ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 52
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Անգլերենի մեկ դասի նկարագիր

Պյոտր Կապիցա
Ֆիզիկայի փորձը դպրոցում [1]

Մարգարիտ Սարգսյան
Քոմենթն ուսումնական կյանքում. ժամանցի ձև՞, գնահատո՞ւմ, թե՞ խոսքի մշակույթ

Մեթոդական մշակումներ

Նունե Մովսիսյան
Նոթբուքը և համացանցը ուսումնական պարապմունքում

Հերմինե Անտոնյան
Ներկայի և ապագայի դպրոց

Հասմիկ Ղազարյան
Կրթությունը կազմակերպելու արդյունավետ ձև


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Միխայիլ Կազինիկ [1]
Ո՞ւմ կամքով

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Раиса Погосян
Я за введение дистанционного метода обучения

Карине Акопджанян
«Луйс аи ачкерин»
Նոթբուքը և համացանցը ուսումնական պարապմունքում

Նոր տեխնոլոգիական միջոցները մեր կենցաղն ապահովող առօրյայից (ուզենք, թե չուզենք) արդեն իսկ տեղափոխվում են կրթություն իրականացնող հաստատություններ: Ու շատ կարևոր է, որ ուսումնական հաստատություններում սովորողները նորագույն տեխնոլոգիաները դարձնեն ոչ միայն սպառման միջոց, այլ դրանց միջոցով իրականացնեն արտադրանք: Ընդ որում, կարևորվում է ոչ միայն ուսուցման գործընթացում նոր ստեղծված արդյունքների, տարաբնույթ հետազոտությունների, հարցերի և առաջադրանքների մշակումը, այլ նաև դրանց տեղեկատվական պահպանումը:
Եթե ավանդական ուսուցման կենտրոնում ուսուցիչն է, ապա մեդիակրթության պայմաններում այդ դերը ստանձնում է սովորողը: Նոր մեդիամիջոցները ենթադրում են ուսուցման կազմակերպման նոր ձևեր: Ու այն սովորողներից, ովքեր տիրապետում են նորագույն տեխնիկայի և ինքնուսուցման մեթոդների, բնականաբար, պահանջվում է առավել ակտիվություն: Այս հանգամանքը ամենևին չի նսեմացնում ուսուցչի դերն ու նշանակությունը: Ի վերջո, նա` ուսուցիչն է ուղղորդում սովորողին՝ ե´րբ, ինչպե´ս, որտե´ղ կիրառել այս կամ այն մեդիամիջոցը: Մեդիան օգտագործելը ենթադրում է ուսուցչի և սովորողների ակտիվ աշխատանք և մասնակցություն ուսուցման գործընթացի տարբեր փուլերում: Դասագործընթացում ուսուցչին վերապահված է լինելու դիտորդ, խորհրդատու:

Համակարգիչն ու համացանցը, ինչ խոսք, նպաստում են հետաքրքրասիրության, մղում են հայտնաբերումների` մեծապես հարստացնելով ուսումնական գործընթացը և նպաստելով դրան: Արդեն փաստ է, որ ուսուցումն առանց համակարգչի այլևս հնարավոր չէ պատկերացնել:

Համացանցային www–ները «ճանաչողական գործիքներ» են, գործիքներ են, որոնք`

  • ուսումնական գործընթացում ապահովում են տարբեր մոտեցումներ. 
  • առաջարկում են անհատական խնդիրներ և տալիս դրանց լուծման ուղիներ.
  • սովորողին թելադրում են կոնկրետ խնդրի լուծում.
  • տալիս են որոշակի իրավիճակներում գործելու կոնկրետ հանձնարարականներ.
  • իրականացնում են համագործակցային ուսուցում.
  • փոխանցում են հսկողության և վերահսկողության հմտություն։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթության հանդեպ պահանջները իրականացվում են մեդիա պայմաններում` անհատական համակարգչի և անլար համացանցի առկայությամբ: Ներկայացնում եմ նոթբուքի և համացանցի` ուսուցման մեջ կիրառման իմ փորձից:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց, 8.1 դաս. (կիրառվում է «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը)։ Առարկան` հայոց լեզու։ Թեմա` խոսքի զարգացման առաջադրանքներ։
Մեթոդ` Ջ. Ռոդարի, «Լճակի մեջ նետված քարը»
Գործունեության ձևեր` խմբային, անհատական աշխատանք
Դասի նպատակը՝ բանավոր և գրավոր խոսքի զարգացում
Իսկ խոսքի զարգացումը ինքնանպատակ առաջադրանքների կատարում չէ։ Սովորողի աշխատանքի արդյունքը կայք է գալիս, դառնում է խոսքային արտադրանք՝ կիրառելի նաև ուրիշների համար։
Դասի խնդիրները`

  • Օտար լեզվով տեքստը հայերեն փոխադրել
  • Հետևություն անել, կարծիք հայտնել` վերաբերմունք արտահայտելով
  • Տեղեկություն որոնել, հավաքել, դասակարգել-համակարգել, նոր նյութ ստեղծել
  • Ծանոթանալ համաշխարհային արժեք ունեցող ճապոնական մշակույթին, կարդալ ու գնահատել գեղարվեստական ազգային ստեղծագործությունները` թանկաներն ու հոքուները

Գործնական քերականության 8-րդ դասարանի դասագրքում կա վարժություն (էջ`105, վարժ.` 327), ուր պատվում է Ֆուձիյամա լեռան շրջակայքում գտնվող «Ֆուձի» հյուրանոցի մասին: Հենց այս տեղեկությունն էլ դարձավ համացանցի ներառման հրաշալի առիթ: Քանի որ նախատեսել էի ուսումնական պարապմունքում ներառել աշխատանք համացանցով, ապա նախօրոք մտածել և պլանավորել էի աշխատանքի հնարավոր ուղղությունները, կազմել համապատասխան առաջադրանքներ, որոնք կարող էին օգնել գտնելու տեղեկություններ և աշխատելու դրանց հետ:
Հնչեց հարց` սովորողներից ով ինչ գիտի Ֆուձիյամա լեռան մասին: Պարզվեց`սովորողները տեղեկություն չունեն: Դրանից հետո խնդրեցի համացանցում նայել Ֆուձիյամայի նկարները: Սովորողները առաջին իսկ նկարներից զարմանքով նկատեցին, որ այն արտաքին գծագրությամբ շատ նման է մեր Արարատին:

Սովորողները Ֆուձիյամա լեռան մասին տեղեկություններ որոնելու հանձնարարություն ստացան: Պարզվեց` համացանցի հայալեզու աղբյուրներում լեռան մասին տեղեկություններ գրեթե չկան: Կազմվեցին աշխատանքային խմբեր: Խմբերը ստացան կոնկրետ առաջադրանքներ:

Առաջին խումբը պետք է գտներ տեղեկություններ ռուսական կայքէջերից և կատարեր թարգմանություններ:

Երկրորդ խումբը հանձնարարություն ստացավ կարդալու, ընտրելու ճապոնական թանկաներ և հոքուներ:

Երրորդ խմբի աշխատանքը Ճապոնիայի խորհրդանիշի` սակուռայի մասին տեղեկությունների համակարգումն էր:

Չորրորդ խմբի սովորողները պետք է իրականացնեին վերահսկողություն և պատրաստեին կայքի նյութ` հնարավորինս մանրամասն պատմելով կատարված աշխատանքների մասին:

Դասի ավարտին յուրաքանչյուր խումբ մյուսներին ներկայացնում էր իր կատարած աշխատանքի մասին:

Այնուհետև սովորողները մեկ շաբաթվա համար ստացան տնային ընդհանուր հանձնարարություններ.

  • համացանցի օգնությամբ գտնել նոր տեղեկություններ Ճապոնիայի, ճապոնական մշակույթի, Ֆուձիյամայի, Բավա լճի, սակուռայի մասին
  • հարկ եղած դեպքում թարգմանել, մշակել խոսքը, ձայնագրվել, տեսանյութ պատրաստել:

Իսկ ամենամսյա ստուգողական աշխատանքը հետևյալն էր. 8.1 դաս.-ի սովորողները իրենց անհատական հասցեներին ստացան կատարելիք աշխատանքի հղումը` հետևյալ հանձնարարությամբ.

  • կարդալ «Սակուռան` Ճապոնիայի խորհրդանիշ» նյութը: Փոխադրել հինգ նախադասությամբ` հետևություն անելով.
  • նայել սակուռայի մասին պատմող տեսանյութը և կարծիք գրել.
  • արդեն կատարված աշխատանքները մինչև կիրակի, ժամը 24.00 տեղադրել միջին դպրոցի անհատական էջից:

Նոթբուքի և համացանցի` ուսումնական պարապմունք մտնելու արդյունքում սովորողները բացահայտեցին ճապոնական մշակույթը, ես հրաշալի առիթ ունեցա մեկ անգամ ևս հանդիպելու այդ գեղեցիկ ու անկրկնելի աշխարհին`սովորողների շնորհիվ լրացնելով իմացածս: Վերջնական արդյունքում ունեցանք`

Իսկ նոթբուքի և համացանցի` սեմինարի ընթացքում ներառման ընթացքում ունեցանք կատարված աշխատանք, որին կարելի է ծանոթանալ սեմինարի պլանի «գործնական աշխատանք ուսուցիչների հետ» հատվածում:

Շնորհակալություն գործընկերներիս` սեմինարի ընթացքում ինձ աջակցելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ