ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 51
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը կրտսեր դպրոցում

Կարինե Պետրոսյան
Ռուսերենի և հայերենի համագործակցային ուսուցում. նախագիծ

Մեթոդական մշակումներ

Նաիրա Նիկողոսյան
Ժամանակը, Մարդը և իր ստեղծած տեխնոլոգիաները

Гаяне Парванян
Играя, учим русский язык.

Նելլի Թովմասյան
Խմբային աշխատանքի կազմակերպում. ուսումնական գործիքը` նեթբուք

Հասմիկ Ղազարյան
Հեքիաթից մինչև աուդիոգիրք

Հասմիկ Թոփչյան
Դիջիտեքյան մեր պատմությունը

Անահիտ Հարությունյան
Մեդիաստեղծագործական աշխատանք

Լուսինե Փաշայան
Mskh.am-ը՝ ուսումնական կայք

Արմինե Մնացականյան
Մեր խաղարկային դատարանը. մեդիան սովորողների օգնական

Հասմիկ Նալբանդյան
Սովորողին և ուսուցչին ուղղված չափորոշչային պահանջներ

Անահիտ Գևորգյան, Անահիտ Գրիգորյան
Մեդիան «Իմացումի հրճվանք» ծրագրի արդյունավետ իրականացման պայման

Սրբուհի Աղաբաբյան
Երգով օտար լեզվի ուսուցում կրտսեր դպրոցում

Анна Мкртумян
Как я прохожу тему “Времена года” в начальной школе

Արևիկ Բաբայան
Համացանցն ու ֆիլմերը մեր օգնականն են

Հայարփի Տոնոյան
1-ին դասարանցու ուսումնական թղթապանակ

Շահանե Նիկոլայան
Օտար լեզվի տառերի ուսուցման մասին

Լուսինե Բարսեղյան
Մեդիակրթություն բոլորի համար՝ ներառյալ հատուկ կարիք ունեցող երեխաները

Աշոտ Բլեյան
Մեդիան` անընդհատ աշխատանքի հնարավորություն

Нонна Григорян
Информационная культура учащихся и роль библиотеки

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Mane Gevorgyan
The open door


Հնդկական զրույցներ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Թամազյան Մարգարիտ
Նախակրթարանային մոդել-խմբասենյակ. ամենակրտսերների մուտքը մեդիա

Տաթև Բլեյան
Ամենօրյա համոզում, որ դու կարող ես…

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգի ծառայությունը կրթահամալիրիում

Անուշ Ասատրյան
Մեր բուսաբանական լաբորատորիան՝ մեզ ուսուցիչ

Շամիրամ Պողոսյան
Մեդիակրթություն ծնողների համար

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Գիտակների ակումբ

Աննա Հայրոյան
Ամեն ինչ սկսվում է նախակրթարանից

ԱՐՁԱԳԱՆՔ

Նարինե Պետրոսյան
Մարդու իրավունքներ և քաղաքացիական կրթություն

Տաթև Թամազյան
Հաջորդ տարի` նաև «Լավագույն լուսանկարչական շարք»
Ժամանակը, Մարդը և իր ստեղծած տեխնոլոգիաները

Արդեն մի քանի տարի է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է մեդիակրթություն: Ամեն տարի ավելի նկատելի է դառնում ««Ստեղծողի դպրոց» անհատի կրթական պատվեր. Մեդիակրթությույուն» Կրթական ծրագրի պատվիրատուների վստահությունը: Սա տեսանելի է «Հանրակրթական Դիջիթեք-2012»-ի այս օրերին: Այս ամենի մեջ ուրախալի է, որ պատվիրատուի հայացքն է փոխվել, նոր մտածողություն, որը մեր՝ կրթության կազմակերպիչներիս, ավելի է պարտավորեցնում: Այս տարիներին, այս օրերին զրույցների, հարցազրույցների, քննարկումների ժամանակ հնչեցին հարցեր, որոնք ինձ օգնեցին մեկ-երկու շաբաթ զբաղվել այդ հարցերի պատասխանները գտնելու, իսկ այդ հետազոտական աշխատանքը ինձ հասցրեց ժայռապատկերի ժամանակներն ու այդ ժամանակների Մարդուն:


«Մարդը իր կացինը գոտկից հանեց փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար. Տո՛, եկե ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ...»: Հովհաննես Թումանյան

Առողջ եւ տեղեկացված՝ ահա թե իր երեխային ինչպիսինն է ուզում տեսնել ցանկացած ծնող: Սակայն այս երկու գործոնների ոչ մասնագիտական համադրումը կարող է թե՛ մեկի, թե՛ մյուսի չկայացման պատճառ դառնալ: Անհանգստացած ծնողները մեզ հաճախ են հարցնում՝ համակարգիչը չի՞ մեկուսացնում երեխային իրականությունից, շփումներից, կամ համակրագիչը վնասակար է երեխայի առողջությանը, կախվածություն է առաջացնում և այլն: Հենց նույն համացանցում կարելի է բազմաթիվ ուսումնասիրություններ գտնել համակարգչի եւ սովորողի համար դրա վտանգների մասին... Օրինակ` շատ տարածված են տեսողության վատացման կամ մկանների հոգնածության վարկածները: Դրանք այնքան տարածված վախեր են, որ անգամ երեխաներն են անրադարձել. պատրաստել են նկար-ցուցանակ` ինչպես չնստել համակարգչի դիմաց: 

Բնականաբար ամեն օր ենք առնչվում այս խնդիրներին, որոնք անխուսափելի են՝ նոր գործիքներն իրենց հետ բերում են նոր կազմակերպում, որոնք մասնագիտական նոր մոտեցումներ են պահանջում, որը ստեղծական է ու հետաքրքիր: Տեխնոլոգիաների եւ նոր սերնդի հարաբերության նեղ մասնագիտական բոլոր նրբություններով չծանրաբեռնելու համար առաջարկում եմ ամբողջացնել մոտեցումները:
Այսպիսիով, եթե ընդհանրացնեմ, կստանամ տրված հարցերին երկու մեծ պատասխան. պայմանականորեն դրանք անվանեմ «Ժամանակի Ոգու մոտեցում» եւ «աշխատանքային գործիքը հնազանդեցնելու մոտեցում»:

Սկսենք առաջինից:

Հայտնի է, որ պատմաբանները մարդկության զարացման առաջին փուլը կոչում են «քարի դար», որովհետեւ հենց այն դարձավ մեր առաջին աշխատանքային գործիքը: Մարդը հենց զգաց ինֆորմացիա փոխանակելու կարիք, նա այդ քարով այն փոխանցեց մյուս քարին, որը ավելի քիչ վտանգավոր չէր, քան այսօրվա տեխնոլոգիաները: Քարը կարող էր մարդու աչքին կամ գլխին խփել, բայց ա´յդ ժամանակի մարդու համար ստեղծված էր ա´յդ աշխատանքային դաշտը. մարդը ինֆորմացիա էր փոխանցում քարին պատկերներ նկարելով: Պատկերագիրը օգնեց մարդուն՝ ստեղծել գաղափարագիր, հետո վանկագիր, և ի վերջո, հնչյունագիրը՝ այբուբենը, որը Մարդու հաճարեղ գյուտն է: Մաշտոցի հանճարը իր ձևակերպած հնչյունական համակարգն է, իսկ տառերը՝ միջոցը, տեխնոլոգիան: Այս ժամանակ Մարդը օգտագործում էր ինֆորմացիայի փոխանցման այլ գործիքներ՝ մագաղաթ, պապիրուս, հատուկ մարդ-գրիչներ, ովքեր տարիներով արտագրում էին, որ այդ մշակութը փոխանցեին և փոխանցեցին մինչեւ թուղթ: Եթե հետևենք ժամանակագրությանը, կհամոզվենք, որ զարգացումը դանդա~ղ-դանդա~ղ էր գնում: Հետո Մարդը արեց հաջորդ մեծ գյուտը՝ տպագրությունը: Այս գործիքներն էլ իրենց վտանգավորությունն ու դժվարություններն ունեին, բայց ա՛յս Մարդը ա՛յս Ժամանակի համար էր, ու այդ գործիքները ստեղծել էր, որ հեշտացներ ու արագացներ իր կյանքն ու զարգացումը:

Նույնիսկ ոչ վաղ անցյալում` 30-40 տարի առաջ, Մարդը օգտագործում էր թանաքաման, որը հատկապես 6-7 տարեկանի համար այնքան էլ անվտանգ առարկա չէր, ու հեշտ չէր նրանով աշխատելը...
Հիմա նորից վերադառնանք մեր դար: 21-րդ դար, նոր մտածողություն, նոր տեխնոլոգիաներ, նոր գործիքներ… Անցա՞վ դրանց ստեղծման մեկ տարին` իրենք արդեն հին են: Մարդը ստեղծեց հաղորդակցման բաց տարածքներ, որտեղ նա անսահման ազատ է: Այս անսահմանությունը Մարդուն տանում է դեպի ինքնուրույնության ու անհատականության: Մարդը իր ժամանակի համար է ստեղծված, ու այդ ժամանակի տեխնոլոգիաները հարմարեցված են իր դաշտին: Մարդն ինքն է ինֆորմացիան ստեղծում, գտնում անհարժեշտ գործիքները դրանց տարածման համար: Կարծում եմ, պետք չէ անհանգստանալ, քանի որ 21-րդ դարի Մարդը ստեղծեց իր մտածողությանն ու պայմաններին՝ Ժամանակի Ոգուն համապատասխան դաշտ, որը չի կարող իր համար վտանգավոր լինել: Սա առաջին մոտեցումն էր:
Երկրորդը՝ աշխատանքային գործիքը հնազանդեցնելու մոտեցումը, շատ ավելի պարզ է: Վտանգավոր են ոչ թե աշխատանքային գործքը, այլ աշխատանքային գործիքին չտիրապետելը, անգիտությունը: Հովհաննես Թումանյանի «Կացին ախպերը» հեքիաթը վառ օրինակ է, թե ինչպես աշխատանքային գործիքը կարող է մի դեպքում վնասել ու սարսափ տարածել ամենուր, մյուս՝ դեպքում, օգնել հաղթահարելու կենցաղային խնդիրները: Հետեւաբար, ժամանակակից կրթությունը պիտի եւ օգնում է Մարդուն ոչ միայն ծանթանալու գործիքին՝ տվյալ դեպքում նոր տեխնոլոգիաներին, այլ նաեւ տիրապետելու դրանց, օգտագործելու, ոչ թե ծառայելու դրանց:

Խուսափելու համար անառողջ «շփումից», այսօր մենք սովորողին եւ նորագույն տեխնոլոգիաներին ծանոթացնում ենք` հաշվի առնելով վերոնշյալ երկու հիմնական գործոնները:
Ժամանակի Մարդն է իր գործիքի հեղինակը, իսկ կրթությունը այդ գործիքի օգտակար կիրառության ձեւերն է փոխանցում: «Այժմյան երեխայի կուտակած փորձը նրան հնարավորություն է տալիս միանգամյան այլ բնութի, մտածական տեսանկյունից առավել բարդ գործողություններ կատարելու. ափսոս որ համապատասխան չափումներ չեն կատարում, որպեսզի հնարավոր լիներ լիակատար վստահությամբ դա պնդել... այլ կերպ ասած՝ երեխան միանգամայն նոր մշակութային կեպար-նմուշի՝ մոդելի մեջ է: Պապի համար նրա մայրն էր շիլա եփում, իսկ թոռան համար՝ խոշոր արդյունաբերական ձեռնակությունը» (Ջ. Ռոդարի): 

Այսպիսով, սկսած քարի դարից մինչեւ մերօրյա Ipad-ներ, տեխնոլոգիաները կարող են նաև վտանգավոր լինել Մարդու համար, բայց անխուսափելիորեն զարգանում են. նորից մեջբերեմ Ջ. Ռոդարուն. «Հեքիաթի թռչող գորգը, որը մարդու երևակայությունն էր, հեքիաթ, գուցե այսօրվա ինքնաթիռն է»:

Մեդամշակութը այս հազարամյակի նվաճումն է, բոլոր վախերն ու անհանգստությունները հանենք, հասկանանք Նոր Ժամակակի Ոգին եւ դրա անհրաժեշտությունը, կարողանանք այդ գործիքներով աշխատել, ստեղծել նոր գործիքներ:
Բաց հասարակութուն, նոր մտածողություն, իսկ սա ազատության ուղին է, որտեղ Մարդը դառնում է առողջ եւ տեղեկացված:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ