ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 52
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Անգլերենի մեկ դասի նկարագիր

Պյոտր Կապիցա
Ֆիզիկայի փորձը դպրոցում [1]

Մարգարիտ Սարգսյան
Քոմենթն ուսումնական կյանքում. ժամանցի ձև՞, գնահատո՞ւմ, թե՞ խոսքի մշակույթ

Մեթոդական մշակումներ

Նունե Մովսիսյան
Նոթբուքը և համացանցը ուսումնական պարապմունքում

Հերմինե Անտոնյան
Ներկայի և ապագայի դպրոց

Հասմիկ Ղազարյան
Կրթությունը կազմակերպելու արդյունավետ ձև


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Միխայիլ Կազինիկ [1]
Ո՞ւմ կամքով

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Раиса Погосян
Я за введение дистанционного метода обучения

Карине Акопджанян
«Луйс аи ачкерин»
Ներկայի և ապագայի դպրոց

21-րդ դարը եկավ նոր ինֆորմացիայի պայթյունով: Գիտելիքների տարածության ընդլայնումը, ինֆորմացիայի ծավալը, նրա բազմակողմանիությունը ակնհայտ դարձրին այն փաստը, որ ամեն ինչ իմանալ-անել անհնար է, բայց մյուս կողմից հնարավոր է դրան հասնել հարակից գիտելիքների միջոցով: Այսօր արժեքային չեն «գիտեմ-չգիտեմ», «կարող եմ- չեմ կարող», «տիրապետում եմ-չեմ տիրապետում» գաղափարները, այլ «փնտրում եմ և գտնում», «մտածում եմ և իմանում», «սովորում եմ և կատարում»: Առաջին պլան են մղվում սովորողի անհատականությունը, ինքնուրույն գործելու պատրաստակամությունը, ինֆորմացիայի հավաքագրումը, վերլուծումը և մինչև վերջ իրականացնելու կարողությունը: Իր հերթին փոխվում են նաև դասավանդողների խնդիրները` ոչ թե ուսուցանել, այլ խրախուսել, ոչ թե գնահատել, այլ վերլուծել: Ուսուցիչը սովորողի համար դադարում է ինֆորմացիայի աղբյուր լինելուց, այլ նա դառնում է այդ տեղեկատվություն ստանալու կազմակերպիչը, ինչպես նաև հոգևոր և մտավոր ազդակների, ոգեշնչման աղբյուրը: Եթե տարիներ առաջ աշակերտը գնում էր դպրոց գիտելիքներ ստանալու համար, ապա այսօր այդ գիտելիքները դադարել են ինքնին նպատակ լինելուց: Իմանալը դեռևս չի նշանակում, որ սովորողը պատրաստ է կիրառելուն: Եվ այս ամենը վերջին տարիներին հասարակության մեջ ձևավորել է նոր պատկերացումներ կրթության հիմնական նպատակների մասին: Այդ պատկերացումներին և պահանջմունքներին համապատասխան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ձևավորվել և զարգանում է նորարար կրթական համակարգ` միտված թափանցելու համաշխարհային կրթական տարածք: Այս գործընթացը ուղեկցվում է մանկավարժական մեթոդների, ուսումնական գործիքների զգալի փոփոխությամբ: Տեղի է ունենում կրթության արդիականացում` առաջարկելով նոր մոտեցումներ, տարբեր բովանդակություններ` օրեցօր զարգացող թվային տեխնիկայի օգնությամբ: Նորարար այսպիսի պայմաններում ուսուցչին մնում է առանց որևէ ջանք ու եռանդ խնայելու օգտագործել թվային կրթական տեխնոլոգիաների ամբողջ զիանանոցը` բարելավելով սեփական աշխատանքի արդյունավետությունը և ապահովելով 21-րդ դարի հասարակության պահանջները: Արդյունքում կրթությունը սովորողների համար դառնում է գրավիչ, որովհետև ուսուցիչ-համակարգիչ-աշակերտ ավելի օբյեկտիվ կապի միջոցով վերանում է հոգեբանական լարվածությունը ուսուցիչ-աշակերտ սուբյեկտիվ կապից, բարձրանում է աշակերտական աշխատանքի արդյունավետությունը, ընդլայնվում է ստեղծագործական աշխատանքի հնարավորությունները, մեծանում առարկայական լրացուցիչ գիտելիքների կուտակման հնարավորությունը դպրոցի պատերի ներսում:

Ներկայի և ապագայի դպրոցում ինչպես գրատախտակին, կավիճին, գրքին թվային փոխարինողներ եկան, այնպես էլ գրիչն ունեցավ իր բազմաֆունկցիոնալ թվային հետնորդը: Ի տարբերություն մի շարք համակարգչային սարքավորումների, էլեկտրոնային գրիչները բավականին մատչելի են օգտագործման համար: Անհրաժեշտ է միայն համակարգչի մեջ տեղադրել Aver+ ծրագիրը և սկսել դասը` առանց վատնելու թանկագին ժամանակը: Շնորհիվ նրան, որ գրիչներում տեղադրված է ժամանակակից օպտիկական սենսոր, սովորողները կարող են գրել ցանկացած մակերևույթի վրա: Եվ կան աշխատանքներ, որոնց համար ոչ մի անհրաժեշտություն չկա ձեռքի տակ ունենալու ծանր, թանկարժեք պլանշետ և գրատախտակ: Անհրաժեշտ է միայն վերցնել էլեկտրոնային գրիչը և սկսել աշխատանքը լսարանի ցանկացած վայրից: Թվային գրիչների աշխատանքը ապահովող ծրագիրը օգտակար, հետաքրքիր, ստեղծագործելու, նոր մանկավարժական մեթոդներ մշակելու հնարավորությունների լայն դաշտ է, որը յուրաքանչյուր առարկայական դասավանդող կարող է օգտագործել յուրովի: Ինքս մաթեմատիկա առարկան մատչելի մատուցելու, ուսուցումը հետաքրքիր կազմակերպելու համար դիմում եմ էլեկտրոնային գրիչների օգնությանը` հանրահաշվական դժվար խնդիրները, երկրաչափական պատկերների կառուցման ընթացքը տեսաձայնագրելով: Արդյունքում գրիչն օգտագործելով որպես հեռակառավարող գործիք` հնարավորություն է ստեղծվում ավելի ակտիվ, տվյալ պահին դասով չհետաքրքված սովորողի կողքին նստած մի քանի անգամ ձայնագրությունը համապատասխան արագությամբ նայել` խուսափելով «մեկ անգամ բոլորին բացատրելու» ոչ արդյունավետ մեթոդից և ուսումնական պարապմունքի ժամանակի սահմանափակությունից: Արդյունավետ է գրիչը կիրառել խմբային աշխատանքներում՝ օգտվելով նրա հիմնական ֆունկցիաներից մեկից՝ քվեարկելու հնարավորությունից, որն ապահովում է անկողմանակալ ու ճշգրիտ խմբային աշխատանք: Թվային գրիչների օգտագործման իմ փորձից ամենակարևոր ձեռքբերումներն եմ համարում`

  • սովորողի և դասավանդողի կողմից ժամանակի գնահատումը և արդյունավետ օգտագործումը
  • սովորողների՝ համատեղ աշխատելու, անկաշկանդ մտքեր փոխանակելու և արտահայտվելու ունակության ձևավորումը
  • միմյանց ոգևորելու, սովորեցնելու կարողությունը
  • միմյանց աշխատանքին հետևելու, համագործակցելու կարողությունը։

Վերը շարադրածից պարզ է, որ մեր երկրի կրթական համակարգում ինչքան շատ ներդրվի և զարգանա նորարար մանկավարժությունը, այնքան շուտ կձևավորվի զարգացած, համերաշխ և քաղաքացիական հասարակություն: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ