ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 52
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Անգլերենի մեկ դասի նկարագիր

Պյոտր Կապիցա
Ֆիզիկայի փորձը դպրոցում [1]

Մարգարիտ Սարգսյան
Քոմենթն ուսումնական կյանքում. ժամանցի ձև՞, գնահատո՞ւմ, թե՞ խոսքի մշակույթ

Մեթոդական մշակումներ

Նունե Մովսիսյան
Նոթբուքը և համացանցը ուսումնական պարապմունքում

Հերմինե Անտոնյան
Ներկայի և ապագայի դպրոց

Հասմիկ Ղազարյան
Կրթությունը կազմակերպելու արդյունավետ ձև


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Միխայիլ Կազինիկ [1]
Ո՞ւմ կամքով

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Раиса Погосян
Я за введение дистанционного метода обучения

Карине Акопджанян
«Луйс аи ачкерин»
Ո՞ւմ կամքով

- Միխայիլ Սեմյոնի, Ձեր տիտղոսների շարքում թվարկվում է նաև «լուսավորիչ»: Այո, 19-րդ դարում լուսավորիչներն անհրաժեշտ էին: Բայց այսօր ո՞վ դրա կարիքն ունի:

- Պատասխանեմ այսպես: Հիշեք «Գայլաձկան հրամանով» հեքիաթը: Արևմուտքում վստահ են, որ այդ հեքիաթը ռուսական հոգեկերտվածքի մասին է: Առանց վառարանից իջնելու` ստանալ ամեն ինչ և անմիջապես: Իսկ ես նրանց առարկում եմ` ճիշտ չեք մտածում: Ի վերջո ո՞ւմն է գայլաձկան հրամանը: Աստծո´: Որովհետև «իխտիո» (ձուկ) հասկացության իմաստներից մեկը Հիսուս Քրիստոսն է: Ինչո՞ւ Եմելյան ստացավ այդ Աստվածային հրամանը: Հիշեք` ավագ եղբայրները և նրանց կանայք ատում էին Եմելյային այն բանի համար, որ ոչինչ չի անում, միայն պառկած է վառարանի վրա: Եվ ահա Եմելյան օգտակար լինելու հնարավորություն ստացավ` գնաց ձուկ բռնելու, իսկ գայլաձուկն ինքը նրա ձեռքը թռավ: Դուք հարցրեք ցանկացած ձկնորսի, թե հնարավոր է արդյո՞ք, որ ձմռանը, սովորաբար ջրի հատակին քնող գայլաձուկն այդպես վարվի: Ո´չ: Ինչո՞ւ այդ տեղի ունեցավ: Որովհետև Աստված փորձություն ուղարկեց Եմելյային: Գայլաձուկը նրան մարդկային լեզվով խնդրեց. «Բաց թող ինձ Եմելյա»: Իսկ դուք հիշո՞ւմ եք, թե ինչ ցանկություն ուներ Եմելյան: Ձկնապուր եփելու, հարսներին ու եղբայրներին կերակրելու և վերջապես ցույց տալու, որ ինքն էլ է աշխատում: Բայց ձուկը խնդրում էր իրեն գթալ: Եվ նա բաց է թողնում ձկանը: Ահա այդ գթասրտության համար էլ հատուցում է ստանում:

Ահա այսօր լուսավորությունը մշակույթի բոլոր ոլորտներում իմաստի երկրորդ, երրորդ, չորրորդ մակարդակները թափանցելու փորձ է, ինչպես մենք հենց նոր վարվեցինք նշված հեքիաթի դեպքում: Հենց այդ եմ ես փորձում ներդնել ժամանակակից դպրոցում:

- Ժամանակին մեր դպրոցը ստեղծվել է հենց որպես ներդաշնակ անհատի դաստիարակության համակարգ: Այսօր այդպե՞ս չէ:

- Գիտե՞ք` ինչն է սարսափելի ժամանակակից դպրոցում: Նա սովորողների մեջ հատվածային-հոլովակային մտածողություն է ձևավորում: Անընդհատ անջատում ենք մի գիտելիքը մյուսից: Եվ երեխան աշխարհը տեսնում է ոչ թե որպես միասնական համակարգ, այլ ինչ-որ կտորներով:

Պատկերացրեք դպրոցական մի օր: Առաջին ժամին աշխարհագրություն է: Թեման` Ջոմոլունգմա: Ուսուցիչը գալիս է դասարան, տեղեկություն է հաղորդում այդ լեռան մասին, տալիս տնային առաջադրանք: Իսկ հիմա բացենք համացանցը, այնտեղ միայն ռուսերեն հազարավոր կայքեր կան Ջոմոլունգմայի մասին: Եվ յուրաքանչյուրում բազմաթիվ հղումներ կան Հիմալայներում ապրած ժողովրդի պահպանած հնագույն գիտելիքների և այն մասին, որ հենց այստեղ են դրվել մշակույթի հիմքերը: Եվ Ջոմոլունգման դառնում է մի օղակ աշխարհի միասնական պատկերում: Իսկ դպրոցո՞ւմ…. Այնտեղ ավարտվեց աշխարհագրության դասը, սկսվեց պատմության դասը` 17-րդ դարի Ֆրանսիան: Ի՞նչ կապ ունի Ֆրանսիան Ջոմոլունգմայի հետ: Իսկ հետո` մաթեմատիկա: Միանում է ուղեղի ուրիշ մասը, Ջոմոլունգման և Ֆրանսիան իրար չկապակցված գիտելիքներ են մնում: Արդյունքում` սովորողների ստացած տեղեկությունները երկար չեն մտապահվում: Ոչ թե սովորեցնում ենք, այլ տանջում ենք մեր երեխաներին:
Մեր դպրոցներն էլ հաճախ մռայլ են և անբարեհամբույր: Որովհետև ինչ-որ մեկը որոշել է, որ պետք է սովորել նոթոտ ու մռայլ: Ճիշտ չէ: Նայեք կենդանիներին: Բոլոր փիսիկները, աղվեսիկները, արջուկները, գայլուկները խաղում են: Այսինքն` սովորում են: Սովորում են որս անել, մարմնին տիրապետել, վազել հասնել, բռնել… Սովորելով նրանք զվարճանում են: Ուրեմն ինչո՞ւ մարդու երեխաները պետք է դպրոց գնան ոչ թե ուրախության, այլ միասնական քննության համար: Ինչո՞ւ նրանք պետք է վախենան, որ իրենց կպատժեն այն բանի համար, որ ինչ-որ բան չեն կարդացել, անգիր չեն արել, չեն հասկացել:

Լվացե´ք ուղեղներդ:

- Այլընտրանք առաջարկո՞ւմ եք:

- Այո´: Արդեն մեկ տարի է ես գալիս եմ Նիժեգորոդյան մարզի Վիկսա քաղաքը, որտեղ «ՄՄԸ-մասնակցություն» (Միացյալ մետաղագործական ընկերության բարգործական հիմնադրամ) հիմնադրամի աջակցությամբ Ապագայի դպրոցի ստեղծման փորձ եմ անում: Այնտեղ մենք համալիր (ինտեգրված) դասեր ենք ստեղծել: Այդ դասերի ժամանակ 25 երջանիկ ուսուցիչներ և հարյուրավոր երջանիկ երեխաներ բացառապես այլ կերպ են աշխատում: Նման դպրոց մենք ստեղծում ենք Լիտվայում և Բուլղարիայում:

Վաղուց է գլխումս այս միտքը ծագել` ի՞նչ կլինի, եթե չփորձենք երեխայի մեջ ինֆորմացիա խցկել, այլ նրան սովորեցնենք մտածել, իրար կապել իրադարձությունները, երևույթները: Ի՞նչ է աշխարհագրությունը: Տարա´ծք: Ի՞նչ է պատմությունը: Ժամանա´կ: Իսկ մնացա՞ծը: Մշակու յթ: Տարածքի և ժամանակի լիցք: Այսպիսով, յուրաքանչյուր «համալիրա-ալիքային դասի» հիմքում որևէ ստեղծագործական բնույթի երևույթ է, անհատ կամ իրադարձություն:
Մի քանի մանկավարժներ միասին ստեղծում են օրվա տևողությամբ դաս: Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչքան բան է տեղավորվում մեր համալիր դասերում: Օրինակ` «Ո՞վ է հանճարը» թեմայով դասը: Իրավիճակ. մարդը քնելու նպատակով պառկել է ծառի տակ, և նրան դիպչում է ընկող խնձորը: Ի՞նչ է անում կապտուկ ստացած սովորական մարդը: Գանգատվում է բախտից, վազում է թրջոց դնելու: Ի՞նչ է անում հանճարը: Նա չի մտածում ո´չ խնձորների տեսակի, ո´չ էլ հարվածից ստացած ցավի մասին: Նրա ուղեղում միանգամից հարց է ծնվում, թե ճյուղից պոկվելով` խնձորը ինչու ներքև ընկավ, այլ ոչ թե վերև թռավ: Այդպես ձևակերպվում է ձգողականության օրենքը: Այդպես մենք փորձում ենք սահմանել, որ հանճարեղությունն աշխարհը այլ կերպ ընկալելու ընդունակություն է: Եվ այստեղ շատ տեղին է հիշել պուշկինյան տողը. «Հանճարը պարադոքսների բարեկամն է»: Մի անգամ ամերիկացիներն իրենց առջև նպատակ էին դրել պարզելու, թե ինչ է նշանակում հանճարեղ մտածողություն: Երկարատև հետազոտություններից հետո նրանք եկան այն եզրակացության, որ հանճարեղ մտածողությունը պարադոքսալ մտածողությունն է: Դրանից հետո ռուսներն ասացին. «Գիտե՞ք, մեզ մոտ մի աֆրիկացի կար, նա դեռ 19-րդ դարում գրել է. «Ինչքա~ն հրաշալի հայտնագործութուններ են պատրաստում լուսավորության ոգին և փորձը` դժվար սխալների որդին, և պարադոքսների բարեկամ հանճարը, և գյուտարար Աստված պատահականությունը»… Նա այդ բանաստեղծությունը նույնիսկ չի ավարտել, որովհետև հասկացել է, որ այս տողերն արդեն չորս գիտական թեզի նյութ են: Եվ ահա, երբ դասն ավարտվեց, երեխաները երկար ժամանակ չէին ցանկանում բաժանվել: Իսկ այս ամենը տեղի էր ունենում Վիկսում, որտեղ քաղաքակրթությունը միայն մետալուրգիական գործարանն է, իսկ միակ զվարճությունը` հեռուստատեսությունը, որը նրանց գլխներին է լցնում… Բայց պարզվեց, որ նրանցից յուրաքանչյուրի ներսում լույս կա: Այն պարզապես պետք է կարողանաս վառել: Հենց դա էլ լուսավորությունն է:

- Բայց որտեղի՞ց գտնենք այդպիսի ուսուցիչների:

- Կա´ց: Վիկսում 25 ուսուցիչներ իմ ղեկավարությամբ 9 այդպիսի դաս են ստեղծել: Եվ երջանիկ էին երեխաներից ոչ պակաս: Պարադոքսալ մտածողության այդ դասերը երեխաների հիշողության մեջ ավելի լավ են մնում, քան ավանդականները. դա ապացուցել են ստուգողական աշխատանքները: Եվ համալիր ալիքային մտածողության իմ դպրոցը կհաղթի. գլխովս եմ երաշխավորում: Իսկ առայժմ…. Առայժմ վատ չէր լինի հրաժարվել այն մտքից, որ դպրոցը պետք է բոլորին ամեն ինչ սովորեցնի: Դա անհնար է, թեկուզ այն պատճառով, որ յուրաքանչյուր երեք տարին մեկ աշխարհում ինֆորմացիան կրկնապատկվում է:

Դպրոցի խնդիրն այլ է: Նա պետք է սովորեցնի երեխային մտածել և ուրախանալ մտածողության ընթացքից: Չէ՞ որ մարդը կենդանուց տարբերվում է միայն մի բանով. նրա գիտակցությունն է որոշում կեցությունը: Եվ ճգնաժամը նախ գլուխներում, հոգիներում, սրտերում է ծնվում, իսկ հետո արդեն հարվածում գրպանին: «Վա~յ,- կանչում են,- ճգնաժամ է: Գտնենք մեղավորներին: Դեպի´ Ուոլ-սթրիթ»: Ի~նչ Ուոլլ-սթրիթ, ուղե´ղդ թարմացրու: «Դուք Ձեր գլուխը ներսից վաղո՞ւց եք լվացել» (Վելլերի հրաշալի միտքը): Իսկ ուղեղ սրբող հեղուկ խանութում չես գնի: Ուղեղը թարմացնում են Մոցարտով, Շեքսպիրով, Պուշկինով:

1980-ականներին էկրան դուրս եկավ «Խրտվիլակ» ֆիլմը, որում բեմադրիչ Ռոլան Բիկովը ցույց է տվել ապագա ռուսաստանյան հասարակության մանրակերտը` այն դասարանը, ուր ընկնում է Լենա Բեսոլցևան, իր պարագլուխ Երկաթե Կոճգամով: Ես դեռ այն ժամանակ էի կոչ անում` այդ ֆիլմն ուշադիր նայեք: Մենք հենց այդպիսի ապագա կունենանք, եթե ամեն ինչ ինքնահոսի թողնենք: Գործընթացը կարելի է կանգնեցնել միայն վճռական միջոցներով, ամեն ինչ պետք է մշակույթի հիմքի վրա կառուցել: Այնտեղ է պետք կենտրոնացնել բոլոր ուժերը, քանի որ մշակույթը հոգու հերկումն է: Եվ եթե ճգնաժամի ժամանակ փորձենք խնայել մշակույթի հաշվին, ապա ամեն ինչ կվերջանա աղետով:

Թարգմանությունը Աշոտ Տիգրանյանի

[1] Միխայիլ Կազինիկ – երաժիշտ, արվեստաբան, հասարակական գործիչ: Ծնվել է 1951թ. Լենինգրադում: 1991թ.-ից ապրում է Շվեդիայում: Լուսավորչական համերգներով հանդես է գալիս ողջ աշխարհում: Հաղորդումներ է վարում «Օրփեոս» և «Արծաթե անձրև» ռադիոկայաններում:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ