ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 53
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մանուշակ Աբրահամյան
Անընդհատ կրթություն` դպրոցում և ամենուր

Հերմինե Անտոնյան
Ուսուցչի էլեկտրոնային օրագիր



Մեթոդական մշակումներ

Ելենա Սարգսյան
Գնահատում էլեկտրոնային թղթապանակի միջոցով

Жанна Акопян
Учебная самостоятельность, как развить ее у детей?

Արմինե Բաբայան
Նոր մեդիան դասական արվեստի օգնականը

Ուսումնական նյութեր

Արտակ Զարգարյան
Մասսաների հոգեբանության պատմական քննախոսություն

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Ծաղկազարդի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Միխայիլ Կազինիկ [1]
Մոցարտի, Էյնշտեյնի և ամերիկյան ֆանտաստիկայի մասին

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարիետ Սիմոնյան
Այս սերունդը մեզ կստիպի փոխվել

Պյոտր Կապիցա
Պրոֆեսորը և ուսանողը. Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի շրջանավարտների երկույթի ելույթը

Կոնստանտին Շերեմետև
Հնացած գիտելիք

Դմիտրի Լիխաչյով
Նամակներ երիտասարդ ընթերցողներին: Բարության ուղիներով

ԱՐՁԱԳԱՆՔ
Նոր մեդիան դասական արվեստի օգնականը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 7-9-րդ դասարանում ուսումնական պլանով դասավանդվող «Արվեստ» առարկայի հիմնական նպատակն է սովորողներին համաշխարհային և հայ արվեստի պատմությանը ծանոթացնելը, նրանց շրջանում գեղագիտական ճաշակ ձևավորելը: Արվեստի պատմության ուսումնասիրումը սկսում ենք մարդկության պատմության մեզ հայտնի սկզբից և առաջնորդվում ժամանակագրական հաջորդականությամբ: Իսկ թե ինչպես է կազմակերպվում ուսուցումը` ցույց տամ մեկ թեմայի օրինակով:

Հին Եգիպտոսի արվեստը

1. Սովորողների համար նյութերի կամ, այսպես կոչված, էլեկտրոնային դասագրքի նախապատրաստում:Այս հատվածը համարում եմ ամենաաշխատատարը, քանի որ առանձին դասագրքի բացակայության պայմաններում անհրաժեշտ է օգտվել տարբեր գրքերից, կայքերից և սովորողների համար մատչելի և գրավիչ նյութ պատրաստել: Էլեկտրոնային դասագրքի համար ընտրում եմ PowerPoint ծրագիրը, քանի որ այս ծրագիրը հասանելի է յուրաքանչյուր սովորողի: Էլեկտրոնային դասերը տեղադրվում են մեդիագրադարանում, որտեղից էլ օգտվում են սովորողները:

2. Եգիպտոսի արվեստին նվիրված առաջին դասում ամենաարդյունավետ մեթոդը «մտագրոհն» է, որը խթանում և թարմացնում է սովորողների` Եգիպտոսի աշխարհագրական դիրքի, պատմության, մշակույթի մասին գիտելիքները:

3. Ֆիլմի դիտում: Եգիպտոսը այն հետաքրքրական և առեղծվածային երկրներից է, որի վերաբերյալ նկարահանվել և շարունակում են նկարահանվել բազմաթիվ ֆիլմեր: Հիմնականում ընտրում եմ կարճամետրաժ ֆիլմեր կամ էլ ֆիլմերի այն հատվածները, որոնք անհրաժեշտ են նյութի յուրացման համար, որպեսզի նյութը մատճելի լինի և չձանձացնի սովորողներին: Ֆիլմերի դիտումը կարևորում եմ, քանի որ խնդրո առարկա նյութը ավելի պատկերավոր է դառնում: Ֆիլմերի դիտումը ուղեկցվում է քննարկումներով, վերլուծություններով:

4. Որոշակի պաշար ունենալով եգիպտական արվեստի մասին` սովորողները իրենց ցանկությամբ պատրաստում են նյութեր, որոնք ներկայացնում են դասարանում:

5. Յուրաքանյուր դասի վերջին հինգ րոպեն ԳՈՒՍ-ի մեթոդի միջոցով պարզեւմ ենք, թե ինչ սովորեցին տվյալ դասին:

6. Թեմայի վերջում կատարում ենք ամփոփում` թեստային առաջադրանքի տեսքով, որի համար օգտագործում եմ Notebook ծրագիրը:

7. Վերջնական աշխատանք եմ համարում այն, որ ստեղծել ենք «Աշխարհի խոշորագույն տաճարները» նախագծի համար երեք ֆիլմ` «Կառնակի տաճարը», «Լուքսորի տաճարը», «Աբու-Սիմբելի տաճարը», որոնց ստեղծման փուլում օգտագործել ենք ձայնագրիչ, Movie Maker, Adobe PrimerPro ծրագրերը, համացանցը: Կարևոր է նաև երաժշտության ընտրությունը, որը պետք է համապատասխանի նյութի բովանդակությանը:

Այսպիսով, մի քանի դասի ընթացքում սովորողը տեսական և գործնական եղանակով ձեռք է բերում գիտելիքներ Հին Եգիպտոսի արվեստի մասին, ուսումնասիրում հին եգիպտական դիցաբանությունը, կյանքի մասին հին եգիպտացիների պատկերացումները:

Սովորողի անձնական փաթեթում յուրաքանչյուր թեմայից հետո մնում են իր օգտագործած ռեսուրսների հղումները, իր անհատապես կամ խմբով ստեղծած նոր նյութերը, դրանց առանձին դետալներ: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ