ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 52
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Անգլերենի մեկ դասի նկարագիր

Պյոտր Կապիցա
Ֆիզիկայի փորձը դպրոցում [1]

Մարգարիտ Սարգսյան
Քոմենթն ուսումնական կյանքում. ժամանցի ձև՞, գնահատո՞ւմ, թե՞ խոսքի մշակույթ

Մեթոդական մշակումներ

Նունե Մովսիսյան
Նոթբուքը և համացանցը ուսումնական պարապմունքում

Հերմինե Անտոնյան
Ներկայի և ապագայի դպրոց

Հասմիկ Ղազարյան
Կրթությունը կազմակերպելու արդյունավետ ձև


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Միխայիլ Կազինիկ [1]
Ո՞ւմ կամքով

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Раиса Погосян
Я за введение дистанционного метода обучения

Карине Акопджанян
«Луйс аи ачкерин»
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Սկիզբը

33. Ես ուսուցիչ եմ
Ես Սեր եմ ու Հավատարմություն, Հավատ ու Համբերություն:
Ես Ուրախություն եմ ու Ապրումակցում, Տառապանք ու Կարեկցանք:
Ես ճշմարտություն եմ ու Սիրտ, Խիղճ և Արժանապատվություն:
Ես Փնտրող եմ ու Նվիրող, Աղքատ և Հարուստ:
Ես Ուսուցիչ եմ ու Սովորող, Դաստիարակ և Սան:
Ես Ճանապարհ Բացող եմ և Կյանքի Նկարիչ:
Ես Մանկության Կացարան եմ և Մարդկության Օրրան:
Ես Ապագայի Ժպիտն եմ և Ներկայի Ջահը:
Ես Աստծո կողմից ուսուցիչ եմ և նրա Աշխատողը:

34. Ես ուսուցիչ եմ և այդ պատճառով ինձ պետք է ոչ հասարակ, ասենք, բարի կամ քաղաքավարի, ժպիտ: Ինձ հարկավոր են յուրահատուկ ժպիտներ և այնքան տարբեր, որքան երեխաներն են, և այնքան տարբեր, որքան յուրաքանչյուրի տրամադրությունների փոփոխությունները: Հարկավոր է, որ ժպտամ երեխային մի ժպիտով, որը միայն նրան է պետք և միայն այդ պահին:

Աղոթում եմ քեզ, սիրտ իմ, իմաստություն տուր, որ հասու լինեմ երեխաների կյանքի ճշմարտության պահերին:
Կոչում եմ քեզ, իմ գիտակցություն, ծավալվիր մինչ Անսահմանություն, խորացիր մինչ Անվերջություն և թույլ տուր նայեմ երեխաների հոգու այն անկյունները, որտեղ իմ ներկայությունն անհրաժեշտ է:

Միայն այդպես կարող եմ յուրաքանչյուր երեխայի ժպտալ միայն նրա համար հյուսված ժպիտով:
Մտածողներն ասում են. «Ի՞նչն ավելի լավ կմաքրի հոգին, եթե ոչ ուրիշների բարօրության մասին մտքերը»:
Սիրտ իմ և գիտակցություն իմ, ամուր կառչեք երեխաների մասին բարի մտքերից: Երեխաները դրանց կարիքն ունեն, իսկ ես` ուսուցիչս, երեխաների համար եմ ծնվել: Ես էլ դրանց կարիքն ունեմ, որպեսզի ավելի լավ լվանամ և մաքրեմ իմ հոգին:

Ասված է. «Ի՞նչը հոգին ավելի լավ կկոփի ամրության զրահով, եթե ոչ ուրիշներին դեպի Լույսը տանելու ցանկությունը»:

Օգնիր իմ սրտին, գիտակցություն իմ, որ ուղղի ցանկությունս երեխաներին դեպի Լույս տանելու, և հենց դրանով էլ իմ հոգին կկոփեմ ամրության զրահով:

Նաև ասված է. «Ի՞նչը կհյուսի լավագույն ժպիտը, եթե ոչ ամենավերջին երեխային ծիծաղելիս տեսնելու գիտակցությունը»:

Ուրեմն, գիտակցություն իմ, առաքիր մտքերի սուրհանդակներին անսահման Տիեզերք և լցվիր Կրթության Տիեզերական Իմաստությամբ, քանի որ երկրային մանկավարժությունը մեզ չի բավականացնում, որպեսզի ստեղծենք լավագույն ժպիտը` ողջ Երկրի երեխաների զրնգուն և ուրախ ծիծաղի համար:
Երազում եմ ուսուցչական լավագույն ժպիտն ունենալու երջանկության մասին:

35. Տղաս, դժվա՞ր է այս ինտեգրալը հասկանալը: Բայց ո՞րն է դժվարությունը:
Գուցե դուրդ չի գալիս, քանի որ այնքան էլ գեղեցիկ տեսք չունի՞:
Բայց ասում են` գիտությունը սքանչելի է:
Եթե քեզ ինտեգրալը դուր չի գալիս և այդ պատճառով չես ցանկանում յուրացնել այն, այդ դեպքում հանուն ինձ, հանուն քո ուսուցչի յուրացրու, որպեսզի արդարացված լինեն իմ ջանքերը:
Հանուն ինձ, տղաս: Իսկ ես քեզ համար ինչ ասես, որ չեմ անի:

Ահա քեզ իմ խնդրանքի ժպիտը: Օգնիր ինձ այս անգամ, իսկ հետո ուրիշ ինտեգրալների համար ես ավելի գեղեցիկ մանկավարժական զգեստներ կփնտրեմ, որպեսզի նրանք քեզ դուր գան, և որպեսզի վերանա խայտառակ ինտեգրալի դժվարությունը:

36. Աղջիկս, աչքերդ մատնում են, թե ինչպես է վախեցրել քեզ իմ ինտեգրալը:
Չէ, ինտեգրալը չէ, այստեղ նա կապ չունի, այլ քո ուսուցչի կերպարը, որ քեզ չի լքում ինտեգրալի մասին մտածելիս: Կարծում ես` եթե չկարողանաս նրա հախից գալ, կզայրանա՞մ քեզ վրա, քեզ դմբո կանվանեմ, կասեմ` չի կարելի հարյուր անգամ նույն բանը բացատրել: Կարծում ես` առիթից օտվելով` քեզ վատությու՞ն կանեմ:
Նշանակում է` քո դժվարությունների պատճառը ոչ թե ինտեգրալն է, այլ ես` քո մեջ արմատացած իմ կերպարը: Նա է խառնում քո մտքերը, ցրում քո հնարամտությունը, աղավաղում իրականությունը, քեզ տհաճություն հրամցնում, ճի՞շտ է:

Ներիր ինձ, խնդրում եմ, չեմ ցանկանում, որ քո մեջ ապրեմ խարդախի և ուխտադրուժի կերպարով: Այո, սխալվել եմ` մտածելով, որ միայն իմ գնահատականների ու գնահատանիշերի խստությունը քեզ մարդ կդարձնի: Կանչում էի ծնողներիդ և նրանց նախատում, ասում, որ իրենց աղջիկը ետ է մնում, թերզարգացած է, և կարծում էի, որ այդպես է պետք:

Բայց ես փոխվել եմ, փոխվում եմ, ես ապաշխարում եմ, ներողություն եմ խնդրում քեզանից:
Նայիր իմ դեմքին, զգո՞ւմ ես իմ սրտի ժպիտը: Այն դեռ թույլ է, բայց իմ սիրտն այն միայն քեզ համար է հյուսում և քեզ է օգնության կանչում: Նվիրում եմ քեզ իմ ժպիտը և կնվիրեմ մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, իսկ երբ չհանդիպենք, իմ մտքերով կուղարկեմ: Դրանում իմ նվիրվածությունն է քեզ: Կնվիրեմ այն քեզ, որպեսզի քո մեջ արմատացած ուխտադրուժ ուսուցչի կերպարը փոխեմ նվիրված ընկերոջ կերպարով:
Իրականում ինչի՞ս են պետք այդ գնահատականներն ու գնահատանիշերը, երբ կաս դու` բոլոր թվերի Անվեջությունը: Թույլ չեմ տա, որ դրանք պղտորեն մեր ընկերությունը: Իսկ ինտեգրալը նորից ու նորից կբացատրեմ` համբերատար, հավատով և ժպիտով:

Հավատա միայն, որ ես արդեն այն ուսուցիչը չեմ, որը…
Արի հաշտվենք և հավերժական ընկերության ժպիտով ժպտանք իրար:

37. Տղաս, էս ի՞նչ ես անում իմ ինտեգրալը: Ասում ես, որ այն շատ հեշտ է և զվարճացնո՞ւմ է քեզ:
Զարմանքի և հիացմունքի իմ ժպիտը քո հանճարի համար պատրաստում է նոր, դժվար, դժվարագույն ինտեգրալների բանակ: Բայց գիտեմ` դրանք քեզանից վախենում են, նույնիսկ ամենա-ամենադժվար ինտեգրալներն են վախենում, քանի որ դու դրանց քո ստրուկն ես դարձնում: Ուրեմն` քո մասին են մտածողներն ասում. «Գիտելիքի ժպիտը վերացնում է դիտավորյալ արգելքների փականները»:
Բայց որպեսզի քո ստրուկները ոչ այնքան իրենց տիրոջ հաղթանակը ցուցադրեն, որքան նրա ձգտումը` ուղարկելու ինտեգրալների ամբողջ բանակը բարիք հաստատելու, քո սիրտն անդադար կողողեմ մեծահոգության ժպիտով:

38. Երեխանե´ր:
Ամեն առավոտ մենք ժպտում ենք բացվող օրվան` Ապագայի մասին մտքերով:
Ժպտում ենք միմյանց ընկերական և բարի ժպիտներով:
Ժպտում ենք Դասին իմացումի և առաջընթացի ուրախության ժպիտով:
Մեր մեջ աճեցնում ենք Կամքի Ժպիտը, դեպի Բարձրյալը Ձգտման ժպիտը, Սխրանքի Ժպիտը, Ստեղծագործության Ժպիտը:
Գիտենք, որ ժպիտները հասարակ խաղալիքներ չեն, որ զարդարում են մեր առօրյա կենցաղի մութ կողմերը, մեր ներաշխարհի ստվերները: Դրանք նվերներ չեն, որոնցից չգիտես, թե ինչպես ազատվես:

Ժպիտները մարդկանց հավերժական կապն են, նրանց ուժն ու ամրությունը:
Դրանք մեր սրտի բաբախյունն են մեր հարազատի և հասարակության բարօրության համար:

Ժպիտները հոգու թևերն են:
Ինչպե՞ս կարող են մեր կյանքն ու աշխարհը մեր շուրջը փոխվել, եթե ժպիտներն աշխարհում և մեր կյանքում հարյուր, հազար, միլիոն անգամ ավելի շատ լինեն, քան հիմա են:
Երկնքում նոր աստղեր կվառվեն, քանի որ ամեն մի աստղ մարդու ժպիտ է:
Տառապանքն ու հիվանդությունները կանհետանան:
Մարդիկ կսկսեն երկար ապրել` երկու հարյուր, երեք հարյուր տարի, միգուցե հազար:
Նրանք կսովորեն թռչել:
Մարդիկ բառերը քիչ կօգտագործեն, կսովորեն մտածել և խոսել ժպիտներով:
Չարությունն ու ատելություն կմոխրանան, կմոխրանան մարդկանց թերությունները:
Մարդիկ ավելի գեղեցիկ ու հմայիչ կդառնան:
Նրանց ձեռքերը կստեղծեն ժպիտների նման իրեր:
Մարդկային ժպիտներով հագեցած օդը շոյող կդառնա:
Յուրաքանչյուր մարդ կբացահայտի իր Աստվածայնությունը:
Մեր աչքերը Երկնային Թագավորությունը կտեսնեն:

Ժպտացե´ք, երեխանե´ր:
Միայն դուք կարող եք բազմապատկել ժպիտները և մոտեցնել համընդհանուր երջանկությունը:

Ռուսերենից թարգմանեց Սեդա Սիմոնյանը, 12-րդ դասարան

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ