ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 53
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մանուշակ Աբրահամյան
Անընդհատ կրթություն` դպրոցում և ամենուր

Հերմինե Անտոնյան
Ուսուցչի էլեկտրոնային օրագիր



Մեթոդական մշակումներ

Ելենա Սարգսյան
Գնահատում էլեկտրոնային թղթապանակի միջոցով

Жанна Акопян
Учебная самостоятельность, как развить ее у детей?

Արմինե Բաբայան
Նոր մեդիան դասական արվեստի օգնականը

Ուսումնական նյութեր

Արտակ Զարգարյան
Մասսաների հոգեբանության պատմական քննախոսություն

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Ծաղկազարդի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Միխայիլ Կազինիկ [1]
Մոցարտի, Էյնշտեյնի և ամերիկյան ֆանտաստիկայի մասին

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարիետ Սիմոնյան
Այս սերունդը մեզ կստիպի փոխվել

Պյոտր Կապիցա
Պրոֆեսորը և ուսանողը. Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի շրջանավարտների երկույթի ելույթը

Կոնստանտին Շերեմետև
Հնացած գիտելիք

Դմիտրի Լիխաչյով
Նամակներ երիտասարդ ընթերցողներին: Բարության ուղիներով

ԱՐՁԱԳԱՆՔ
Հնացած գիտելիք

1898 թվին Նյու-Յորքում բացվեց քաղաքային նախագծման խնդիրների շուրջ առաջին միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի թեման՝ ձիու գոմաղբը։

Ձիու գոմաղբի խնդիրը

Գոմաղբի կույտը լավ նշան է։
Միլլերի երազահանից

Հնարավոր է՝ ձեր ծիծաղը եկավ։ Բայց այն ժամանակ խոշոր քաղաքների բնակիչների ծիծաղը բոլորովին էլ չէր գալիս։ Միայն Նյու-Յորքում շուրջ 200 000 ձի կար։ Նրանք երկու հազար տոննա գոմաղբ էին արտադրում։ Մեկ օրում։ Դա դուրս հանելն անհնար էր, որովհետև հանելու համար էլի ձիեր էին պետք։ Տասնյակ հազարավոր ձիեր, որոնք իրենք էլ գոմաղբ են արտադրելու։

Գոմաղբը ձնակույտի նման ծածկել էր Նյու-Յորքի փողոցները։ Միլիարդավոր ճանճեր ու հարյուր հազարավոր առնետներ փորփրում էին այդ կույտերը և դառնում մահացու հիվանդությունների տարածող։
Եվ ի՞նչ որոշեցին գիտաժողովում։ Որոշեցին, որ խնդիրը…. չունի լուծում։ Նախատեսված տասն օրվա փոխարեն գիտաժողովը երրորդ օրն ավարտվեց։

Ի՞նչն է այս պատմության մեջ ամենազարմանալին։ Հենց այդ ժամանակ արդեն 20 տարի էր, ինչ հայտնաբերվել էր էլեկտրական տրամվայը, և արդեն 10 տարի էր, որ մեքենաների զանգվածային արտադրություն կար։ Հենց այդ հայտնագործություններն էլ մի որոշ ժամանակ անց փրկեցին քաղաքը գոմաղբից։

Ինչո՞ւ, ուրեմն, գիտաժողովի մասնակիցները չեկան տրամվայն ու մեքենաներն օգտագործելու այդքան պարզ եզրակացության։ Որովհետև նրանք զոհն էին մի երևույթի, որ կոչվում է հնացած գիտելիք։
Նրանք շատ բաներ գիտեին քաղաքների կառավարման ու դրանց խնդիրների մասին։ Բայց կյանքը փոխվում է, և նրանց գիտելիքները հնացել էին։ Դրա համար էլ նրանք խնդրի լուծման հնարավորությունը բաց թողեցին։
Նույն բանը կատարվում է շատ մեծահասակ մարդկանց հետ։ Կյանքը փոխվում է, և այն խնդիրները, որ առաջ կարողանում էիք լուծել, հիմա չեք կարողանում։

Անլուծելի խնդիրներ

Եթե ձեր կյանքում աղբը շատ է, ուրեմն ինքներդ եք դա ստեղծում։
«Ձիու գոմաղբի» խնդրի առանձնապես շատ քննարկում քաղաքական գործիչներն են անում։ Երբեմն տարօրինակ մի զգացում ես ունենում, թե քաղաքագետները, իշխանության գալով, ընդհանրապես դադարում են սովորելուց և զբաղվում են միայն իրենց ուսանող ժամանակվա՝ 20, երբեմն էլ 50 տարի առաջ հրատապ եղած խնդիրներով։
Վերջին ժամանակների տարածված սարսափներից մեկը Ռուսաստանում ծնելիության մակարդակի անկումն է։
Քաղաքագետներն ու լրագրողները բարձրագոչ հայտարարում են.

  • Ռուսաստանը մեռնում է։
  • Մենք գնալով ավելի քիչ ենք մնում։
  • Խրախուսենք բարձր ծնելիությունը։

Եվ նորից` ապշեցուցիչ փաստ. որքան ջանք է ծախսվում այդ իբր խնդրի վրա, թեպետ դա նույն «գոմաղբի խնդիրն» է։

Բարձր ծնելիությունը հետամնաց երկրի ցուցանիշն է։ Բայց նույնիսկ այդպիսի երկրների համար ընդհանուր միտում է ծնելիության անկումը։ Դա համաշխարհային միտում է։

Համաշխարհային բանկի տվյալներով կյանքի ընթացքում մի կնոջ ծննդաբերած երեխաների միջին թիվը, եթե հաշվենք բոլոր տարիքի կանանց միջին ցուցանիշները, համաշխարհային մասշտաբով 1960 թվի 4,9-ից 2009-ին իջել է 2,52-ի։ Սա նրանից է, որ արդյունաբերական արտադրության բացակայության դեպքում երեխաները 7 տարեկանից արդեն սկսում էին աշխատել։ Որքան երեխաներն ընտանիքում շատ էին, այնքան ընտանիքը կենսունակ էր։
Զարգացած երկրներում երեխան կարող է սկսել աշխատել ու եկամուտ բերել 10, երբեմն էլ 15 տարվա կրթությունից հետո միայն։ Այս պայմաններում շատ երեխա ունենալը տնտեսական ինքնասպանություն է։

Այստեղից էլ՝ ընտանիքի՝ որպես սոցիալական ինստիտուտի՝ 20-րդ դարի վերջում սկսված անկումը։ Աշխարհում ավելի ու ավելի է տարածվում ընտանիքի ստոկհոլմյան մոդելը՝ առանց ամուսնության գրանցման։ Այսօր ռուսաստանում ընտանեկան զույգերի շուրջ 40%-ը չի գրանցում ամուսնությունը։ Երեխա ունեցող ընտանիքների երկու երրորդն ունի միայն մեկ երեխա, իսկ մեկ երրորդը՝ երկու երեխա։

Բայց քաղաքագետները ամեն կերպ առաջ են տանում բազմազավակ ընտանիքներ ստեղծելու գաղափարը։ Ամենահեռուն այս հարցում Ռումինիայի կոմկուսի գլխավոր քարտուղար Չաուշեսկուն գնաց. նա արգելեց աբորտն ու կոնտրացեպտների վաճառքն այն կանանց, ովքեր հինգ երեխայից պակաս ունեին։

Վաղուց Չաուշեսկուին գնդակահարել են, բայց նրա մեթոդները դեռ քննարկվում են։ Արդեն առաջարկվում է Ռուսաստանում մտցնել «միջնազավակության» չափանիշ՝ մի ընտանիքի համար՝ չորս երեխա։ Քաղաքագետների խելքը գնում է ուրիշների փոխարեն բոլոր որոշումները կայացնելու համար։

Հնացած գիտելիքի տասնյակ ու հարյուրավոր օրինակներ է հնարավոր բերել։ Բայց հիշեք գլխավորը.
Եթե ձեր կյանքում խնդիրներ կան, որոնք համարում եք անլուծելի, դա վկայում է, որ ձեր գիտելիքները հնացել են։
 

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Հովիկ | 2012-03-22 23:04:00
Շատ տեղին հոդված է: Խնդիր լուծողը միշտ պետք է կատարելագործի իր գիտելիքների պաշարը: Հակառակ դեպքում կկայացնի այնպիսի որոշում, ինչպիսին մայրական կապիտալի մասին ռուսական կառավարության որոշումն է: Կառավարությունը կարծել է, թե ծնելիության մակարդակի անկումը կապված է փողի հետ: Սա խնդրի էության մեջ չխորանալու արդյունք է:))))
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ