ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 53
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մանուշակ Աբրահամյան
Անընդհատ կրթություն` դպրոցում և ամենուր

Հերմինե Անտոնյան
Ուսուցչի էլեկտրոնային օրագիր



Մեթոդական մշակումներ

Ելենա Սարգսյան
Գնահատում էլեկտրոնային թղթապանակի միջոցով

Жанна Акопян
Учебная самостоятельность, как развить ее у детей?

Արմինե Բաբայան
Նոր մեդիան դասական արվեստի օգնականը

Ուսումնական նյութեր

Արտակ Զարգարյան
Մասսաների հոգեբանության պատմական քննախոսություն

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Ծաղկազարդի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Միխայիլ Կազինիկ [1]
Մոցարտի, Էյնշտեյնի և ամերիկյան ֆանտաստիկայի մասին

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարիետ Սիմոնյան
Այս սերունդը մեզ կստիպի փոխվել

Պյոտր Կապիցա
Պրոֆեսորը և ուսանողը. Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի շրջանավարտների երկույթի ելույթը

Կոնստանտին Շերեմետև
Հնացած գիտելիք

Դմիտրի Լիխաչյով
Նամակներ երիտասարդ ընթերցողներին: Բարության ուղիներով

ԱՐՁԱԳԱՆՔ
Ծաղկազարդի ծեսը Հայաստանում

Ծաղկազարդը  հեթանոսական տոն

Ծաղկազարդի տոնը, որը գալիս է հեթանոսական շրջանից և մեր ժողովրդի մոտ հայտնի է Ծառազարդ անունով, կապված է ծառի պաշտամունքի հետ: Հատուկ տոներ են եղել, որոնք ժողովուրդը Ծաղկազարդ կամ Ծառազարդ է անվանել։ Ըստ ակադեմիկոս Գր. Ղափանցյանի, գարնան եղանակի պաշտամունքը` Ծաղկազարդի տոնը կապված է Արա աստծո անվան հետ:Անհիշելի ժամանակներից սերնդեսերունդ փոխանցվել է ծառի պաշտամունքը։ Ծառի պաշտամունքը համարվել է բնության կենդանության և վերապրումի նվիրագործումն ու սրբագործումը։ Ծառի մասին խոսվում է նաև Հին Կտակարանում՝ Կենաց ծառ։ Հույները իրենց դիցաբանության մեջ ունեին ծառաստանների աստված, որը կոչվում էր Վերտումոս: Նա դիցաբանության մեջ պատկերվում էր երիտասարդի կերպարանքով, այգեգործի դանակով և ձեռքին մրգով լի մի զամբյուղ: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում:Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է և մինչև մեր օրերը։ Սովորություն կար նաև Ծաղկազարդի օրը եկեղեցում ծառ զարդարելը, որից մնացել են մի քանի ավանդություններ: Օրհնված ոստերը տուն էին բերում, խնամքով պահում և գործածում որպես հուռութք, հատկապես մրրիկի և փոթորկի ժամանակ: Այրում էին և մոխիրը քամուն տալիս, փորձանքից զերծ մնալու համար:Իսկ տան մեջ պահված ոստը համարվում էր բարիք և պաշտպանություն ապահովող մի նշան: Ծառի հանդեպ եղած պաշտամունքը շարունակվեց նաև քրիստոնեական շրջանում։ Հիշենք Տաճար մայրիի («Անտառիտաճար») եկեղեցին Խոսրովի անտառում։

Ծաղկազարդը քրիստոնեական տոն

Ծաղկազարդը կապված է Քրիստոսի` Երուսաղեմ հանդիսավոր մուտքի հետ:Հավատացյալները իրենց հագուստները ճանապարհի վրա են փռել, ձիթենիի և արմավենիի ոստեր բռնած`ուրախութեամբ աղաղակել են`այս կերպ արտահայտելով իրենց սերն ու հավատը Քրիստոսի նկատմամբ` «Ովսաննա՛, Դաւիթի որդին, օրհնեալ ըլլայ անոր Աստուծոյ անունով կու գայ»:(Ձիթենին համարվում էր իմաստության, խաղաղության և փառքի խորհրդանշան): Ծաղկազարդը (Ծառզարդար) Մեծ Պասի նախավերջին կիրակնօրյա տոնն է (Զատիկից մեկ շաբաթ առաջ): Տոնի ծիսական արարողությունների մեծ մասը նվիրված է գարնան զարթոնքին: Այդ օրը եկեղեցում կարդացվող «Երգ Երգոցի»մի հատվածը ամբողջությամբ բնության գովքն է անում.«Զի ահա ձմեռն անց, անձեվք անցին և գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեվեցան յերկրի մերում…»: Ծաղկազարդի օրը երիտասարդները ուռենու ճյուղեր էին կտրում և բերում եկեղեցի: Վառվող մոմերի պայծառությամբ լուսավորված եկեղեցում քահանան օրհնում էր ճյուղերը, որից հետո դրանք բաժանվում էին ներկաներին: Այնուհետև, վառված մոմերով դուրս գալով եկեղեցուց, նրանք շտապում էին գերեզմանատուն: Այնտեղ մոմերն ամրացնում էին իրենց հանգուցյալի գերեզմանաքարին, իսկ օրհնած ճյուղերը տուն էին տանում: Այդ ճյուղերին վերագրվում էր չարխափան զորություն: Մարդիկ այդ ճյուղերը պահում էրն տանը, դնում ամբարների և կարասների մեջ, որ հիվանդությունները վերանան, և տարին առատ լինի բերք ու բարիքով: Ծաղկազարդին հաջորդող երկուշաբթիից մինչև Ս. Զատիկ տևող շրջանը կոչվում է «Ավագ կամ Մեծ Շաբաթ»: Այդ օրերին Եկեղեցին հիշատակում է Յիսուսի երկրավոր կյանքի վերջին ընթրիքը, մատնությունը, չարչարանքը, խաչելությունն ու թաղումը:

Ծաղկազարդի խոհանոցը
Ծաղկազարդի ընթրիքի հիմնական բաղկացուցիչներն էին` կարմիր ձուն, ձկնեղենը, փլավը, ձվով տապակված բանջարեղենը, վերջում` թանձր եփած թանով սպասը կամ կաթով կորկոտաճաշը: Հում կանաչեղենից կարևորագույնը աղբյուրների մոտ աճած դաղձն էր, շատերն էլ եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և բաժանում որպես մատաղ: Այդ օրը կերել են` քացախով համեմված ոսպապուր, օձիթթու (կաղամբի թթու էին եփում), սամիր (կաթով եփված կոտոտաճաշ) և աղամաղ: Աղամաղը սմբուկի գլխիկի կանաչ կեղևն է, որ չորացնում ու պահում էին այդ օրվա համար:
Ավագ հինգշաբթի չորացրած կեղևը խաշում էին, մանրացնում, սոխ կտրատում, ավելացնում աղ ու պղպեղ:

Աղբյուրը`

Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»
Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոներ»                                                                                                  

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ