ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 53
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մանուշակ Աբրահամյան
Անընդհատ կրթություն` դպրոցում և ամենուր

Հերմինե Անտոնյան
Ուսուցչի էլեկտրոնային օրագիր



Մեթոդական մշակումներ

Ելենա Սարգսյան
Գնահատում էլեկտրոնային թղթապանակի միջոցով

Жанна Акопян
Учебная самостоятельность, как развить ее у детей?

Արմինե Բաբայան
Նոր մեդիան դասական արվեստի օգնականը

Ուսումնական նյութեր

Արտակ Զարգարյան
Մասսաների հոգեբանության պատմական քննախոսություն

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Ծաղկազարդի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Միխայիլ Կազինիկ [1]
Մոցարտի, Էյնշտեյնի և ամերիկյան ֆանտաստիկայի մասին

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարիետ Սիմոնյան
Այս սերունդը մեզ կստիպի փոխվել

Պյոտր Կապիցա
Պրոֆեսորը և ուսանողը. Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի շրջանավարտների երկույթի ելույթը

Կոնստանտին Շերեմետև
Հնացած գիտելիք

Դմիտրի Լիխաչյով
Նամակներ երիտասարդ ընթերցողներին: Բարության ուղիներով

ԱՐՁԱԳԱՆՔ
Այս սերունդը մեզ կստիպի փոխվել

Հասմիկը 2,8 տարեկան է: Շփումը այս աղջկա հետ ինձ մտածելու, մտահոգվելու տեղիք է տալիս: Ուզում եմ ձեզ էլ փոխանցել դիտարկումներս:

Չեմ կարծում, որ Հասմիկն առանձնահատուկ երեխա է: Կամ էլ նա առանձնահատուկ է այնքանով, որքանով առանձնահատուկ է յուրաքանչյուր երեխա: Բայց ակնհայտ է, որ մենք արդեն այլ սերնդի հետ գործ ունենք: Չասեմ այլ, ասեմ` ուրիշ, շատ ուրիշ: Սրանք ինքնուրույն, ազատ, առանց բարդույթների, արագ մտածող և կողմնորոշվող, իրենց ցանկությունների մեջ հստակ, արտաքին գործոնների` դաստիարակության հեշտ չտրվող մարդիկ են: Ինտելեկտուալ են և շատ ընդունակ: Ինֆորմացիան կլանում են ֆանտաստիկ արագությամբ: Երբեմն անհասկանալի է, թե որտեղից գիտեն: Գիտեն ու վերջ: Իմացած տեղեկությունը շատ լավ են օգտագործում (Հասմիկին փորձում են ինչ-որ բան համոզել, ասում են` թույլ կտանք մեքենայի մեջ առջևում նստես, արցունքների միջից ասում է` ոչ, չի կարելի, միլիցիոները թույլ չի տալիս):Բռնությանը չեն տրվում: Էստեղից էլ մեր բնութագրումը` ինքնասածի են: Տեխնիկային տիրապետում են շշմելու ազատությամբ (համակարգիչը միացնելն ու անջատելը, նկարների ալբոմը թերթելը, համակարգչի մկնիկն օգտագործելը, youtube-ի բացված էջում իր ուզած մուլտֆիլմը դնելը և այլն): Կարծրատիպերի կրողը չեն:

Միասին նայում ենք «Դե, սպասիր» մուլտֆիլմը: Ասում եմ` տես, ինչ վատն է գայլը: Առանց մուլտֆիլմից կտրվելու` ուղղում է. «Գայլուկը վատը չի, անկարգ է» (իր սիրած հերոսներին է էդպես փաղաքշական դիմում): Հանկարծակիի եմ գալիս: Լռում եմ: Հասմիկը հանգիստ շարունակում է.«Բոլորը ծեծում են` առյուծը, արջը. մեղք է գայլուկը»: Որոշում եմ չնահանջել (ախր այնքան խորն է մեջս նստած էդ գայլի վատ ու չար լինելը ): «Հասմիկ,- ասում եմ,- տես` ոնց է վազում տրոլեյբուսի ետևից էդ չար անկարգը, ուզում է նապաստակին բռնել»: Նորից չի կտրվում մուլտֆիլմից, խոսում է առանց դեմքիս նայելու. «Գայլուկի գլուխը մնաց տրոլեյբուսի դռների արանքը, տես` ոնց է ցավում: Մեղք է»: Խնդրեմ, ի՞նչ ասես էս մարդուն: Գայլը հանգիստ, վայելելով Հասմիկի ըմբռնող բարյացակամությունն ու համակրանքը, շարունակում է մեկը մյուսի ետևից չարություններ անել: Էլ չեմ համբերում, զգում եմ, որ բարկանում եմ. «Դե, նայիր, ասա, անկարգ չէ՞»: Հետևում է պատասխանը. «Անկարգ է: Հիմա իրեն կասեն` քեզ տեղ չենք տանի, քեզ հյուր չենք տանի: Մեղք է գայլուկը»: Հա~, տեղ չտանելով բոլորն են Հասմիկին սպառնում: Հիշեցի` հերթական անկարգության ժամանակ ասում եմ` սատանա ես, քեզ տեղ չեմ տանելու: Նայում է դեմքիս ու` ինչի սատանաներին տեղ չեն տանո՞ւմ: Արևիկ-մայրիկ, էս աղջկա հետ զգույշ է պետք լինել: Պատժելու ուրիշ բան մտածիր, դա լավ ձև չէ: Ինքը իրեն էլ, գայլուկին էլ մյուսների դաժանության զոհն է պատկերացնում: Ա~յ քեզ պատմություն: Սկսում ես մտածել` կարո՞ղ է էդպես է:

Որ մեր ծնողների, դաստիարակ-դասվարների գործը հեշտ չի լինելու, պարզ է: Թե էս երեխաները մեծանան` ի՞նչ են դառնալու, Աստված գիտի: (Չնայած` փո՞քր են որ...): Բայց որ մենք պետք է ամբողջական մանկավարժական մոտեցումներ ու սկզբունքներ, գուցե նաև աշխարհայացք վերանայենք, դա էլ է հաստատ: Բարու ու չարի մեզ հարազատ դարձած ու շատ ու շատ այլ կարծրատիպերը սրանց համար չեն: Լուրջ փորձություն է այս սերունդը: Մենք ոնց որ դա այդքան էլ լավ չենք գիտակցում: Էստեղ մեզ մասնակի, մակերեսային փոփոխությունները չեն փրկի: Հիմնախնդիրը հիմնովին է պետք լուծել: Եվ խնդիրն է մեր մեջ, և դրա լուծումն ենք մենք պարտավոր գտնել: Հա~, դժվար վիճակում ենք հայտնվել: Բայց ուրիշ ելք չունենք, պիտի փոխվենք: Թե չէ, էս մարդիկ մեզ խնայողը չեն:  

Աղբյուրը` mskh.am

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ