ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 52
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Անգլերենի մեկ դասի նկարագիր

Պյոտր Կապիցա
Ֆիզիկայի փորձը դպրոցում [1]

Մարգարիտ Սարգսյան
Քոմենթն ուսումնական կյանքում. ժամանցի ձև՞, գնահատո՞ւմ, թե՞ խոսքի մշակույթ

Մեթոդական մշակումներ

Նունե Մովսիսյան
Նոթբուքը և համացանցը ուսումնական պարապմունքում

Հերմինե Անտոնյան
Ներկայի և ապագայի դպրոց

Հասմիկ Ղազարյան
Կրթությունը կազմակերպելու արդյունավետ ձև


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Միխայիլ Կազինիկ [1]
Ո՞ւմ կամքով

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Раиса Погосян
Я за введение дистанционного метода обучения

Карине Акопджанян
«Луйс аи ачкерин»
Ֆիզիկայի փորձը դպրոցում [1]

«Երիտասարդ մեխանիկները՝ դպրոցին օգնության» ցուցահանդեսի արձագանքից, 1940թ.

Դպրոցականը ֆիզիկական փորձը հասկանում է միայն այն դեպքում, երբ այն ինքն է անում: Բայց ավելի լավ է հասկանում, երբ փորձի համար սարքը ինքն է պատրաստում: Այդ իսկ պատճառով դպրոցականների ներգրավումը սարքերի պատրաստման մեջ պետք է ամեն կերպ ողջունել:
Այս առիթով կցանկանայի նշել, որ մեր միջնակարգ դպրոցում ֆիզիկայից ցուցադրությունները բարվոք վիճակում չեն: Կան ցուցադրական սարքերի որոշակի, հաստատված տեսակներ, որոնք նկարագրված են դեռ Կրաևիչի ժամանակների ֆիզիկայի դասընթացներում և մինչև այսօր վերարտադրվում են: Մինչդեռ պետք է ձգտել ֆիզիկական երևույթը ցույց տալ այնպես, որ այն կյանքից կտրված չլինի: Դա թույլ կտա դեռ դպրոցական նստարանից աշակերտի համար ակնհայտ դարձնել տեսության և գործնականի կապը և կօգնի ոչնչացնելու մեր կրթության ամենամեծ հիվանդությունը` նրա վերացարկված լինելը, երբ գիտելիքը գոյություն ունի ինքն իր համար, իսկ կյանքն անցնում է ինքն իրեն: Ֆիզիկայում շատ նվաճումների հանգել են կյանքն ուսումնասիրելիս: Հայտնի լեգենդը Արքիմեդի մասին, ով լոգանք ընդունելիս է հայտնագործել մարմինների լողալու օրենքը, ավելին է, քան անեկդոտը: Դա ամենապարզ և ակնհայտ պատկերավոր ապացույցներից է այն բանի, որ բնությունը դիտարկելով՝ կարելի է նկատել հիդրոստատիկայի հիմնական օրենքները: Մեքենաների օրինակով, որոնք արդեն օգտագործվում են, ինչպես ավտոմեքենան, տրակտորը, ռադիոն, հեռախոսը և այլն, կարելի հաջողությամբ ցուցադրել ֆիզիկայի օրենքները։ Օրինակ, ինդուկցիայի օրենքը ժամանակակից ավտոմեքենայի արագաչափի մոդելով կարելի է ոչ պակաս գեղեցիկ ցույց տալ, քան Արագոյի սկավառակով: Սովորողին այս կամ այն ֆիզիկական երևույթը ցույց տալու համար նման ցուցադրություններ ընտրելիս ուսուցիչը կարող է շատ ստեղծականություն և հնարամտություն ցուցաբերել:

Սարքերի նախագծման ժամանակ պետք է, ինչպես ինձ է թվում, ուշադրություն դարձնել երեխաների ստեղծական կարողությունների բացահայտմանը և նրանց առավելագույն հնարավորություն տալ բացահայտելու իրենց հետազոտական հակումները` թեկուզ մանրունքներում: Շատ ավելի լավ է այն սարքը, որը ձեռքով է պատրաստված, ամենապարզ միջոցներով, բայց հնարամտորեն և ինքնուրույն, քան նույն աշակերտի կողմից ֆիզիկայի դասընթացում նկարագրված սարքի ճշգրիտ և խնամքով կատարված պատճենը:

Թարգմանեց 10-4 դասարանի սովորող Աստղիկ Մարկոսյանը
Խորհրդատու` Գևորգ Հակոբյան

[1] П. Капица, Эксперимент, Теория, Практика, «Наыка» 1981, стр.237 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ