ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 54
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նաիրա Դալուզյան
Իմացումի հրճվանք: Զատկական ծեսը՝ ուսումնական նախագիծ

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Սարգսյան
Մեթոդիստ: Կամ դասի կազմակերպման այլ ձև


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը


Էյնշտեյնի և Ռաբինդրանաթ Թագորի զրույցը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Զատիկի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արմեն Դարբինյան
Անձնային արժեքներ

Վահրամ Թոքմաջան
Սևից միստիկ: Ինքնահաստատու՞մ, թե՞ ինքնադրսևորում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սոնա Արսենյան
Ինչերե՞ն է խոսում հեռուստացույցը

Աշոտ Բլեյան
Նվեր` տարվա բոլոր օրերի համար
Նվեր` տարվա բոլոր օրերի համար

Այնքան եմ հավանում, հարգում մեր Ավագ դպրոց-վարժարանի սովորող Արաքս Գևորգյանին, որ պարտավորված էի զգում արձագանքել նրա «Մարտիության քննարկում» հրապարակմանը: Արձագանք չեղավ, Արաքս ջան, կամ եղավ` հոդվածի ձևով: Թույլ տուր այն սիրով նվիրել քեզ:

Ո՜նց չեմ սիրում մարտի 8-ապրիլի 7-ի առիթով տղամարդկային-իշխանական բաժակաճառերը, շնորհավորանքները` նվիրատվության ձևեր մեր կյանքում, կյանք, որ հենց ամենամեծ վիրավորանքն է կնոջը: Հայաստանում ապրող մարդկանց կեսը հանկարծ երախտագիտության շնորհ է առնում և շնորհակալություն հայտնում իրեն ծնած, պահած մյուս կեսին: Բառեր, բառեր, բառեր…: Ի՞նչ պիտի ուզի սիրելի կինը (մոր, աղջկա, կնոջ, քրոջ, ընկերուհու տեսքով), որ այն չնվիրես որպես քո ցանկություն, շնորհակալ լինես նրան նվիրելու հնարավորության համար, բաց չթողնես նվիրատվության որևէ առիթ` ծննդյան օր, տոն, հաջողություն: Կնոջը նվերով ուրախացնելը, այսպիսով, տղամարդու կարողության, շնորհքի, տաղանդի, միով բանիվ` ուժի խնդիր է, իսկ տղամարդը, ես այսպես եմ հասկանում, ուժ է:

Լավ կոչ ստացվեց: Ուժեղ լինենք: Մեր կանայք, ի՞նչ է, ուժեղ տղամարդու` հոր, ամուսնու, եղբոր, որդու, ընկերոջ տեսքով, իրավունք չունե՞ն: Հերթապահ ձևով կասեն, ասում են` այո՛, ունե՛ն: Եթե այո, սիրելի կանայք, ձեր տղամարդկանց ինչո՞ւ ուժեղ` տղամարդու որակներով չեք մեծացնում, կրթում, կայացնում: Ինչո՞ւ ծնելու-խնամելու ձեր աստվածատուր շնորհով չեք ապահովում ձեզ ուժեղ տղամարդով: Պնդում եմ անում. տղամարդու այս անուժ վիճակի պատասխանատուն նախ և առաջ կինն է:

Խոստովանեմ, իմ մեջ եղած ուժով ես մորս եմ պարտական: Մանկուց ինչ ինձ հիշում եմ` նվնվալ չէր կարելի, նազ ու տուզ ուտելիս, հագնվելիս` երբեք: Ձանձրանալ թույլ չէր տալիս, հիվանդանալ, ուշանալ, որևէ պատճառաբանությամբ դպրոց չգնալ, բացառվում էր: Հենց այդպես էլ ասում էր. «Գնա, դպրոցում մեռի»: Ծուլության որևէ դրսևորում` դաս պատրաստելիս կամ պարտականություն կատարելիս տանը, դպրոցում, փողոցում, ամենուր, անզիջում կանխվում էր: Խոստացել ես` կատարիր, պարտավոր ես` արա ու գինը վճարիր: Ավագ եղբայրներս միշտ ճիշտ էին, բողոքելն անիմաստ էր: Ուսուցիչը պետք է միշտ գոհ լիներ` քիչ է, առաջինը պիտի լինեիր ուսման մեջ ու ոչ մի մանրախնդրություն, քինոտություն: Շռայլ եղիր, զիջիր, մոռացիր: Ծխել չէր կարելի, մահացու էր հետևանքներով: Ղումար, խմիչք, պարտք, ուզվորություն, արտաքին ինչ-որ բանից կախվածություն, թուլության որևէ դրսևորում` անկոտրում էր մայրս, դաժանության աստիճան: Սեփական քրտինքով պիտի վաստակեիր ուսումդ, հացդ, բոլոր պարտականություններդ պիտի բարեխիղճ կատարեիր:
Զուսպ, շատ զուսպ էր մայրս գովեստների մեջ: Ես չեմ հիշում ուղղակի որևէ դրական խոսք իմ կամ քրոջս` Էմմայի հասցեին, այնպես` անուղղակի, որպես իր ընկալում, որպես իր հոգեվիճակ: Չնայած երկուսս էլ օրինակելի էինք դպրոցում, թվում է` նաև տանը: Հիմա, երբ աջ ու ձախ լսում եմ կանանց, մայրերի, ուսուցչուհիների սաստումը` «Միտինգը քո տեղը չէ, կբռնեն, ով է քեզ պահողը», «Ի՞նչ գործ ունես», «Ինչի՞ ես մաքրում, հո ուրիշի համբալը չես», կամ տղայի ամեն քայլի հսկումը` իբր հոգատարության տեսքով, երբ բջջային մոբիլ կապը դառնում է ստրկացման արդյունավետ միջոց, երբ առողջությունը կդնի, որ որդին պարտականությունները չկատարի` սկսած առօրյա հոգատարությունից մինչև պարտադիր զինվորական ծառայություն ու ռեպետիտորություն, ես հաճախ հիշում եմ մորս:

Կարո՞ղ եմ հարցնել, սիրելի, հարգելի կանայք` քույրեր, մայրեր, ընկերուհիներ, այս ի՞նչ եք անում ձեր բերած, ձեր խնամքի տակ գտնվող, ձեր ընտրած տղամարդու հետ: Ո՞նց եք հանդուրժում ծույլ, անբան, հիվանդ, վախկոտ, սպառող, չստեղծող, փնթփնթան, աշխատանքից-ծառայությունից-ընտանիքից-պատասխանատվությունից, երկրից փախչող տղամարդուն: Ո՞նց եք ապրում վախկոտ, ստրկացող, քծնող, անուժ տղամարդու հետ:
Արաքսիկ ջան, տեսա՞ր` որտեղից ուր հասանք: Թվում է` ոչ աշխատանքային օրեր են ազգային տոնացույցում մարտի 8-ն ու ապրիլի 7-ը, այս օրերի արանքում էլ, նորօրյա ավանդույթ դարձած կանանց միամսյակը: Ու ակնկալիքներ… այսպիսի տղամարդկանցով, նրանց` ձեզ պարտադրած այս կյանքում ինչպիսի՞ միամսյակ է ակնկալվում: Իրականում Տղամարդու վերադարձի համար քաղաքական պայքարի օրեր ու միամսյակ պիտի լիներ: Քաղաքական ամենալուրջ խոսակցություն` տանը, դպրոցում, հրապարակում:

Դառնանք նվերներին: Ուժեղ տղամարդու համար, ով իր ուժը կնոջը ցուցադրելու առիթներ է փնտրում, սրանից էլ լավ առի՞թ` այս միամսյակից, որ սկսվում է մարտի 8-ով… Կանանց միամսյակը մեր կյանքի փաստն է, չես փախչի, մնում է, որ այն դարձնենք տղամարդու ուժից ծնված, նրա տաղանդով ստեղծված, տղամարդկային մեծահոգությունից թափվող անակնկալների միամսյակ: Պատկերացնո՞ւմ եք, տղամարդուն վայել ու կնոջն արժանի ինչպիսի ծիսական շրջան կունենանք: Խոստովանեմ` կրթահամալիրի կրտսեր դպրոցներում այս մեկ-երկու ամսում ծնված, 2-5 տարեկանների ութ մոդել խմբասենյակները իմ նվեր անակնկալներն են կանանց` իմ գործընկերուհիներին, քույրերին, իմ աղջիկներին:

Ի~նչ է մնում մեզ անելու: Չսպասենք մինչև կանայք մեզ կփոխեն, շնորհակալ լինենք, որ ծնել են, ու փոխենք նրանց կյանքը այնպես, որ մեր կանայք վերջապես արժանի կյանքով ապրեն: Նվեր նրանց` տարվա բոլոր օրերի համար:

Աղբյուրը` mskh.am

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ