ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 53
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մանուշակ Աբրահամյան
Անընդհատ կրթություն` դպրոցում և ամենուր

Հերմինե Անտոնյան
Ուսուցչի էլեկտրոնային օրագիր



Մեթոդական մշակումներ

Ելենա Սարգսյան
Գնահատում էլեկտրոնային թղթապանակի միջոցով

Жанна Акопян
Учебная самостоятельность, как развить ее у детей?

Արմինե Բաբայան
Նոր մեդիան դասական արվեստի օգնականը

Ուսումնական նյութեր

Արտակ Զարգարյան
Մասսաների հոգեբանության պատմական քննախոսություն

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Ծաղկազարդի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Միխայիլ Կազինիկ [1]
Մոցարտի, Էյնշտեյնի և ամերիկյան ֆանտաստիկայի մասին

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարիետ Սիմոնյան
Այս սերունդը մեզ կստիպի փոխվել

Պյոտր Կապիցա
Պրոֆեսորը և ուսանողը. Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի շրջանավարտների երկույթի ելույթը

Կոնստանտին Շերեմետև
Հնացած գիտելիք

Դմիտրի Լիխաչյով
Նամակներ երիտասարդ ընթերցողներին: Բարության ուղիներով

ԱՐՁԱԳԱՆՔ
Նամակներ երիտասարդ ընթերցողներին: Բարության ուղիներով

Ահա և վերջին նամակը: Նամակները կարող էին և ավելի շատ լինել, բայց արդյունքներն ամփոփելու ժամանակն է: Ափսոսում եմ, որ դադարեցնում եմ գրելը: Ընթերցողը նկատեց, որ նամակների նյութն աստիճանաբար բարդանում էր: Քայլում էինք ընթերցողի հետ, բարձրանաում աստիճաններով: Այլ կերպ չէր էլ կարող լինել. ի՞նչ իմաստ ունի գրելը, եթե նույն մակարդակին ես մնալու` մեկ-մեկ չբարձրանալով փորձի աստիճանները` բարոյական ու գեղագիտական փորձի: Կյանքը բարդացումներ է պահանջում:

Հնարավոր է` ընթերցողը նամակների հեղինակի մասին տպավորություն կազմեց, թե մի մեծամիտ մարդու է, որ փորձում է բոլորին ամեն ինչ սովորեցնել: Այնքան էլ այդպես չէ: Նամակներով ես ոչ միայն «սովորեցնում», այլև սովորում էի: Ես կարողացա սովորեցնել հենց այն պատճառով, որ միաժամանակ սովորում էի. սովորում էի իմ փորձից, ինչը փորձում էի ընդհանրացնել: Շատ բան միտքումս ծագում էր հենց գրելու ընթացքում: Ոչ միայն պատմում, այլև իմաստավորում էի իմ փորձը: Նամակներս խրատական են, բայց խրատելով` ինքս էլ խրատվում էի: Ընթերցողի հետ բարձրանում էինք փորձի աստիճաններով, բայց ոչ միայն իմ փորձի, այլև շատ մարդկանց փորձի: Նամակ գրելիս ընթերցողներն ինձ օգնում էին` անլսելի զրուցելով ինձ հետ:
Ի վերջո, ի՞նչն է ամենագլխավորը կյանքում: Գուցե գլխավորը յուրաքանչյուրի սեփական, անկրկնելի յուրահատկություններն են: Ամեն դեպքում յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր գլխավորը: Կյանքը չպետք է փշրվի մանրուքների, չպիտի լուծվի առօրյա հոգսերում:

Եվ էլի, ամենաէականը` որքան էլ գլխավորը յուրաքանչյուր մարդու համար անհատական լինի, պետք է բարի և նշանակալի լինի:

Մարդ պիտի ոչ միայն բարձրանալ կարողանա, այլև ինքն իրենից, իր անձնական ամեօրյա հոգսերից բարձրանալ և մտածել իր կյանքի իմաստի մասին. պիտի կարողանա զննել անցյալն ու կանխատեսել ապագան:
Եթե միայն քեզ համար ապրես, սեփական բարեկեցության մասին մանր հոգսերով, ապա ապրածից ոչ մի հետք չի մնա: Իսկ եթե ուրիշների համար ապրես, նրանք կպահպանեն այն, ինչին ծառայել ես, ինչին նվիրել ես ուժերդ:
Նկատե՞լ է ընթերցողը, որ կյանքում ամեն վատ և մանր բան արագ մոռացվում է: Ինչ-որ ժամանակ մնում է հիմար ու եսասեր մարդու, նրա վատ արարքի նկատմամբ տհաճությունը, բայց մարդուն իրեն` չեն հիշում, նա ջնջվել է հիշողությունից: Ոչ մեկի մասին հոգ չտանող մարդիկ կարծես դուրս են մնում հիշողությունից:
Մարդիկ, ովքեր ծառայել են ուրիշներին, ծառայել են խելքով, կյանքում ունեցել են բարի և նշանակալից նպատակ, երկար են հիշվում: Հիշում են նրանց խոսքերը, արարքները, նրանց կերպարը, նրանց կատակները, երբեմն նաև տարօրինակությունները: Նրանց մասին պատմում են: Չարերի մասին էլ են երբեմն խոսում, բայց, հասկանալի է, ոչ բարի զգացմունքով:

Կյանքում պետք է սեփական ծառայումն ունենալ` ինչ-որ գործի ծառայել: Թող այդ գործը փոքր լինի, այն կմեծանա, եթե հավատարիմ մնաս:

Կյանքում ամենաթանկը բարությունն է, և ընդ որում խելացի, նպատակաուղղված բարությունը: Խելացի բարությունը ամենաարժեքավորն է մարդու մեջ, ամենագրավիչը և, վերջին հաշվով, անձնական երջանկության ամենաճիշտ ճանապարհը:

Նա է երջանկության հասնում, ով ձգտում է ուրիշներին երջանկացնել և ունակ է, գոնե ժամանակավորապես, մոռանալու իր շահերը, իրեն: Դա «չմանրվող դրամ» է:
Սա իմանալը, միշտ այս մասին հիշելը և բարության ուղիներով գնալը շատ-շատ կարևոր է: Հավատացե´ք ինձ:  

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Մարիետ | 2012-03-11 21:20:13
Շնորհակալություն: Շատ օգտակար էին Ձեր նամակները:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ