ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 53
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մանուշակ Աբրահամյան
Անընդհատ կրթություն` դպրոցում և ամենուր

Հերմինե Անտոնյան
Ուսուցչի էլեկտրոնային օրագիր



Մեթոդական մշակումներ

Ելենա Սարգսյան
Գնահատում էլեկտրոնային թղթապանակի միջոցով

Жанна Акопян
Учебная самостоятельность, как развить ее у детей?

Արմինե Բաբայան
Նոր մեդիան դասական արվեստի օգնականը

Ուսումնական նյութեր

Արտակ Զարգարյան
Մասսաների հոգեբանության պատմական քննախոսություն

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Ծաղկազարդի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Միխայիլ Կազինիկ [1]
Մոցարտի, Էյնշտեյնի և ամերիկյան ֆանտաստիկայի մասին

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարիետ Սիմոնյան
Այս սերունդը մեզ կստիպի փոխվել

Պյոտր Կապիցա
Պրոֆեսորը և ուսանողը. Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի շրջանավարտների երկույթի ելույթը

Կոնստանտին Շերեմետև
Հնացած գիտելիք

Դմիտրի Լիխաչյով
Նամակներ երիտասարդ ընթերցողներին: Բարության ուղիներով

ԱՐՁԱԳԱՆՔ
Անընդհատ կրթություն` դպրոցում և ամենուր

Մարդն անընդհատ սովորում է, անգամ փողոցն անցնելիս, երեխան առավել ևս: Անընդհատ սովորելը անընդհատ կրթության վերածելը, հմտությունների և կարողությունների զարգացումը անընդհատ դարձնելը դպրոցական ուսուցման խնդիրն է:

«Անընդհատ կրթություն», այսինքն` կրթություն, որն իրականացվում է ամենուր` դպրոց-տուն ճանապարհին, տանը` հարազատների, ծանոթ-բարեկամների, հարևանների միջավայրում: Փորձը ցույց է տվել, որ նման աշխատանքը նպաստում է կրտսեր դպրոցականի կողմից ուսուցանվող նյութի յուրացմանն ու ամրապնդմանը: Նպաստում է, որովհետև երեխան ինքն իր սեփական կենսափորձի, ինքնուրույն որոնման արդյունքում` օգտագործելով թվային միջոցները, ստեղծում ուսումնական նյութ`պրեզենտացիա, ֆիլմ, որն էլ դասավանդողին հնարավորություն է ընձեռում հետևելու երեխայի աճին, ուսումնական գործունեության ընթացքում առկա բացողումներն ու թերությունները շտկելու, իսկ ծնողներին օգնում է հստակ և փաստարկված արդյունքների հիման վրա գնահատել երեխայի զարգացման գործընթացը, նպաստել, մասնակցել այդ զարգացման կազմակերպմանը:

Ցանկացած ուսումնական-աշխատանքային նախագիծ կազմելիս անպայման ներառում ենք նաև դպրոցից դուրս իրականացվելիք աշխատանքները, որոնք մենք սովորաբար անվանում ենք տնային աշխատանք, չնայած դրանք միայն տանը չեն կատարվում: Օրինակներ`

Օտար լեզվի մասնագետների հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս իրականացնելու ընթերցարանների և ֆիլմերի ստեղծման եռալեզու նախագծեր (օրինակ` Пчелиный рой - դասարանական, Զատիկ - եռալեզու աուդիոգիրք): 

Հերթական աշխատանքային նախագիծը «Գարուն, գարնանային աշխատանքներ, ծաղկատունկ-ծառատունկ»-ն է:

Աշխատանքային նախագծի քայլեր

  • Հարցում անել տանը`հարազատների, ծանոթ-բարեկամների հետ, տուն դարձի ճանապարհին, թե ինչպիսին կուզենան տեսնել դպրոցի այգին և ի՞նչ կանեն կանաչ, զով այգի ունենալու համար
  • Կարևորել հարցման մասնակիցների քանակը
  • Տեսակավորել հարցման պատասխանները
  • Հարցման արդյունքների վերլուծություն կատարել
  • Թվային տեխնիկայի գործածումը հարցումն անցկացնելու համար
  • Բույսերի, ծաղիկների մասին բնագիտական տեղեկությունների հավաքում և ժողովածուների ստեղծում 
  • Ծառատունկ-ծաղկատունկի կազմակերպում և իրականացում
  • Ծաղիկների խնամք, թաղարների ավելացում 
  • Այգում գարնանային աշխատանքների համար անհրաժեշտ գործիքների եռալեզու բառարանի ստեղծում 
  • Գարնանային ընթերցարանների և ֆիլմերի ստեղծում

Հարցման արդյունքների վերլուծություն 

Հարցմանը մասնակցել են 37 մարդ` ծնողներ, տատիկ-պապիկներ, հարևան-բարեկամներ:

Հարցման արդյունքների վերլուծությունից պարզվեց, որ 37 հարցվողն էլ ցանկանում են մեր այգին ծառերով ու ծաղիկներով զարդարված տեսնել և պատրաստ են մեզ օգնելու: 7 մարդ ծառերի տնկիներ կբերեն, 6-ը` ծաղիկների սերմեր, 18-ը` տնկելու, ցանելու և մշակելու աշխատանքներին կմասնակցեն:

Հարցումն անցկացնելու ժամանակ օգտագործված թվային միջոցները`

- ձայնագրիչ
- թվային ֆոտոապարատ
- բջջային հեռախոս

Հարցումն անցկացնելու ընթացքում սովորողները ձեռք բերեցին մի շարք հմտություններ, որոնք հնարավորություն կտան հետագա հարցումների ընթացքում ավելի վստահ լինել:

Աշխատանքային նախագծի իրականացման ընթացքում ստեղծված ուսումնական նյութեր.


Նախագիծը դեռ ընթացքի մեջ է: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ