ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 52
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Անգլերենի մեկ դասի նկարագիր

Պյոտր Կապիցա
Ֆիզիկայի փորձը դպրոցում [1]

Մարգարիտ Սարգսյան
Քոմենթն ուսումնական կյանքում. ժամանցի ձև՞, գնահատո՞ւմ, թե՞ խոսքի մշակույթ

Մեթոդական մշակումներ

Նունե Մովսիսյան
Նոթբուքը և համացանցը ուսումնական պարապմունքում

Հերմինե Անտոնյան
Ներկայի և ապագայի դպրոց

Հասմիկ Ղազարյան
Կրթությունը կազմակերպելու արդյունավետ ձև


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Միխայիլ Կազինիկ [1]
Ո՞ւմ կամքով

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Раиса Погосян
Я за введение дистанционного метода обучения

Карине Акопджанян
«Луйс аи ачкерин»
Անգլերենի մեկ դասի նկարագիր

Հաճախ անգլերենի դասագրքում ընդգրկված թեմաներն այդքան էլ չեն գրավում սովորողների ուշադրությունը, իսկ թեմայի վերաբերյալ տրված վարժությունները բավական չեն նյութը ամրապնդելու համար: Դրանք նաև սովորողներին շրջապատող իրականության և հետաքրքրությունների հետ չեն առնչվում: Այդ իսկ պատճառով դասագրքի թեման կամ անգամ մեկ վաժություն օգտագործելով` փոխվում է ամբողջ դասի ընթացքը` այն առօրյա կյանքին համապատասխանեցնելու նպատակով: Ընտրվում է այնպիսի բառապաշար կամ թեմա, որը կարելի է ամեն օր գործածել, ինչպես նաև օգտագործել այն` լեզվակիր որևէ մեկի հետ առօրյա զրույց վարելու համար:
Եղանակի մասին զրույցը կարող է լավ առիթ դառնալ անծանոթ օտարերկրացու հետ շփման եզրեր գտնելու, նրան մտերմանալու, ճանաչելու համար: Եղանակի նկարագրության հմտությունը նաև կարելի է կիրառել Հայաստանում որպես հյուր գտվող այլազգիների հետ զրուցելիս, նրանց հետ զբոսնելիս կամ ճամփորդելիս:

Հիմնվելով ժամանակակից սարքավորումների տվյալների վրա` սովորողները կատարում են իրենց կանխատեսումները: Սակայն ևս մեկ կարևոր խնդիր է լուծվում նման դասի շնորհիվ. սովորողները պարզում են, որ նախկինում եղանակի տեսությունն իրականացվել է հիմնվելով կենդանիների, բնության կամ այլ երևույթների վրա, և իրենք փորձում են ծնողների, տատիկ-պապիկների միջոցով պարզել և գրի առնել նման երևույթների նկարագրերը: Մշակումները կարող են կատարվել մայրենի լեզվի կամ խոսքի մշակույթի դասերի ժամանակ: Նման աշխատանքը կարող է դառնալ առանձին նախագիծ, որտեղ նաև զուգահեռներ կանցկացվեն հայկական և անգլիական (գուցե և ռուսական) ասույթների և ավանդույթների միջև: Նման կանխատեսումները կարող են հրապարակվել կայքում:
Աշխատանքը, որը կներկայացվի ստորև, անցկացվել է 7-րդ դասարանի ավելի բարձր հմտություններով սովորողների հետ (A խմբում) և ունեցել է հաջողություն: Ավելի թույլ խմբում նման աշխատանքներն իրականացվում են ավելի պարզ տարբերակով և դրանց ավելի շատ ժամանակ է տրամադրվում` և’ դասարանական և’ տնային աշխատանքների համար:

Weather forecast
Եղանակի տեսություն


Անհրաժեշտ պարագաներ` էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ, գործող համացանց:
Դասի խնդիրները

  • Կրկնություն/Revision:
  • The Future Indefinite Tense-ապառնի ժամանակ
  • Degrees of comparison of adjectives-ածականի համեմատության աստիճանները
  • Days of the week, months, seasons-շաբաթվա օրերը, ամիսները, տարվա եղանակները
  • Prepositions-նախդիրները
  • Words and word combinations - Նոր բառեր, բառակապակցություններ

Քայլ առաջին. ներածություն, ծանոթացում թեմային

Էլեկտրոնային գրատախտակի վրա բացվում է հետևյալ վեբ կայքը` http://www.accuweather.com
(կարող են կիրառվել եղանակի տեսության այլ կայքեր):
Սովորողները անգլերեն լսում են որևէ եղանակի տեսություն, փորձում այն հասկանալ (http://www.accuweather.com/en/am/yerevan/16890/weather-forecast/16890):

Քայլ երկրորդ. հիմնական աշխատանք

Սովորողներից մեկին հանձնարարվում է գտնել Հայաստանի էջը (http://www.accuweather.com/en/am/yerevan/16890/overnight-weather-forecast/16890?day=2):
Ընտրվում է մեկ շաբաթվա եղանակի տեսությունը: Սովորողները դառնում են եղանակի տեսության մեկնաբաններ, իրենց հեռուստահաղորդավար են զգում:
Սովորողը մանրամասն ներկայացնում է մեկ օրվա եղանակի տեսությունը, նկարագրում այն` խոսելով ջերմաստիճանի, արևածագի և արևամուտի ժամերի, սպասվող տեղումների մասին և այլն: Եղանակային կանխատեսումներն արվում են` օգտագործելով ապառնի ժամանակը: Այսպիսով նա բազմիցս գործածում է նույն կառույցը` “it will be”, կրկնում է նաև ժամանակի մակբայները (tomorrow, the day after tomorrow, overnight, etc), շաբաթվա օրերը և այլն: Այս ամենը նկարագրելիս նա գործածում է նախդիրներ (on, at, below, above, nearby).
Սովորողները տեղից հարցեր են տալիս պատասխանողին` կրկին գործածելով ապառնի ժամանակը:
Այնուհետ դասարանին հարցեր են տրվում համեմատելու նախորդ օրը այսօրվա հետ կամ մեկ այլ օրվա հետ (hot-hotter-the hottest, cold-colder-the coldest, etc). Հարցերին պատասխանելու համար սովորողները պետք է ուշադիր լսեն գրատախտակի մոտ խոսողին:

Քայլ երրորդ. բառապաշար

Դասի ընթացքում հանդիպում են նոր բառեր և բառակապակցություններ: Սակայն ոչ բոլոր բառերն են հիշվում և հետագայում կիրառվում սովորողների կողմից: Այդ իսկ պատճառով դասի ամրապնդման համար նախատեսած` Smart Notebook ծրագրով պատրաստած սլայդներից մեկը նվիրվում է բառախաղին` հետագայում չկիրառվող բառերը դուրս մղելու միտումով:

Քայլ չորրորդ. տնային առաջադրանք

Նախորդ դասերից մեկի ժամանակ, երբ անցնում էինք «Գանձերի կղզի» /Treasure Island/ վեպից մի հատված, սովորողներին հանձնարարվել էր գրել մի փոքր շարադրություն “My Treasure Island” վերնագրով: Սովորողներից յուրաքանչյուրը պատկերացրել էր իր կղզին և այն, ինչն իր համար գանձ է: Մեկի համար գանձերի կղզին ֆուտբոլային էր, մյուսինը` պաղպաղակի և կարուսելների և այլն: Նրանք նաև PhotoShop ծրագրով նկարել էին կղզիները և իրենց պատկերել այդ կղզիներում: Վերոհիշյալ դասն ամփոփելու համար նրանց հանձնարարվեց իրենց կղզիների եղանակի տեսությունը կազմել և դա անել ինչքան հնարավոր է գործադրելով երևակայությունը: Այսպիսով, սովորողների նախորդ տնային առաջադրանքը արտացոլվում է նոր առաջադրանքում: Նրանք խթան են ունենում անպայման կատարելու նաև նախորդ առաջադրանքը (եթե դեռ չեն կատարել): Տնային աշխատանքի արդյունքը, որը կարող է լինել Power Point ծրագրով, Word-ով կամ ֆիլմի տեսքով, տեղադրում են SkyDrive-ի իրենց էջում: Դասավանդողը հենց այնտեղ ստուգում է, կատարում փոփոխությունները, սովորողների հետ քննարկում սխալներն ու վրիպումները: Լավագույն աշխատանքները կտեղադրվեն դպրոցի վեբ-կայքում, որպես սովորողի ուսումնա-հետազոտական աշխատանք: Առավելագույն ՏՀՏ-ներ կիրառած և որակյալ, անսխալ աշխատանքը հետագայում կարող է ներկայացվել Դիջիթեքին: Ուսումնական փաթեթ դարձած աշխատանքը կարող է տրամադրվել նաև մեդիագրադարանին:

Դասից բխած քննարկումներ

Եղանակի տեսության նկարագրումից թեման փոխվեց տարվա եղանակների նկարագրմանը, քննարկմանը: Հաջորդ դասի թեման եղավ «Իմ սիրած եղանակը»:  

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ