ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 52
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Անգլերենի մեկ դասի նկարագիր

Պյոտր Կապիցա
Ֆիզիկայի փորձը դպրոցում [1]

Մարգարիտ Սարգսյան
Քոմենթն ուսումնական կյանքում. ժամանցի ձև՞, գնահատո՞ւմ, թե՞ խոսքի մշակույթ

Մեթոդական մշակումներ

Նունե Մովսիսյան
Նոթբուքը և համացանցը ուսումնական պարապմունքում

Հերմինե Անտոնյան
Ներկայի և ապագայի դպրոց

Հասմիկ Ղազարյան
Կրթությունը կազմակերպելու արդյունավետ ձև


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Միխայիլ Կազինիկ [1]
Ո՞ւմ կամքով

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Раиса Погосян
Я за введение дистанционного метода обучения

Карине Акопджанян
«Луйс аи ачкерин»
Մեդիակրթության առանցքային տեսությունները

Սկիզբը

4. Մեդիակրթության գաղափարախոսական տեսությունը

Այստեղ հիմքը գաղափարախոսականն է։ Ենթադրվում է, որ մեդիան ընդունակ է նպատակաուղղված, այդ թվում՝ ի շահ այս կամ այն սոցիալական դասակարգի, խաղալ հասարակական ռասսայի կամ ազգի կարծիքի հետ։ Անչափահաս լսարանը ամենահեշտն է մեդիայի միջոցով ազդեցության թիրախ դառնում։ Այստեղից էլ՝ մեդիակրթության առաջնային նպատակը` լսարանի մեջ ցանկություն առաջացնել զանգվածային հաղորդակցության համակարգը փոխելու (եթե երկրում իշխանությունների ուժերը հեռու են իրենց ընդդիմախոսների գաղափարախոսական հայացքներից), կամ, ընդհակառակը, ներշնչել, որ տեղեկատվության ստեղծված համակարգը ամենալավն է (եթե պետության իշխանությունը պատկանում է «ճիշտ» գաղափարախոսություն դավանող առաջնորդներին)։ Այս դեպքում ջանադիր քննադատվում է ուրիշ երկրների մեդիամշակույթը։
Մանկավարժական ռազմավարությունը հանգեցվում է մեդիայի քաղաքական, սոցիալական, ազգային և տնտեսական դիրքորոշումների ուսումնասիրմանը, այս կամ այն դասակարգի, ռասսայի, կրոնի կամ ազգության տեսակետից այդ դիրքորոշումների պարունակած բազմաթիվ հակասությունների վերլուծությանը [1]։ 
Մեդիակրթության գաղափարախոսական հայեցակարգի վերլուծությունը ցույց է տալիս, որ 20-ականներից մինչև 80-ականների առաջին կեսը դա գոյություն է ունեցել երկու հիմնական տարբերակներով՝ «արևմտյան» և «խորհրդային»։ Առաջին դեպքում մեդիամանկավարժները հիմնական ուշադրությունը դարձնում էին իրենց երկրների քաղաքական, սոցիալական ու տնտեսական դիրքորոշումների վերլուծությանը։ Երկրորդ դեպքում մեդիամանկավարժները (օրինակ՝ «Սոցիալիստական ճամբար» կոչվող երկրներից) ենթադրում էին, որ հարկավոր է քննադատաբար վերլուծել կապիտալիստական Արևմուտքում ստեղծված մեդիատեքստերը։ Սոցիալիստական մեդիաարտադրանքը (մանավանդ նա, որ ուղիղ ձևով պրոպագանդում է պաշտոնական գաղափարախոսությունը) ի սկզբանե համարվում էր քաղաքականապես ճիշտ, դրա համար էլ այդպիսի քննադատական վերլուծությունների շրջանակից դուրս էր բերվում (բացառությամբ «ռևիզիոնիզմի տենդենցի արտահայտության» քիչ դեպքերից): [2]

Մեդիակրթության «Գաղափարախոսական» տեսությունը զգալիորեն զիջել է դիրքերը, բայց որոշ չափով էլ տրանսֆորմացվել է։ Առաջին պլան սկսել է դուրս գալ ոչ թե դասակարգային, այլ ազգային-տարածաշրջանային, կրոնական, սոցիալ-քաղաքական մոտեցումը մեդիակրթությանը։ Այսպես, մի քանի պետությունների և ազգերի մանկավարժներն, օրինակ, ձգտում են պաշտպանել սովորողներին ամերիկյան հանրային մշակույթի գերազդեցությունից (պրոտեկցիոնիստականի (հովանավորչականի) համարժեքը)։ «Երրորդ աշխարհի» երկրներում (օրինակ՝ լատինաամերիկյան, ասիական, արաբական) տարածված է դառնում մեդիագլոբալիզացիայի (այսինքն՝ էլի ամերիկանացման) դեմ պայքարը։ Դրանից բացի, մեդիակրթության գաղափարական տեսությունը շփման ընդհանուր կետ ունի նաև մեդիակրթության՝ Արևմուտքում ավելի հայտնի «քննադատական մտածողության» զարգացման տեսության հետ, քանի որ թե՛ մեկը, թե՛ մյուսը ուսումնասիրում է այն խնդիրը, թե ում շահերին է ծառայում այս կամ այն տեղեկությունը և բնակչության որ խմբերի համար է նախատեսված։[3]

Օրինակ՝ Գ. Բուքինգհեմը ուշադրություն է դարձնում նրան, որ մեդիայի-մեդիակրթության բրիտանացի ականավոր տեսաբան Լ.Մաստերմանի հայացքները նույնպես շատ բաներում ներկայացնում են մեդիակրթության գաղափարախոսական տեսության բանափոխված տարբերակը։ «Չնայած հայացքների հակադիր լինելուն՝ Մաստերմանի ամենահետևողական տեսակետը հիմնվում է նրա վրա, որ մեդիան «գերիշխող գաղափարախոսության» քարոզիչն է, ում թիրախը կրավորական լսարանն է… Մաստերմանի մոտեցումը հարմար է գալիս մեդիայի փաստագրական տեսակներին, ուր, ենթադրվում է, որ դասավանդողը կարող է մերկացնել «մոլորեցումը»՝ համեմատելով «օբյեկտիվ» ճշմարտության հետ։ Ժանրերը, որոնց նկատմամբ այդ մոտեցումն այնքան էլ գործածելի չէ, հատկապես ոչ փաստագրական տեսակները (իսկ երիտասարդներին ամենից շատ հենց դրանք են դուր գալիս), ըստ էության անտեսվում են։

Պարզ է, որ սա մանկավարժին դնում է միանգամայն երկբայական վիճակում. մի կողմից` նա, ինչպես ասացինք, գիտի ճշմարտությունը, որ հասանելի չէ իր սովորողներին։ Մյուս կողմից` դասավանդողը պիտի ներքաշի սովորողներին հավասար երկխոսության մեջ և խուսափի վերարտադրողական ուսուցումից։ Ուսումնական պարապմունքի իրական գործընթացի մանրամասն նկարագրության պակասը անհնար է դարձնում տեսնելը, թե դրան ինչպես կարելի է հասնել։ … Հավանականությունը, որ մեդիատեքստի գաղափարախոսությունը կարող է տարբեր լսարանների կողմից տարբեր ձևով ընկալվել, կամ որ հնարավոր են դրա շուրջ քննարկումներ, անտեսվում են։ Ենթադրվում է, որ ուսանողները պարզապես կհամաձայնեն մեկնաբանության հետ, որն առաջարկում է «օբյեկտիվ» վերլուծությունը։ Եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ…»: [4]

5. Մեդիակրթության էկոլոգիական տեսությունը (Ecologic Approach, Therapy Approach)

Այս տեսությունը հիմնվում է հայտնի էկոլոգ-գիտնականների ու փիլիսոփաների (Վ.Ի.Վերնադսկու, Լ.Ն.Գումիլյովի և այլոց) աշխատությունների վրա։ Մեդիամանկավարժ-«էկոլոգները» համոզված են, որ հարկավոր է զարգացնել մեդիայի ընկալման էկոլոգիան՝ որպես մարդու մեդիագրագիտության բաղկացուցիչ մաս, ինչը ենթադրում է թերապևտիկ չափավորություն դիտումներում, վերահսկում ու սահմանափակում, մեդիատեքստի քննադատական վերլուծություն, «էկոլոգիական ռազմավարության կիրառումը՝ որպես հակագործողություն բռնության ու էկրանից արատավորության ցուցադրության, համակարգչի միջոցով վիրտուալ փոխազդեցության և, ամենակարևորը, հոգևոր-գեղագիտական ուղղվածությունը սեփական դիտողական հայեցակարգի սահմաններում պահելու դեմ։ [5]
«Էկոլոգիական մեդիակրթության» հիմնական բովանդակությունը մեդիակրթության «պրոտեկցիոնիստական», «գեղագիտական» ու «էթիկական» տեսությունների և քննադատական մտածողության զարգացման տեսության համակցում է։ Այս մոտեցման մանկավարժական ռազմավարությունը հիմնված է «վիրտուալ իրականության» հետ շփման «էկոլոգիական սկզբունքների» ուսուցման վրա, երբ մեդիատեղեկության ընկալման էկոլոգիական խնդիրները դիտարկվում են դրա բարոյա-գեղագիտական բովանդակության տեսանկյունից, ինչը ընդլայնում է «էկոլոգիական գործունեության ասպարեզի ընկալումը որպես հոգևոր-անհատական ռեսուրսներ»։ [6]

Չնայած մոտեցումների համակցվածությանը՝ մեդիակրթության էկոլոգիական տեսությունը, մեր կարծիքով, ի հայտ է բերում պաշտպանողական, կանխարգելման գործառույթի գերակայությունը։

6) Մեդիակրթության՝ որպես լսարանի «պահանջմունքների բավարարման աղբյուր» տեսությունը (Uses and Gratifications Approach)

Այստեղ հիմքը մեդիայի ասպարեզում «պահանջմունք և բավարարում» տեսությունն է։ Ի նկատի է առնվում, որ մեդիայի ազդեցությունը լսարանի վրա սահմանափակ է, սովորողները կարող են իրենց պահանջմունքներին համապատասխան ճիշտ ընտրել և գնահատել մեդիատեքստը։ Հետևաբար, մեդիակրթության առաջնային նպատակ է դիտվում լսարանին օգնելը, որ մեդիայից իրենց ցանկություններին ու հակումներին համապատասխան առավելագույն օգուտ քաղի։

«Գլխավոր խնդիրը,- այդ առթիվ գրում է Ջ.Գրիպսրուդը,- այն չէ, ինչ մեդիան անում է լսարանի գլխին, այլ այն, թե լսարանն ինչ է անում մեդիայի միջոցով։ Լսարանը համախմբումն է անկախ մտածող ու գործող անհատականությունների, ովքեր օգտագործում են մեդիան, որ բավարարեն իրենց տեղեկացվածության, զվարճանքի, ինքնաիրացման, սոցիալական պատկանելության կամ նույնականության պահանջմունքը»։ [7]

Ինչպես տեսնում ենք, մեդիակրթության այս հայեցակարգը միանգամայն հակադիր է «ներարկողական-կանխարգելման» տեսությանը։ Եթե առաջինը կենտրոնացած է մեդիայի բացասական ազդեցության վրա, ապա երկրորդը՝ դրական, արդյունավետ էֆեկտի վրա։ Միևնույն ժամանակ «մեդիակրթության՝ որպես պահանջմունքների բավարարման աղբյուր» տեսությունը ինչ-որ տեղ մոտ է մեդիակրթության՝ որպես «քննադատական մտածողության զարգացման» տեսությանը, որովհետև և՛ այստեղ, և՛ այնտեղ խոսվում է սովորողների՝ մեդիատեքստը ճիշտ ընտրելու և քննադատաբար գնահատելու կարողության զարգացման մասին։ Բայց մեր վերլուծությունը ցույց տվեց, որ սրանցում կա նաև էական տարբերություն։ «Պահանջմունք և բավարարում» տեսության համաձայն մեդիամանկավարժները հենվում են մեդիատեղեկության «դրական» կողմերի վրա։ Իսկ ըստ «քննադատական մտածողության զարգացման» հայեցակարգի՝ մեծ մասամբ՝ բացասական կողմերի վրա, այսինքն՝ փորձում են սովորեցնել լսարանին վեր հանել մեդիայի ազդեցության խաբեությունը։ Այս իմաստով համաձայն ենք Բուքինգհեմի կարծիքին. «Մենք, անկասկած, հարգում և գնահատում ենք սովորողների` զվարճանքի ձգտումը և մշակույթի մասին ձևավորված նրանց գիտելիքը, բայց կրթության նպատակը պիտի լինի նաև նրանց տեսանկյան ընդլայնումը»։ [8]

Ա. Ֆյոդորովի «Ապագա ուսուցիչների մեդիակրթություն» գրքից

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

[1] Piette & Giroux, p.102

[2] Лацис, Кейлина, 1928; Урицкий, 1954

[3] Masterman, 1988; 1994; 1997

[4] Buckingham, 1990, p.7

[5]Хилько, 2001, с.66

[6]Хилько, 2004, с.5

[7]Gripsrud, 1999, p.43

[8] Buckingham, 1999, p.9

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ