ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 54
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նաիրա Դալուզյան
Իմացումի հրճվանք: Զատկական ծեսը՝ ուսումնական նախագիծ

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Սարգսյան
Մեթոդիստ: Կամ դասի կազմակերպման այլ ձև


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը


Էյնշտեյնի և Ռաբինդրանաթ Թագորի զրույցը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Զատիկի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արմեն Դարբինյան
Անձնային արժեքներ

Վահրամ Թոքմաջան
Սևից միստիկ: Ինքնահաստատու՞մ, թե՞ ինքնադրսևորում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սոնա Արսենյան
Ինչերե՞ն է խոսում հեռուստացույցը

Աշոտ Բլեյան
Նվեր` տարվա բոլոր օրերի համար
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Սկիզբը

39. Չե՞ք ցանկանում արդյոք ժպիտի հետ կապված մի դեպք հիշել ձեր կյանքից:
Ինձանի՞ց սկսենք: Լավ:
Մանկուց է իմ մեջ ապրում ժպիտը, որը դարձել է իմ բարի ուղեվարը, թալիսմանը և դաստիարակը:
Այդ ժպիտը փոստով եմ ստացել` եռանկյունաձև նամակի մեջ:
Ժպիտը մոխրագույն թղթի կտորի վրա էր գրված:
Այն ինձ հայրս էր ուղարկել ռազմաճակատից, ուր գնացել էր մարտնչելու ֆաշիստների դեմ:
1942 թ. դեկտեմբերյան մի մռայլ առավոտ էր, և այդ ժամանակ ես տասը տարեկան էի:
Շուրջը ցուրտ էր, սով, աղքատություն, վախ ու պատերազմ:
Հայրս ինձ ընդամենը մի քանի բառ էր գրել, ըստ երևույթին, շտապելիս էր եղել:
«Ես հավատում եմ քեզ, տղաս, ես սիրում եմ քեզ»,- և վերջ:
Դա նրա վերջին նամակն էր, այն ստացա, երբ հայրս այլևս չկար. նա զոհվել է ճակատամարտում:
Ես հաճախ եմ պատկերացնում, թե ինչպես էր նա ժպտում և գրում այս բառերը, որոնք վերածվում էին Ժպիտի:
Հորս սիրո և հավատի ժպիտը այդ ժամանակվանից ապրում է իմ մեջ:
Նա ինձ պաշտպանում է չարից ու նախանձից:
Նա ինձ թույլ չի տալիս չար ու նախանձ դառնալ:
Ահա այդպիսի` ռազմաճակատից ուղարկած հայրական ժպիտ է ապրում է իմ մեջ:
Այդ ժպիտը դարձել է իմ խրատատուն:

40. Թանկագին գործընկերներ:
Ինչո՞ւ ենք մանկավարժական խորհրդի ժամանակ ոչ ոքի պետք չեկող պատրաստի հարցեր քննարկում, երբ կենսական ճառագայթման խնդիր ունենք:
Մենք շնչահեղձ ենք լինում, խեղդում ենք ինքներս մեզ, խեղդում ենք մեր աշակերտներին:
Օր օրի դպրոցում մեր ժպիտներից ավելի ու ավելի քիչ է մնում: Ուր որ է ժպտալուց բոլորիվին ետ կվարժվենք:
Մենք խելացի մարդիկ ենք, և դժվար չէ հասկանալ, թե Կրթական տարածությունում ինչ կլինի, երբ վերջին ժպիտները մարեն:

Թող ֆիզիկայի ուսուցիչը մեզ ասի, թե ինչ կպատահի մեր մոլորակին և մեզ, եթե երկրի ձգողականության ուժը մարի այնպես, ինչպես ժպիտները` դպրոցում:
Թող կենսաբանության ուսուցիչն ասի, թե ինչ կպատահի մեր օրգանիզմին, եթե բջիջները հրաժարվեն նյութափոխանակումից, ինչպես մենք ենք հրաժարվում մեր երեխաներին ժպտալուց:
Առանց ուսուցչական ժպիտների դպրոցը հոգեհեղձարան է դառնում:
Երեխաներն առանց դրանց թառամում են, ինչպես ծաղիկներն են թառամում` առանց կենսատու խոնավության և արևի լույսի:

Մեզ ավելի շատ նրանց գիտելիքներում բացթողումներն են անհանգստացնում, զայրացնում է նրանց հանդգնությունը: Նրանց գլխին խրատ ենք կարդում, պատժում ենք, երկուս ենք նշանակում, ծնող կանչում: Եվ ուսուցիչների սպառնալիքների ու կոպտության այս անհավասարակշիռ մանկավարժությունը պտտվում է սերնդից սերունդ:

Գործընկերներ, խեղդվո~ւմ ենք. չե՞ք նկատում:
Մեր աշակերտներն են խեղդվում:

Խեղդվում ենք և խեղդվում են, որովհետև մենք Կրթական տարածության էկոլոգիան ենք խախտել: Կրթական տարածությունը կոպտություն, ծաղրանք, վիրավորանք, սպառնալիք, ծաղրուծանակ, նյարդայնություն, անհամբերություն, գոչյուններ, արգելքների հեղեղ և դատարկ պահանջներ չի հանդուրժում: Այս ամենը ուղղված է երեխաների դեմ` ոչ թե հօգուտ նրանց, այլ ի վնաս:
Ի~նչ վատ է հնչում` մեր երեխաների, մեր աշակերտների դեմ:

Կրթական տարածքը Աստծու տաճար է, սուրբ վայր է:
Յուրաքանչյուրը գիտի, որ տաճարում բղավել, կոպտել, ծաղրել չի կարելի:
Յուրաքանչյուր ոք գիտի, որ տաճարում պետք է սրտի և հոգու ժպիտը Արարչին հղել, հոգում պետք է ժպտալ բոլոր Լուսավոր Հրեշտակներին: Պետք է սիրով լցված գավաթով Տաճար մտնել:
Կրթական տարածքը նույնպես Տաճար է, այո-այո, Տաճար է, Տաճար:

Այստեղ պետք է խորհուրդ լինի` երեխայի Կերպարի բացահայտումը, որ նրա մեջ Արարիչն է դրել: Իսկ այդ խորհուրդը մենք` ուսուցիչներս ենք իրականացնում, քանի որ մենք «Աստծո գործընկերներն» ենք: Իսկ խորհուրդն իրականացվում է միայն սիրով` սքանչելի, սրտային, ոգեղեն և անձնազոհ սիրով:
Այդ սերն էլ ծնում է իր օգնականներին` ժպիտներին, որոնք նույնքան սքանչելի են, զգայուն, նուրբ, նվիրված, անձնազոհ, ինչպես ինքն է:

Գործընկերներ:
Տաճարում մոմ են վառում:
Ինչքա~ն վեհաշուք և խորհրդավոր է տաճարը, երբ այնտեղ մոմեր են վառում` հարյուրավոր, հազարավոր: Մի մասը վառվում-վերջանում է, մյուսները նոր են վառվում:
Մեր ժպիտները նույնպես մոմեր են, որոնք երբեք չպետք է հանգչեն Կրթության Տաճարում: Մեր ժպիտների կրակը կարող է իսպառ մոխրացնել մութ ուժերի ամբողջ մանկավարժությունը: Ժպիտը զորություն ունի: Այն ընդունակ է մռայլ եղանակը վերափոխելու արևայինի:

Գործընկերներ:
Դպրոցական կյանքում ոչ մի թարմացում չի լինի, եթե յուրաքանչյուրս չթարմացնենք մեր հոգիները:
Տալու օրենքը հաղթում է` տվողները պետք է ստանան:
Երեխաները մեծանում են, և մենք ստանում ենք:
Ի՞նչ ենք ստանում:

41. - Դու կրկի՞ն տնային աշխատանք չունես:
- Բայց չէ՞ որ ձեզ բացատրեցի. . .
- Դո´ւրս արի դասարանից…թող հայրդ գա:
- Բայց արդեն բացատրել եմ. . .
- Դո´ւրս կորիր դասարանից:
- Բայց Ձեզ ասացի. . .
- Խլացե՞լ ես: Բավական չէ, որ խուլ ես, դու նաև սրիկա ես. . . Դո´ւրս արի, լսու՞մ ես:
- Ինչո՞ւ եք կոպտում… Չէ՞ որ ասացի Ձեզ. . .
- Դա քո ընկերուհուն ասա. . . Դո´ւրս դասարանից. . .

Տղան ամաչում էր իր սիրած աղջկա կողմը նայելուց, որին ձեռքի հետ վիրավորեցին: Նա չարացած նայեց իր մայրենի գրականության ուսուցչուհուն, թքեց նրա երեսին և դուրս վազեց դասարանից:
Պետք է հասնել հետևից, կանգնեցնել նրան:

Դո՞ւք եք հերթապահ ուսուցիչը:
Օգնեք, խնդրում եմ, միջանցքով վազող տղային, նա վատ է զգում, նրան վիրավորել են, ամենաթույլ տեղից են խոցել: Նա հուսահատված է: Մարդկություն, ըմբռնում կամ գոնե քաղաքավարություն ցուցաբերեք:
- Ապա կանգնի´ր,- փախչողի ետևից գոռում է հերթապահ ուսուցիչը:-Կանգնիր, ո՞ւմ եմ ասում:
Իսկ ինչո՞ւ այդքան կոպիտ, հերթապահ:
Վազեք նրա ետևից, դրսևորեք ձեր սրտացավությունը: Նա դպրոցի ապագա փառքն է: Նա երեք օր դուրս չէր գալիս տնային լաբորատորիայից, պատրաստել էր նոր սարքավորում և փորձեր էր անում:
Նա նոր բացահայտման շեմին է:
Դե, հերթապահ, փրկի´ր նրան:
- Հիմա´ր,- գոռաց հերթապահ ուսուցիչը:

Դասարանից դուրս է վազում սիրած աղջիկը` ամբողջովին կարմրած, և ցանկանում է հասնել նրա ետևից:
Հերթապահ, մի´ կանգնեցրեք աղջկան, թողեք` հասնի, թող խոսեն, միգուցե փրկությունը հենց նա է:
Հերթապահը փակեց աղջկա ճանապարհը:
- Ի՞նչ է պատահել: Գնանք տնօրենի մոտ:
Եվ աղջիկը չի կարողանում դուրս պրծնել հերթապահ ուսուցչի ամուր ձեռքերից:

Իսկ երիտասարդը վազում է փողոցով:
Այդ դեպքում գոնե դուք, հարգելի անցորդներ, գոնե ինչ-որ մեկը ձեզանից կնկատի՞ տղայի հոգեկան բարդ վիճակը: Նա վիրավորված է մինչև հոգու խորքը. մայրենի գրականության ուսուցչուհին է նրան վիրավորել: Տեսնո՞ւմ եք` վազում է գժի պես: Կանգնեցրեք նրան, մի բան հարցրեք, մի քանի րոպեով շեղեք ուշադրությունը:
- Այ քեզ հիմար, փողոցով քայլել չի կարողանում, ինչ էլ բոյով է,- տղայի վրա կատաղած փնթփնթում է մի անցորդ:
Տղան վազելով մտավ դեղատուն:

Սպիտակ խալաթով հարգելի տիկին, ձեզ կարծեմ դեղագործ են կոչում, բայց չէ՞ որ դուք նաև մարդ եք: Հիմա ամբողջ հույսը ձեզ վրա է: Դեղեր դուրս չգրեք, նրան ասացեք, որ դուք չունեք այդ դեղերից, և որ այդ դեղերը քաղաքի ոչ մի դեղատանը չկան: Նայեք նրա աչքերին, չէ՞ որ համարյա բժիշկ եք, և կհասկանաք, թե նրա ինչին են այդ քանակությամբ հաբերը հարկավոր:
- Հինգ տուփ,- ասաց նա ¨ խնամքով փաթաթված պատվերը տղային տվեց: Նրան հաձնարարված է վաճառել այն ամենը, ինչը գնում են, և ոչ թե մարդկանց փրկել:

Տղան վազքով մտավ իր շենքի մուտքը:
Հարևա´նը. ի~նչ լավ է, որ աստիճաններով իջնում եք: Տեսնում եք, որ տղան ժամանակից շուտ է վերադառնում տուն: Նա ձեզ որդու տեղ է գալիս: Տեսեք` ինչ ճակատագրական վճռականություն կա մեջը:
Դուք հիմա միակ մարդն եք, որ կարող է փրկել նրան այդ հուսահատ քայլից:
Այո, նա տաօրինակ է, բայց չէ՞ որ ոչ մի անգամ հարևաններից ոչ մեկին չի վիրավորել ու չի կոպտել:
Երբևէ ձեր շենքը հայտնի կդառնա նրանով, որ նա է այստեղ ապրել:

Տեսնում եք` ինչպես է վազում աստիճաններով, հրեց Ձեզ ու ներողություն անգամ չխնդրեց: Այդպիսի բան դեռևս չէր եղել: Ավելի ուշ կիմանաք, թե ինչպես է նրան վիրավորել մայրենի գրականության ուսուցչուհին, հասկանո՞ւմ եք, մայրենի գրականության: Հետո դուք մյուս հարևանների հետ միասին կզայրանաք և կհիշեք, թե այդ օրը որքան անսովոր էր վարվում:

Բայց հիմա` այս պահին, դուք նրան կարող եք փրկել: Վազե´ք նրա ետևից և նրան մենակ մի´ թողեք:
- Կուրացե՞լ ես,- փնթփնթում է դժգոհ հարևանը,- գժվե՞լ ես, ի՞նչ է: Նա բացում է իրենց բնակարանի դուռը:
Թղթի կտորի վրա մատիտով գրում է. «Ներիր, մայրիկ, բայց ես այլևս այսպես ապրել չեմ կարող», և թողնում է գրությունը սեղանին:

Գոնե ինչ-որ մեկն այս պահին զանգահարեր նրան… Իհարկե, մայրենի գրականության ուսուցչուհին դա չի անի: Նա չարացած իր դեմքից մաքրեց թուքը և փնչաց տղայի ետևից վազող աղջկա վրա. «Դու էլ գնա», ու բոլորի ներկայությամբ հայտարարեց. «Նրանց վրա էժան չի նստի, ես դեռ ցույց կտամ նրանց»:

Չի զանգհարի նաև հերթապահ ուսուցիչը: Դո՞ւրս են արել տղային: Ուրեմն այդպես էր պետք: Մայրենի գրականության ուսուցչուհին հմուտ, փորձառու մանկավարժ է: Չի սխալվում: Հերթապահ ուսուցիչը պինդ բռնել էր աղջկան և ուժով ցանկանում էր տանել տնօրենի մոտ: Վերջապես աղջիկը դուրս է պրծնում և վազում, որ հասնի իր սիրած տղային: Գոնե նա հասցնի, գոռա, որ ինքն այդտեղ է և սիրում է նրան:

Ոչ ոք չի զանգհարում, դուռը չի թակում, չի կանչում:

Տղան մտնում է իր փոքրիկ լաբորատորիան, որն այնքան սիրում էր և որտեղ անքուն գիշերներ էր անցկացրել: Նա այդպես էր անցկացրել նաև վերջին երեք գիշերները` մոռանալով աշխարհում ամեն ինչ, նույնիսկ սիրած աղջկան:
Նա ժպտաց իր պատրաստած սարքին, որը մի քանի տարի հետո կոչվելու էր իր անունով: Կասեն նաև, որ իններորոդ դասարանցին զարմանալի հայտնագործության շեմին էր:

Նա նստեց բազկաթոռին:
Միանգամից մի բուռ դեղ կուլ տվեց:
Շուտով նա սուզվեց անգոյության մեջ:
Ընդմիշտ գնաց:

42. Ըմբռնումի ժպիտ: Ինչո՞ւ էիր լքել մայրենի գրականության ուսուցչուհուն` նրան միայնակ թողնելով իր մեջ կուտակված չարության հետ:

Եվ դու, կարեկցանքի ժպիտ: Քեզ համար դժվա՞ր էր հերթապահ ուսուցչի կոպտացած սիրտը մարդկայնացնել:
Օ~, դո´ւ, Մեծն Ժպիտ:

Վիճակագրությունը պաշտոնական լեզվով հաղորդում է. «միջին հաշվով»:
Ուսուցիչների և ծնողների հետ ունեցած խնդիրների պատճառով ամեն օր միջին հաշվով 17 դպրոցական է ինքնասպանության գործում:
Միջին հաշվով մի քանի հարյուր երեխա ամեն օր մանկատներից փախչում է մանկավարժների կոպիտ և դաժան վերաբերմունքի պատճառով:
Ամեն օր միջին հաշվով հազարից ավելի դեռահասներ են տանից փախչում հարազատ մարդկանց` իրենց իսկ երեխաների նկատմամբ բռնության պատճառով:
Միջին հաշվով ամեն օր…

Օ~, դու, Մեծն Ժպիտ…
Մեծ Երկրի ուսուցիչներիս, ամբողջ Երկիր մոլորակի ուսուցիչներիս եռանդ և կյանքի լույս տուր, որը դու ես կրում: Օգնիր մեզ դպրոցի շեմքից դուրս թողնելու ունայնությունը, րոպեականը, մեր առօրյա կյանքի ամբողջ ծանրությունը: Մեզ սխրանքի տար մանկավարժության խավարի դեմ, որպեսզի հաղթանակի Լույսի Մանկավարժությունը:

43. Ուսմասվար, սիրելի´ս:
Ինչի՞ց եք այդքան մտահոգ, որ չեք նկատում իմ բարեհամբույր ժպիտը:
Չէ՞ որ ես դասի եմ գնում, իսկ ձեր պատասխան քաջալերանքի ժպիտը իմ ստեղծականությանը թևեր կտա: Խնդրում եմ, դանդաղեցրեք ձեր քայլերը, ժպտացեք ինձ, սեղմեք իմ ձեռքը և հաջողություն մաղթեք: Ձեր ժպիտը կմիանա իմին, և իմ աշակերտների մոտ կրկնակի եռանդով, ուրախությամբ ես կգնամ, նրանց մոտ կգնամ ձեր և իմ անունից:
Բայց դուք այնքան մտահոգ տեսքով եք շտապում միջանցքով, որ բոլորը, ակամա, մի կողմ են քաշվում:
Իհարկե, դպրոցում ձեզ վրա հսկայական պատասխանատվություն է ընկած, շատ հոգսեր ունեք… Սակայն կա՞ դրանց մեջ ավելի կարևոր հոգս, քան այն, որ ուսուցիչներն ու աշակերտները ուրախանան ձեզ տեսնելով, և նրանցից յուրաքանչյուրն ընդունի Ձեր հիանալի ժպիտը` որպես հոգու ոգևորության լիցք:

Ուսմասվար, սիրելի´ս… 

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Մարիամ Խաչատրյանը, 12-րդ դասարան

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ