ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 53
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մանուշակ Աբրահամյան
Անընդհատ կրթություն` դպրոցում և ամենուր

Հերմինե Անտոնյան
Ուսուցչի էլեկտրոնային օրագիր



Մեթոդական մշակումներ

Ելենա Սարգսյան
Գնահատում էլեկտրոնային թղթապանակի միջոցով

Жанна Акопян
Учебная самостоятельность, как развить ее у детей?

Արմինե Բաբայան
Նոր մեդիան դասական արվեստի օգնականը

Ուսումնական նյութեր

Արտակ Զարգարյան
Մասսաների հոգեբանության պատմական քննախոսություն

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Ծաղկազարդի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Միխայիլ Կազինիկ [1]
Մոցարտի, Էյնշտեյնի և ամերիկյան ֆանտաստիկայի մասին

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարիետ Սիմոնյան
Այս սերունդը մեզ կստիպի փոխվել

Պյոտր Կապիցա
Պրոֆեսորը և ուսանողը. Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի շրջանավարտների երկույթի ելույթը

Կոնստանտին Շերեմետև
Հնացած գիտելիք

Դմիտրի Լիխաչյով
Նամակներ երիտասարդ ընթերցողներին: Բարության ուղիներով

ԱՐՁԱԳԱՆՔ
Մոցարտի, Էյնշտեյնի և ամերիկյան ֆանտաստիկայի մասին


Անհաղթահարելի սահման չկա հուզական և տրամաբանական ճանաչողության, հումանիտար առարկաների և բնական գիտությունների միջև: Սահման ուղղակի չկա, դա հորինովի է: Ֆիզիկոսների և բանաստեղծների խնդիրը փուչիկ է, գրոշ չարժե: Գրող Զամյատինը՝ կրթությամբ ինժեներ, նույնպես իր պատմությունները կառուցում է ինժեներական, մաթեմատիկական, երկրաչափական սկզբունքներով: Նրա «Մենք» վեպը մաթեմատիկայի և գրականության հանճարեղ համադրություն է: Տրամաբանությունն առկա է բարձրարվեստ գրականության մեջ, երաժշտական ձևերի կառուցվածքում: Եվ ինչքան շատ եմ ուսումնասիրում բոլոր առարկաները, այնքան շատ եմ համոզվում, որ ամեն ինչ իրար շաղկապված է` և´ Էյնշտեյնը, որի տեսության կառուցման հիմքում Մոցարտն ու Բախն են, և´ քիմիան՝ իր վաղ շրջանի փորձերով, որտեղ երաժշտական ակորդներն ուսումնասիրվել են որպես նյութական միավորներ: Ժամանակի ընթացքում որոշակի մակարդակում դրանք կարող են միավորվել: Կարող եմ շատ երկար պատմել, թե ինչու կոմպոզիտոր Բորոդինը այդպիսի հաջողությունների հասավ երաժշտության մեջ` որպես քիմիկոս, և քիմիայի մեջ՝ որպես երաժիշտ: Կարող եմ ցույց տալ, թե ինչպես է աշտարակի նման կառուցել ակորդները՝ որպես զանազան նյութերի խառնուրդներ, ինչի արդյունքում ծնվում է նոր որակ: Դա եզակի բան է: Կամ ինչպես է Բախը մշակել վիթխարի մաթեմատիկական կառույցները՝ որպես կրոնի և մաթեմատիկայի, հուզականի ու բանականի միացություններ: Բախը որևէ պատահական հնչյուն չի գրում, իսկ արդյունքում Գողգոթա գնացող Քրիստոսի գաղափարն է ծնվում: Այդ ամենը հիմնովին բացված է. նույնիսկ նոտայի պատկերը ցույց է տալիս վեր ելնող ճանապարհ՝ վերջում խաչ, և այլն: Պատկերացրեք, որ Բախը գծագիր է ստեղծում: Ֆիզիկայի ժամին կարող է Բախի երաժշտությունը հնչել, մաթեմատիկայի դասերին ուսումնասիրեն ֆուգայի և լադի կառուցվածքը: Բայց դա արդեն` հեռավոր ապագայում: Դեռ չեմ ուզում վախեցնել, չնայած դա այնքան էլ սարսափելի ու դժվար չէ: Այս հայեցակարգը մաթեմատիկայի մի ուսուցչի հետ արդեն փորձարկել եմ: Նրան բացատրեցի երաժշտական լադի տարրական դրույթները, և մեկ օրվա ընթացքում յուրացնելով՝ երեկոյան ինձ ուղարկեց լադային մի քանի հրաշալի խնդիր: Դեռ այնպիսի դպրոց չունենք, որտեղ մաթեմատիկան, երաժշտությունը, պատմությունը, աշխարհագրությունն ու գրականությունը ամբողջի մաս կազմեն: Իսկ մարդն արդեն 14-15-16 տարեկան է: Ինչպե՞ս օգնի ինքն իրեն, որ ավելի խորը ներթափանցի այս գաղափարի մեջ: Ի՞նչ կարդա, ի՞նչ լսի, ի՞նչ նայի:

Խորհուրդ կտայի Ռոբերտ Շեքլիից, Ռեյ Բրեդբերիից, Քլիֆորդ Սայմակից սկսել: Ամերիկյան ֆանտաստ-գրողները առաջ են քաշել ապշեցուցիչ, շատ խորը փիլիսոփայություն՝ ուղղակի հմտորեն քողարկված: Նրանք մեծ մտածողների հսկա բանակ են: Նրանք գրել են ոչ այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրում տիեզերքում, իրականում դա անընդհատ մեր մասին է, մեր կյանքի մասին: Այն, որ նրանց այլևս չեն կարդում, նույնպես համընդհանուր բթացման արդյունք է: Շեքլին ընդհանրապես գերհանճար է: Բոլոր ժամանակների մեծագույն գրողներից մեկը: Հիշեք «Թրանայ մոլորակի տոմս»-ը. իսկական հայհոյանք է կոմունիստներին, հանճարեղ հակաուտոպիա: Կամ «Գիտակցությունների փոխանակում»-ը. սյուրռեալիզմի բարձրագույն դրսևորում է: Ինչքան կարդում ես, այնքան անհասկանալի է դառնում: Իսկ ինչքան անհասկանալի է դառնում, այնքան հասկանալի է լինում: Եվ անմոռանալի վերջաբանը. «վերջապես նա հասկացավ, որ Խեղաթյուրված աշխարհից է վերադարձել Երկիր: Մայրն, ինչպես միշտ, ձու էր բերում, հայրը առնետների հոտ էր պահում»: Մենք էլ ահա ապրում ենք Խեղաթյուրված աշխարհում: Եվ ուշադրություն դարձրեք, որ Շեքլին հիմա միանգամայն օբյեկտիվ է: Քառասուն տարի առաջ նա տվել է մոլորակի և մանավորապես մեր երկրի ճշգրիտ ախտորոշումը՝ շատ հումորով, խայթող սրամտությամբ: Այն Աստվածաշնչի նման պիտի սեղանի գիրք դառնա ու անընդհատ վերընթերցվի:
Երբ Մարվին Ֆլինը դիմեց մի հետախույզի, վերջինս ասաց, որ Մարվինի բախտը բերել է. «Ես իրար հետևից ձախողել եմ 157 գործ: Այս ընթացքն անխուսափելիորեն պիտի վերջ ունենա: Ես հիմա կարող եմ ձեռքերս ծալած նստել իմ սենյակում, իսկ հանցագործն ինքը կգտնի ճանապարհը դեպի ինձ»: Սա է հավանականության տեսությունն ու հաշվարկի մեթոդը: Շեքլին ծիծաղում է և´ մաթեմատիկոսների, և´ պրագմատիկների, և´ նեոպոզիտիվիստների, և էկզիստենցիալիստների վրա: Սա 20-րդ դարի փիլիսոփայական ուղղությունների հանրագիտարան է, մտածողության իսկական հանրագիտարան:

Թարգմանեց Հասմիկ Թոփչյանը

[1] Ջութակահար, երաժշտագետ, մշակութաբան, պատմաբան, գրող, փիլիսոփա, ռեժիսոր, հայտնի հասարակական գործիչ, լուսավորիչ Միխայիլ Կազինիկի նախագծերից մեկը՝ «ալիքային դպրոցի» հեղինակային հայեցակարգն է, երբ մի դասի ընթացքում ուսումնասիրում են Անդերսենի հեքիաթները, Դանիայի աշխարհագրությունը և Ալյաբևի երաժշտությունը: Հիմա արդեն փորձարարական «ալիքային դասեր» են անցնում Նովգորոդի մարզի Վիկսա քաղաքում: Կազինիկի դպրոցով արդեն հետաքրքրվում են Բուլղարիայում և Լիտվայում, որտեղ նախագիծն իրականացվում է գործնականորեն:

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Հովիկ | 2012-04-13 15:56:47
Առնվազն տարօրինակ մտքեր են: Ցանկացած մարդ աշխարհը ընկալում է ամբողջական: Երևույթները նրա մոտ չեն աղճատվում: Երևույթների վերաբերյալ գիտելիքներն են, որ անկատար են և չեն տալիս երևույթի վերաբերյալ ամբողջական պատկերացում:
Հասմիկ Նալբանդյան | 2012-03-19 22:49:29
Շատ հոգեհարազատ նյութ է:Այո, բնության մեջ ամեն ինչ ներդաշնակ է: Յուրաքանչյուր տառ ունի իր հնչույնը, իսկ հնչույնը` տիեզերքում ունի իր գույնը: Մարդն է ամեն ինչ առանձին-առանձին ընկալում, իսկ իրականում բնությունը ամբողջական է և Միխայիլ Կազինիկը երիցս ճիշտ է` բնագիտությունը և մշակույթը նույն ծառի երկու ճյուղերն են:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ