ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 53
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մանուշակ Աբրահամյան
Անընդհատ կրթություն` դպրոցում և ամենուր

Հերմինե Անտոնյան
Ուսուցչի էլեկտրոնային օրագիր



Մեթոդական մշակումներ

Ելենա Սարգսյան
Գնահատում էլեկտրոնային թղթապանակի միջոցով

Жанна Акопян
Учебная самостоятельность, как развить ее у детей?

Արմինե Բաբայան
Նոր մեդիան դասական արվեստի օգնականը

Ուսումնական նյութեր

Արտակ Զարգարյան
Մասսաների հոգեբանության պատմական քննախոսություն

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Ծաղկազարդի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Միխայիլ Կազինիկ [1]
Մոցարտի, Էյնշտեյնի և ամերիկյան ֆանտաստիկայի մասին

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարիետ Սիմոնյան
Այս սերունդը մեզ կստիպի փոխվել

Պյոտր Կապիցա
Պրոֆեսորը և ուսանողը. Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի շրջանավարտների երկույթի ելույթը

Կոնստանտին Շերեմետև
Հնացած գիտելիք

Դմիտրի Լիխաչյով
Նամակներ երիտասարդ ընթերցողներին: Բարության ուղիներով

ԱՐՁԱԳԱՆՔ
Ուսուցչի էլեկտրոնային օրագիր

Թվային կրթության միջավայրը դա կրթական միջավայր է, որտեղ ձևավորվում են երեխայի 21-րդ դարի հմտություններ ու որակներ, ինչպիսիք են` մեդիագրագիտությունը, քննադատական մտածողությունը, ստեղծական խնդիրներ լուծելու ունակությունը, գլոբալ մասշտաբով մտածելու կարողությունը, խմբում աշխատելու պատրաստակամությունը և քաղաքացիական գիտակցությունը, որն այնքան անհրաժեշտ է ժամանակակից մարդուն: Գիտելիքներն ու 21-րդ դարի հմտությունները նպաստում են սովորողի ինքնուրույնության ձևավորմանը և զարգացմանը: Ժամանակակից այդպիսի կրթական միջավայրի ստեղծման համար անհրաժեշտ են նորագույն համակարգչային տեխնոլոգիաներն ու ծրագրերը, որոնց յուրացումը դպրոցականերին հնարավորություն կտա համաշխարհային տնտեսության պայմաններում պատրաստվել կյանքին ու աշխատանքին: Էլեկտրոնային ուսուցման միջավայրը, որը ներառում է մեդիա դասեր, ուսուցման ժամանակակից մեթոդներ և գիտելիքներ, երեխայի համար կարող են դառնալ մի ամբողջ աշխարհ` լի նոր հնարավորություններով: Այստեղ էլ առաջանում է մյուս կարևոր խնդիրը` ինչպես այդ մեծ աշխարհում չմոլորվել, ճիշտ կողմնորոշվել, և գնահատելով ժամանակը` շարժվել դեպի նպատակը:

Ցանկացած գործունեության հաջողությունը հենված է այն ճիշտ պլանավորելու վրա, հատկապես եթե երկար ժամանակահատվածի համար է նախատեսված: Յուրաքանչյուր սովորող, դասավանդող, առահասարակ յուրաքանչյուր անհատ, սկսելով պլանավորել իր առաջիկա օրը, շաբաթը, ամիսը, տարվա աշխատանքները, նպատակները, հստակություն, ինքնավստահություն և պատասխանատվություն է մտցնում իր գործունեության մեջ: Այստեղ մեզ օգնության է եկել էլեկտրոնային օրացույցը, որն այսօր` 21-րդ դարում, հարմար է և արդիական. ինֆորմացիայի մեծ պաշարը գլխում կամ թղթին տեղավորելու փոխարեն հավաքիր անսահմանափակ համացանցում:

Էլեկտրոնային կրթական միջավայրի համար ստեղծված են էլեկտրոնային օրագրերի, օրացույցների մի շարք ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս`

  • անկախ գտնվելու վայրից և ժամանակից` առցանց ստանալ և ունենալ մանրամասն տեղեկատվություն յուրաքանչյուր դասի վերաբերյալ
  • ապահովել հեռավար ուսուցումը
  • յուրաքանչյուր սովորողի ուղարկել անհատական աշխատանք
  • խնայել և արդյունավետ օգտագործել ժամանակը:

Էլեկտրոնային օրացույցի առավելություններից թերևս կարելի է նշել նաև, որ սովորողը, դասավանդողը կարիք չունեն հիշելու օրվա համար իրենց պլանավորածը: Բավական է միանալ համացանցին, և էլելկտրոնային փոստի հաղորդագրությունը կհիշեցնի և ավելի կպարատավորեցնի կատարել նախօրոք պլանավորած աշխատանքը: Արդյունքում մենք էլ, մեր սովորողներն էլ ոչ թե պլանավորում ենք սովորել, այլ սովորում ենք պլանավորել` օգտագործելով ընձեռված արդյունավետ հնարավորությունները:

Էլեկտրոնային օրացույցում կարելի է պլանավորել և´ մի քանիրոպեանոց գործունեությունը, և´ մի քանի օրվա կամ ավելի երկարատև: Էլեկտրոնային օրացույցը թույլ է տալիս ոչ թե առանձին-առանձին լրացնելու ամեն ժամը, այլ նշելու շաբաթվա, ամսվա, կիսամյակի մեջ կամ ավելի մեծ ժամանակահատվածում կրկնվող իրադարձությունները` կոնկրետ դասարանում դասը, ամենշաբաթյա սեմինարը և այլն, և ամեն անգամ միայն բովանդակությունը լրացնել կամ փոփոխությունը նշել: Այստեղ կարելի է կցել կոնկրետ դասի համար պատրաստված էլեկտրոնային նյութերը և տեղեկության հետ միանգամից ուղարկել սովորողին: Օրացույցում մուտք ունեցող սովորողները և այլ մարդիկ կարող են նաև հետո վերցնել այդ նյութերը, եթե ինչ-որ բան ուզում են լրացնել:

Էլեկտրոնային օրացույց վարողը կարող է միաժամանակ ունենալ միայն իրեն վերաբերող, առանձին մարդու ուղղված կամ շատերին վերաբերող տեղեկություններ: Կարելի է և´ էլեկտրոնային օրացույցի առանձին էջը կամ էջերը տրամադրել առանձին մարդկանց, և´ ամբողջը տրամադրել գործընկերոջը կամ սովորողին: Ուսուցչի կողմից բարեխղճորեն վարվող ուսումնական օրացույցը սովորողների համար դառնում է օրինակ, սեփական աշխատանքները, նպատակները կարգավորված պլանավորելու, ժամանակին դրանք իրականացնելու:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ