ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 54
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նաիրա Դալուզյան
Իմացումի հրճվանք: Զատկական ծեսը՝ ուսումնական նախագիծ

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Սարգսյան
Մեթոդիստ: Կամ դասի կազմակերպման այլ ձև


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը


Էյնշտեյնի և Ռաբինդրանաթ Թագորի զրույցը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Զատիկի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արմեն Դարբինյան
Անձնային արժեքներ

Վահրամ Թոքմաջան
Սևից միստիկ: Ինքնահաստատու՞մ, թե՞ ինքնադրսևորում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սոնա Արսենյան
Ինչերե՞ն է խոսում հեռուստացույցը

Աշոտ Բլեյան
Նվեր` տարվա բոլոր օրերի համար
Լույսի զինվորի գիրքը

Սկիզբը

92
Լույսի զինվորը զգույշ է բոլոր նրանց հետ, ովքեր կարծում են, թե իբր գիտեն ճանապարհը:
Նրանք միշտ այնքան վստահ են որոշում կայացնելու իրենց ընդունակությունների վրա, որ չեն հասկանում այն հեգնանքը, որով ճակատագիրը վերաբերվում է նրանցից յուրաքանչյուրի կյանքին: Եվ երբ անխուսափելին բախում է դուռը, վրդովվում են:
Լույսի զինվորը երազանքներ ունի: Դրանք են նրան առաջ մղում: Բայց նա երբեք սխալ չի գործի` կարծելով, թե ճանապարհը հեշտ է, իսկ դուռը` լայն: Նա գիտե, որ Տիեզերքը գործում է այնպես, ինչպես որ ալքիմիան է գործում:«Solve et coagula», - ասում են իմաստունները: «Կենտրանացրու՛ կամ ցրի՛ր քո էներգիան համապատասխան այն իրավիճակին, որում հայտնվել ես»:

Կա գործելու ժամանակ, և կա ժամանակ` իրավիճակներն այնպիսին ընդունելու, ինչպիսին դրանք կան: Զինվորը գիտե տարբերությունը:

93
Թուր գործածելուն տիրապետելով` զինվորը գալիս է այն եզրակացության, որ իրեն լրիվ սպառազինություն է հարկավոր, ասել է թե առանց զենք ու զրահի յոլա գնալ հնարավոր չէ:
Նա ճանապարհ է ընկնում որոնումների, իսկ վաճառականներն առաջարկում են նրան իրենց ապրանքը:
-Վերցրո՛ւ մենակության զրահը, - ասում է մեկը:
-Քողարկվի՛ր ցինիզմի վահանով, - մեջ է ընկնում մյուսը:
-Լավագույն զենքն ու զրահը ոչ մի բանի մեջ չխճճվելն է, - հավաստում է երրորդը:
Բայց զինվորն այս խոսքերի հանդեպ խուլ է:
Խիզախորեն ու անվրդով նա գնում է այն տեղը, որը սուրբ է իր համար և զգեստավորվում հավատի անխորտակելի թիկնոցով:

Հավատը կպաշտպանի ցանկացած հարվածից: Հավատը թույնը կփոխի մաքրամաքուր հեղուկի:

94
«Ամբողջ կյանքում ես հավատացել եմ այն ամենին, ինչ ասել են ինձ մարդիկ, և ինձ միշտ բաժին է ընկել հիասթափությունը»,- հաճախ կրկնում են նրա ընկերները:
Մարդկանց վստահելը կարևոր է, և լույսի զինվորը չի վախենում հիասթափությունից, քանզի գիտե իր թրի թափը և իր սիրո ուժը:

Այնուհանդերձ նա գիտե իր հնարավորությունների սահմանը և հասկանում է, որ Աստծո նախախնամությունն ընդունելը և հասկանալը, որ հրեշտակները մեր հարազատների շուրթերով ղեկավարում են մեզ, մի բան է և բոլորովին այլ բան` ինքնուրույն որոշումներ կայացնելու անընդունակությունը և հավերժ ձգտումը անելու այնպես, որ մյուսները մեզ ասեն` ինչպես վարվենք այս կամ այն դեպքում:

Լույսի զինվորը վստահում է մյուսներին, քանզի առաջին հերթին վստահում է ինքն իրեն:

95
Լույսի զինվորը կյանքին առանց վախի և առանց չարության է նայում:
Նա գիտակցում է, որ իր առջև հրաշքն է, որի գաղտնիքը ինքը մի օր կգտնի: Եվ ապա, մի կիսաշրջան պտտվելով, ասում է ինքն իրեն. «Բայց ի՜նչ նման է կյանքը խելագարության»:
Եվ նա ճիշտ է: Ամենօրյա հրաշքին ապավինելով` զինվորը նկատում է, որ միշտ չէ, որ ինքը կարող է կանխագուշակել իր գործունեության հետևանքները:
Ե՛վ երբեմն գործում է, ինքն էլ չգիտակցելով, որ գործում է, և՛ փրկություն է ձեռք բերում` չիմանալով, որ փրկված է, և՛ տառապում է` կորչելով սեփական տխրության պատճառների խորխորատներում:

Այո՛, կյանքը խելագարություն է: Բայց զինվորի մեծագույն իմաստնությունն այն է, որ նա ճիշտ «խելագարություն» ընտրի իր համար:

96
Լույսի զինվորը զննում է երկու սյուները խոյացած այն դռան երկու կողմերին, որ մտադրվել է բացել:
Մեկը «Վախ» է կոչվում, մյուսը կրում է «Ցանկություն» անունը: Զինվորը նայում է առաջինին և կարդում փորագրած բառերը. «Դու ոտք կդնես անտեսանելի մի աշխարհ, որտեղ ոչինչ չկա այն ամենից, ինչ դու բացահայտել ես մինչև հիմա, դրանք քեզ պետք չեն գա և չեն օգնի»:
Զինվորը հայացքն ուղղում է երկրորդ սյանը և կարդում նրա վրա. «Դու լքում ես քո ճանաչած աշխարհի սահմանները, որտեղ մնում է այն ամենը, ինչը դու միշտ սիրել ես ու ինչի համար պայքարել»:
Զինվորը ժպտում է, քանզի աշխարհում ոչինչ չի կարող վախեցնել նրան և ոչ մի ուժ չի կարող կասեցնել նրա ընթացքը:

Իր ուզածն իմացող մարդու վստահությամբ նա բացում է դուռը:

97
Լույսի զինվորն իր ներքին աճի համար շատ օգտակար վարժություն է կատարում. նա ջանում է գիտակցված և ուշադիր անել այն ամենը, ինչ մենք չգիտակցված ենք անում` շնչել, թարթել, նկատել շրջապատը:
Նա դիմում է դրան անորոշության ու խուճապի պահերին: Եվ այս ձևով նա ազատագրվում է լարվածությունից` թույլ տալով իր ինտուիցիային ավելի ազատ աշխատելու, իսկ վախն ու ցանկությունները չեն խառնվում այդ աշխատանքին:

Եվ ահա վերջիվերջո լուծվում են խնդիրները, որոնք թվում էին անլուծելի, իսկ տառապանքները, որոնք նա անտանելի էր համարում, անհետ կորչում են, ընդ որում դրա համար նա ջանք անգամ չի թափում:
Դժվարին դրության մեջ ընկնելիս զինվորը մշտապես օգտագործում է այս մեթոդը:

98
Լույսի զինվորն երբեմն այսպիսի արտահայտություններ է լսում. «Ես չեմ ուզում քննարկել սա ու սա, քանզի մարդիկ նախանձ են»:
Նա ծիծաղում է` նման բաներ լսելով: Նախանձը չի կարող չարիք պատճառել, եթե մարդն այն հնազանդությամբ չի ընդունում: Նախանձը կյանքի մի մասն է, և ամեն մեկը պիտի կարողանա դա բուռը հավաքել:

Այնուհանդերձ, զինվորը քիչ է խոսում իր ծրագրերի մասին, դրա համար էլ մարդիկ երբեմն կարծում են, թե իբր նա զգուշանում է նախանձից:
Բայց զինվորը գիտե, որ ամեն անգամ, երբ ասում է իր երազանքների մասին, էներգիայի մի մասը ստիպված է լինում երազանքը բառերով պարուրելու վրա ծախսել:

Եվ եթե հարկ է լինում հաճախ ու մանրամասնորեն խոսելու, ամբողջ էներգիան անմնացորդ վատնելու վտանգ է առաջանում, և երազանքների իրականացման համար ոչինչ չի մնում:
Լույսի զինվորը գիտե, թե ինչ հզորությամբ են օժտված բառերը:

99
Լույսի զինվորը գիտե, թե ինչքան բարձր է համառության և խիզախության գինը: Հաճախ է պատահում այնպես, որ կռվի ժամանակ նա հարվածներ է ստանում, որոնց չէր սպասում: Եվ հասկանում է, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, հակառակորդը կհաղթի մի քանի ճակատամարտերում: Երբ նման բան է կատարվում, նա ողբում է իր վիշտը և հետո տրվում հանգստի, որպեսզի գոնե մի քիչ վերականգնի էներգիան: Բայց դրանից անմիջապես հետո նա կրկին սկսում է պայքարել իր երազանքների համար:
Քանզի զինվորը գիտե` ինչքան ինքն իրեն կռվից հեռու պահի, այնքան մեծ է հավանականությունը իրեն թույլ, կամազուրկ ու վախկոտ զգալու:

Եթե վայր ընկած հեծյալը հաջորդ պահին անմիջապես ձին չթամբի, այլևս խիզախություն չի ունենա դա անելու:

100
Լույսի զինվորը գիտե` ինչն ինչ արժե:
Նա որոշում է այսպես, ոչ թե այլ կերպ գործելու` առաջնորդվելով ներշնչանքով և հավատով:
Բայց երբեմն նա հանդիպում է մարդկանց, ովքեր կանչում են` մասնակցելու մի կռվի, որն իրեն օտար է, ճակատամարտի դաշտ մտնելու, որն իրեն անծանոթ է ու անհետաքրքիր: Այդ մարդիկ ձգտում են այնպես անել, որ զինվորն ընդունի իրենց համար կարևոր մարտահրավերը, այլ ոչ իր համար կարևորը:
Եվ հաճախ դրանք այն մարդիկ են, որ մոտիկ են զինվորին, որ սիրում են նրան, հավատում նրա ուժին, դրա համար էլ պահանջում են, որ նա գա ու օգնի իրենց:
Երբ այդպես է պատահում, զինվորը ժպտում է, ջանում վստահեցնել, որ սիրում է նրանց, բայց չի արձագանքում նրանց կոչին:

Իսկական լույսի զինվորը միշտ ինքն է ընտրում իր կռվի դաշտը:

101
Լույսի զինվորը գերազանցել է կորուստների գիտությունը:
Պարտություն կրելով` նա չի ձևացնում թե անտարբեր է դրա հանդեպ, չի արտաբերում արտահայտություններ, ինչպիսիք են. «Հա,՛ բայց ինձ համար դա բոլորովին կարևոր չէ» կամ «Էդքան էլ չէի ուզում»: Նա ընդունում է պարտությունը` որպես պարտություն, և չի ձգտում այն որպես հաղթանակ ներկայացնել:
Նա գիտե, թե ի՜նչ ցավ են պատճառում վերքերը, ի՜նչ դառն է զգալ ընկերների անտարբերությունը, ի՜նչ մենակություն ես զգում մտերիմ մարդու կորստից հետո: Այսպիսի պահերին զինվորն ասում է ինքն իրեն. «Ես կռվել եմ ու պարտվել: Ես պարտվել եմ առաջին մարտը»:
Այս բառերը նոր ուժեր են ներշնչում նրան: Զինվորը գիտե, որ չկան մարդիկ, ովքեր միշտ և ամեն ինչում հաղթում են, և կարողանում է տարբերակել իր սխալները իրավիճակների անբարենպաստ ուղղվածությունից: 

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը

Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ