, ու ռեփ կարդաց բանաստեղծությունը՝ ծայրից ծայր...

Վերջ. թեման ունենք, նյութն ընտրված է: Իրենք էլ չհասկացան, թե ինչպես արագ դերաբաշխում արեցին, գրեթե բոլորը փորձեցին, իրենք իրենց ընտրեցին լավագույն երեքին, որոնք պիտի կարդային բանաստեղծությունը: Ու աշխատանքը եռաց: Կարդացին, տեմպը լավը չէր, բոլորը չեն հասցնում, մի քիչ դանդաղ է պետք: Նորից կարդացին: Մեկը մյուսին ուղղում է անում, նրա փոխարեն կարդում է, որ ցույց տա: Հետո հասկացան, որ նկարահանման ժամանակ գրքերը չեն կարող պահել ձեռքներին, արագ անգիր արեցին՝ յուրաքանչյուրն իր հատվածը: Ընթացքում պարզվեց, որ տղաներից մեկը կարողանում է շրթունքներով DJ-ական հնարքներ անել, նրան էլ ներառեցին: Մեկն այն կողմից ասաց, որ ուզում են ամեն քառատողից հետո Քոչարի երգել-պարել, որ «կոնֆլիկտ» լինի ռեփի ու ազգայինի միջև: Հետո բոլորը սկսեցին իրենց թաքնված «տաղանդները» ցույց տալ: Այսպես շարունակվեց երկու դասաժամ:

Ես առիթից օգտված՝ ոչ մեկին չէի մերժում, երեխաներս հազիվ բացվել էին: Մտածում էի՝ հետո կմշակեմ և ավելորդ մասերը կմոնտաժեմ: Այդ խնդիրն էլ հեշտ լուծվեց: Երբ ֆիլմը մաս-մաս ներկայացնում էի, բացատրում էի, որ այս պարը կամ այն ձայնը չի սազում մեր ֆիլմին, հարկավոր է հանել: Իրենք հասկանում էին և ընդունում: Որոշ տեղերում իրենք էին ուղղումներ անում, փոփոխություններ առաջարկում: Չորս-հինգ օրից ֆիլմը պատրաստ էր: Օրվա մեջ մի քանի անգամ նայում էին, բոլոր ուսուցիչներին հերթով ցուցադրում էին և շատ գոհ էին իրենց կատարած աշխատանքից:

Անկախ նրանից՝ ֆիլմն ուշադրության կարժանանա, թե ոչ, ես ինձ համարում եմ մրցանակակիր. Ես շահեցի ստեղծական պարապմունքներ...

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ