ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 53
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մանուշակ Աբրահամյան
Անընդհատ կրթություն` դպրոցում և ամենուր

Հերմինե Անտոնյան
Ուսուցչի էլեկտրոնային օրագիր



Մեթոդական մշակումներ

Ելենա Սարգսյան
Գնահատում էլեկտրոնային թղթապանակի միջոցով

Жанна Акопян
Учебная самостоятельность, как развить ее у детей?

Արմինե Բաբայան
Նոր մեդիան դասական արվեստի օգնականը

Ուսումնական նյութեր

Արտակ Զարգարյան
Մասսաների հոգեբանության պատմական քննախոսություն

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Ծաղկազարդի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Միխայիլ Կազինիկ [1]
Մոցարտի, Էյնշտեյնի և ամերիկյան ֆանտաստիկայի մասին

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարիետ Սիմոնյան
Այս սերունդը մեզ կստիպի փոխվել

Պյոտր Կապիցա
Պրոֆեսորը և ուսանողը. Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի շրջանավարտների երկույթի ելույթը

Կոնստանտին Շերեմետև
Հնացած գիտելիք

Դմիտրի Լիխաչյով
Նամակներ երիտասարդ ընթերցողներին: Բարության ուղիներով

ԱՐՁԱԳԱՆՔ
Լույսի զինվորի գիրքը

Սկիզբը

82
Միջնադարյան ասպետի սեղանի գրքում ասված է. «Ճանապարհի հոգևոր էներգիան արդարության և համբերատարության օգնությամբ կոփում է քո ոգին:

Այսպիսին է ասպետի ուղին. Դա և՛ դյուրին է, և՛ միաժամանակ փշոտ, քանզի ստիպում է մի կողմ նետել ամեն անպետք բան, այդ թվում նաև կասկածելի ընկերությունը: Դրա համար էլ հենց սկզբից այդպիսի տարակուսանքներն ալեկոծում են բոլոր նրանց, ովքեր ընդունում են դա:

Ահա Ասպետականության առաջին պատվիրանը. ջնջի՛ր քո կյանքի գրքից այն, ինչ մինչև այս պահը պահպանել ես` անհանգստություն, անհամաձայնություն, կեղծիք: Իսկ ջնջածի տեղ միայն մի՛ բառ ավելացրու`«խիզախություն»:
Այս բառով ճանապարհ ընկնելով և այդ ճանապարհին հավատն առ Աստված ամրապնդելով` դու կհասնես այն նպատակին, որին ձգտում ես»:

 83
Ճակատամարտի նախաշեմին լույսի զինվորը ջանում է ամեն անսպասելի բանի պատրաստ լինել:
Նա ռազմավարական ամեն մի քայլ մտածում է և հարցնում ինքն իրեն. «Իսկ ի՞նչ կձեռնարկեի ես, եթե ստիպված լինեի ինքս ինձ հետ կռվել»: Եվ այսկերպ առանձնացնում է իր թույլ կողմերը:

Այդ պահին հայտնվում է հակառակորդը` բերելով իր հետ մի ամբողջ կույտ խոստումներ, պայմանագրեր, առաջարկություններ, որոնք գայթակղություն են ներշնչում, և տարբերակներ, որոնք կարող են երկու կողմին էլ բավարարել:

Զինվորը խնամքով ծանրութեթև է անում ամեն մի առաջարկություն, նա էլ է ձգտում հասնել համաձայնության` բայց չկորցնելով սեփական արժանապատվությունը: Եթե նա խուսափում է կռվից, ապա ոչ նրա համար, որ իրեն գայթակղել են հակառակորդի ասածները , այլ միայն նրա համար, որ դա համարում է լավագույն ռազմավարությունը:

Լույսի զինվորը թշնամուց պարգևներ չի ընդումում:

84
Այսպիսով` կրկնում եմ. լույսի զինվորներին կարելի է հայացքից ճանաչել:

Նրանք ապրում են մեր աշխարհում, նրանք մեր աշխարհի մի մասն են կազմում, նրանք ուղարկված են մեր աշխարհ և եկել են այստեղ առանց ցուպի ու ոտնամանի: Հազվադեպ չէ, որ նրանք վախ են զգում, միշտ չէ, որ ճիշտ են գործում:

Լույսի զինվորները հաճախ են տանջվում պարապսարապությունից, դառնանում չնչին բաներից, համարում են, թե ընդունակ չեն աճելու: Նրանք ժամանակ առ ժամանակ մտածում են, որ իրենք արժանի չեն ո՛չ հրաշքի, ո՛չ հաջողության:

Լույսի զինվորները հաճախ են իրենք իրենց ու մեկը մյուսին հարցնում, թե ի՛նչ են անում իրենք այստեղ և ավելի հաճախ գալիս են այն եզրակացության, որ իրենց կյանքը զուրկ է իմաստից:
Դրա համար էլ իրենք լույսի զինվորներ են: Որովհետև սխալներ են գործում: Որովհետև անհոգնել իմաստ են փնտրում: Փնտրում են և վերջին հաշվով գտնում այն:

85
Լույսի զինվորը հիմա արթնանում է քնից: «Ես չեմ կարող հաղթահարել այս լույսը, որ ստիպում է ինձ աճել» - մտածում է նա: Իսկ լույսն այդ ընթացքում չի անհետանում։

«Փոփոխություններ կպահանջվեն, իսկ ես չնչին ցանկություն անգամ չունեմ դրանք ծրագրելու» - մտածում է նա:
Բայց լույսը ո՛չ շողարձակում է, ո՛չ էլ հանգչում, քանզի «ցանկություն» բառը լի է թաքնված իմաստներով:
Եվ այդժամ զինվորի աչքերն ու սիրտը քիչ-քիչ սկսում են հարմարվել լույսին: Այն այլևս չի վախեցնում զինվորին, և նա ընդունում է կյանքի Իր Ուղին` հասկանալով, որ ինքը ստիպված կլինի ռիսկի դիմել:

Լույսի զինվորը երկար ժամանակ է քնի մեջ եղել: Շատ բնական է, որ նա կամաց-կամաց է վերադառնում իրականություն:

86
Մեծ ռազմիկը հանդուրժում ու տանում է վիրավորանքը: Նա գիտե իր բռունցքի թափը և իր հարվածի ուժը: Հայտնվելով կռվին պատրաստվել չհասցրած հակառակորդի առաջ`զինվորը նայում է նրա աչքերին, աչքերի ամենախորքը ու հաղթում` առանց կարիք ունենալու իր ֆիզիկական ուժն անգամ գործադրելու:
Ինչքան ավելին է զինվորը իր հոգևոր ուսուցչի մոտ սովորում, այնքան վառ է նրա աչքերում բոցկլտում հավատի լույսը, և նա կարիք չունի ոչ մեկին ոչ մի բան ապացուցելու: Նրա համար ոչ մի նշանակություն չունեն հակառակորդի այն ռազմատենչ փաստարկները, համաձայն որոնց Աստված նախապաշարմունք է, հրաշքները` ոչ ավելին քան աճպարարություն, իսկ հրեշտակներին հավատալ` նշանակում է փախուստ իրականությունից:

Ինչպես ռազմիկը` լույսի զինվորն էլ գիտակցում է, թե ինչքան անհաղթելի է իր հզորությունը և երբեք մենամարտի չի մտնում նրա հետ, ով արժանի չէ նման պատվի:

87
Լույսի զինվորը միշտ հիշում է գոտեմարտի այն հինգ կանոնները, որոնք 3000 տարի առաջ ձևակերպել է Չժուան-ցզին:

Հավատ – մինչ կռվի բռնվելը պետք է հավատալ այն բանին, հանուն ինչի, որ դու անում ես դա:
Զինակից – սովորի՛ր համախոհներ ընտրել քեզ համար, նրանց հետ մեջք մեջքի տված` կռվի՛ր, քանզի պատերազմում միայնակ չես կարող հաղթել:

Ժամանակ – ճշմարիտ զինվորը հիշում է, որ ձմռանն իրականացվող կռիվը տարբերվում է ամռանը եղած կռվից: Կռվի մեջ մտնելով` նա միշտ դրա համար ընտրում է առավել հարմար ժամանակը:
Տարածություն – անհնար է կռվել լեռներում այնպես, ինչպես կռվում ես հարթավայրում: Գնահատի՛ր այն, ինչ կա քո շուրջը և ընտրի՛ր կռվի համար լավագույն տարբերակը:

Ռազմավարություն – լավագույն զինվորը նա է, ով կարողանում է կանխորոշել ու նախապատրաստել ճակատամարտի ելքը:

88
Զինվորը հազվադեպ կարող է ճակատամարտից անմիջապես հետո որոշել հաղթողին: Կռվի իրարանցումը քո շուրջը ահռելի էներգիա է ստեղծում, և ահա գալիս է այն պահը, որ հավասարապես հնարավոր է և՛ հաղթանակ, և՛ պարտություն: Միայն ժամանակը կհաստատի` ով է հաղթել և կամ ով` պարտվել, բայց զինվորը գիտե, որ ադ պահից սկսած` ինքն արդեն ավելին ոչինչ անել չի կարող: Ճակատամարտի բախտը Աստծո ձեռքին է:

Այդպիսի պահերին զինվորն այլևս չի անհանգստանում կռվի ելքի համար. դա նրան չի հուզում: Նա ուշադիր ունկնդրում է իր սրտի ձայնին, նա հարցնում է սրտին. «Դա Արդարացի՞ կռիվ էր: Ես կռվեցի՞ այնպես , ինչպես պետք էր»: Եթե սիրտը նրան դրական պատասխան է տալիս, նա տրվում է հանգստի, իսկ եթե պատասխանը բացասական է, նա վերցնում է թուրն ու նորից սկսում վարժանքները:

89
Լույսի զինվորը ձգտում է, որ իր մեջ եղած Աստծո կայծը չմարի:
Ճակատագիրը նրան բաժին է հանել, որ լինի մյուս զինվորների կողքին, բայց հաճախ նրան պետք է, որ թրի արվեստին տիրապետելու վարժանքները միայնակ իրագործի: Դրա համար էլ, առանձնանալով ընկերներից, նա դառնում է աստղի նման:

Նա լուսավորում է Տիեզերքի այն հատվածը, որ իրեն է նախանշված, և ջանում է, որ նրանք, ովքեր նայում են երկնքին, տեսնեն այլ գալակտիկաներ ու աշխարհներ: Նրա համառությունն ու հավատարմությունը շուտով կհատուցվեն: Մեկը մյուսի հետևից նրան են մոտենում մյուս զինվորները, և բոլորն իրար հետ մի աստղաբույլ են կազմում իրենց խորհրդանիշերով ու իրենց գաղտնիքներով:

90
Ժամանակ առ ժամանակ լույսի զինվորն այնպիսի տպավորություն է ունենում, թե ինքը միաժամանակ երկու կյանք է ապրում:
Դրանցից մեկում նա հարկադրված է անել այն, ինչին իր սիրտը չի կպչում. պայքարել գաղափարների համար, որոնց չի հավատում: Բայց գոյություն ունի նաև մի ուրիշ կյանք, և այն բացվում է զինվորին իր անուրջներում, սիրելի գրքերի ընթերցման մեջ, հանդիպումներում նրանց հետ, ովքեր մտածում են այնպես, ինչպես ինքը:

Զինվորը չի խոչընդոտում, որ իր երկու կյանքերը մոտենան: «Ինչ-որ կամուրջ կա, որ միավորում է իմ արածն ու իմ սրտի ուզածը» - մտածում է նա: Եվ կամաց-կամաց նրա երազանքները հաստատում են իրենց տիրապետությունը առօրյայի վրա և նույնիսկ իշխում, և այդժամ նա հասկանում է, որ պատրաստ է անելու այն, ինչ երազել է անել:
Իսկ հիմա մի քիչ հանդգնություն է պետք, և երկու կյանքերը կձուլվեն իրար։

91
Մի անգամ ևս գրի առ այն, ինչ ես քեզ արդեն ասել եմ` լույսի զինվորին հենց իր համար ժամանակ է հարկավոր: Նա օգտագործում է այդ ժամանակը հանգստի համար, մտահայեցության համար, Հոգու Աշխարհի հետ հարաբերվելու համար: Անգամ գոտեմարտի թեժ պահին զինվորին հաջողվում է տրվել մտահայեցության:

Երբ գալիս է այդ պահը, զինվորը նստում է գետնին` առանձնանալով ամենից և չխոչընդոտելով նրան, որ իր շուրջը կատարվող իրադարձություններն ընթանան իրենց հունով: Որպես դիտորդ` նա նայում է աշխարհին և չի ձգտում ոչինչ ավելացնել կամ պակասեցնել: Նա ուզում է միայն հնազանդորեն ու խոնարհությամբ տրվել կյանքի ընթացքին:
Կամաց-կամաց այն, ինչ դժվար էր թվում, դառնում է պարզ: Եվ զինվորի հոգին լցվում է ուրախությամբ:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը

Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ