ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 54
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նաիրա Դալուզյան
Իմացումի հրճվանք: Զատկական ծեսը՝ ուսումնական նախագիծ

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Սարգսյան
Մեթոդիստ: Կամ դասի կազմակերպման այլ ձև


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը


Էյնշտեյնի և Ռաբինդրանաթ Թագորի զրույցը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Զատիկի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արմեն Դարբինյան
Անձնային արժեքներ

Վահրամ Թոքմաջան
Սևից միստիկ: Ինքնահաստատու՞մ, թե՞ ինքնադրսևորում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սոնա Արսենյան
Ինչերե՞ն է խոսում հեռուստացույցը

Աշոտ Բլեյան
Նվեր` տարվա բոլոր օրերի համար
Մեթոդիստ: Կամ դասի կազմակերպման այլ ձև

Այս թեման վաղուց է հետաքրքրել ինձ, նյութեր եմ փնտրել, հարցրել արտերկրում աշխատող գործընկերներիցս, կարդացել: Կփորձեմ ներկայացնել այն, ինչ արդեն կա ու նոր՝ արդեն տեղայնացված և կոնկրետ առաջարկներ անել:
Պարզ է, որ դասալսման ավանդական ձևը հնացել է, դարձել ժամանակավրեպ ու ծիծաղելի: Այդ ձևը, գուցե, լավն էր, արդյունավետ, բայց այլ դպրոցի, այլ սովորողի ու դասավանդողի համար, այլ ժամանակաշրջանում: Ամեն ինչ փոխվել է, ձևը՝ մնացել նույնը: Ինչն է փոխվել. փոխվել է ժամանակը, մարդը, մեթոդները, ուսուցման գործիքները, կյանքը: Ուսուցչակենտրոն դասավանդման դեպքում դասալսման ավանդական ձևը դեռ կարող էր ինչ-որ բան տալ՝ ավելի կոնկրետ՝ վերահսկողություն ապահովել: Չնայած այստեղ էլ շատ վիճելի հարցեր են եղել ու մնում. վերահսկողության այս ձևը հիմնավորում չունի, սահմանափակում է մարդու ազատությունը, չի աջակցում կրթական գործընթացի կազմակերպմանը: Նոր մեթոդներն ու մեդիան նման վերահսկումը պարզապես դուրս են մղել ու դարձրել կրթական գործընթացում չներառվող, օտար մի տարր: Կարծում եմ, որ լավ են արել…
Ի՞նչ անել՝ չվերահսկե՞լ…

Ամերիկայում և եվրոպական մի շարք երկրներում գործում են «ավագ ուսուցիչ», «մեթոդիստ» հասկացությունները: Ո՞վ է մեթոդիստը: Մեթոդիստը երկնքից ընկած, դպրոցից, սովորողից կտրված մեկը չէ. այդպես ընդունված է հայաստանյան իրականության մեջ՝ սեմինավարը խոսում է մի թեմայից, ուսուցանում մեթոդներ, որոնցով ինքը երբեք չի աշխատել, խոսում սովորողից, դպրոցից, բայց լավագույն դեպքում սեփական երեխաների հետ է դաս արել կամ դասավանդում է բուհում, բայց խոսում դպրոցական կրթության մասին: Մեթոդիստը պետք է սիրի, տեսնի, ճանաչի սովորողին, դպրոցը. միայն այս դեպքում մեթոդը կեղծ ու անիրական չի լինի, փորձարկումները՝ ժամանակավրեպ:
Մեթոդիստն աշխատող, գործող ուսուցիչ է, որն ունի որոշակի փորձ, ինչ-որ քանակի մշակումներ, նոր մոտեցումներ ու գաղափարներ և իր տեսակով փորձարկող, որոնող է: Կարևորվում են նաև մարդկային որակները, թիմով և թիմում աշխատելու ունակությունն ու պատրաստակամությունը, հոգեբանության մասին տարրական գիտելիքի առկայությունը: Մեթոդիստն աշխատում է դասարանում իր օգնականի՝ կրտսեր գործընկերոջ հետ. չի նստում, աշխատում է: Աշխատանքի նպատակը մեկն է՝ դասն ավելի արդյունավետ ու նպատակային կազմակերպել. և մեթոդիստի, և օգնականի համար կարևոր է համատեղ ու ստացված աշխատանքը: Բնականաբար, երկուսն էլ ձգտում են, որ ստացվի: Տարբեր երկրների դպրոցներում մեթոդիստի աշխատաժամանակը, աշխատավարձը, մեթոդիստին ներկայացվող պահանջներն ու գործառույթները, բնականաբար, տարբեր են:

Փորձում եմ տեղայնացնել ու պատկերացնել, տեսնել կրթահամալիրային մեթոդիստին, հստակեցնել ինչ-ինչ գործառույթներ, պահանջներ:

  • Առաջարկում եմ, որ մեթոդիստներ չլինեն ծրագրի ղեկավարները. նրանց և´ զբաղվածությունն է այլ, և´ գործառույթները, և´ աշխատանքի բնույթը
  • Մեթոդիստն ունենա 16-18 դասաժամ, որոնցից 10-ը անցկացնի իբրև մեթոդիստ՝ աշխատելով կոնկրետ դասավանդողների հետ՝ նախապես քննարկված ծրագրով
  • Մեթոդիստի աշխատաժամանակում անպայման տեղ գտնեն համատեղ մշակումները, հոդվածները, դասերի, նախագծերի փաթեթները:
  • Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվեն նոր մեթոդներ, ձևավորվեն նոր ու նորարար առաջարկներ, փորձարկումներ:
  • Մեթոդիստն աշխատի ոչ թե իբրև տվյալ առարկայի մասնագետ, այլ պարզապես ստեղծագործող մանկավարժ-փորձարկող. մի կողմ դնենք առարկայական կապանքները, ստեղծենք միջառարկայական կապեր, գործող մեթոդներ, մասնագիտական փորձառություն, ենթադրվում է, որ բոլորն էլ անցել են բուհում, մեթոդիստի աշխատաքը դրա հետ չկապենք:
  • Մեթոդիստ աշխատի գործող դասավանդողը, որն ունի մշակումներ, ցանկություն, կարող է և ուզում է աշխատել իր ընկերների հետ:
  • Լավ կլինի, եթե երկու-երեք մեթոդիստ համատեղ աշխատեն՝ ամփոփեն, ծրագրի, նյութի, հոդվածի վերածեն կիսամյակային, եռամսյակային փորձը:
  • Պատկերացնում է մեթոդիստի աշխատանքը, պատրաստ է զարգացնելու այն:
  • Աշխատանքային այս գործառույթը հոգեհարազատ է համարում:

Զարգացումն ու առաջընթացը, նորն ու ստեղծագործը հիմնականում տեսնում եմ միջառարկայական կապերի շնորհիվ ստեղծված ու ստեղծվող նախագծերի փորձարկումներով: Մեդիան նախկին շատ հասկացություններ հետ է մղել, օտար լեզուն գործիք դարձրել՝ գործիք, որի շնորհիվ ու միջոցով կարող ես անընդհատ ձեռք բերել նորը: Աշխարհում ամեն ինչ խառնվել է. շատ մասնագիտություններ փոխել են իրենց բովանդակությունը, միայն վերնագիրն է մնացել նույնը. անհատի ձևավորման համար կարևոր են նախագծերը, որոնք էլ օգնում, հնարավորություն են տալիս մտածելու, զարգանալու, փորձարկելու, սովորելու: Մեթոդիստները նմանատիպ ծրագրային մշակումներով էլ պետք է զբաղվեն:

Ուզում եմ առանձնացնել նաև ՏՀՏ և գրադարանային մեթոդիստ հասկացությունները:

ՏՀՏ մեթոդիստ

  • Կրթահամալիրում կարող են, ըստ անհրաժեշտության, աշխատել 3-4 ՏՀՏ մեթոդիստ:
  • ՏՀՏ մեթոդիստները կաշխատեն մյուս մեթոդիստների հետ:
  • Կօգնեն մեթոդիստներին արդեն յուրացված ծրագրերը ճիշտ և ավելի արդյունավետ օգտագործել, ցույց կտան չօգտագործվող ինչ-ինչ գործիքների օգտագործման նպատակահարմարությունը, եթե այդպիսիք կան:
  • Մեթոդիստներին կսովորեցնեն նոր ծրագրեր, որոնք էլ մեթոդիստը կիրառելի ու դասարանային մեթոդական կդարձնի իր գործընկերների հետ:
  • Աշխատանքային խմբերի ստեղծած նյութերը ՏՀՏ գրագետ տեսքի, միջազգային և աշխարհում ընդունված ՏՀՏ նորմերին համապատասխան կդարձնեն:

Աշխատանքի նկարագրությունը կարելի է շարունակել:

Գրադարանային մեթոդիստ

  • Այս մեթոդիստները հենց կօգնեն դասի կազմակերպմանը, կօգնեն այն դարձնել ոչ թե նեղ դասասենյակային, այլ ավելի ազատ ու հրապարակային:
  • Գրադարանային մեթոդիստի աշխատանքային վայրը կլինի ընթերցարանը, դասասենյակը, կրթական պարտեզը՝ ամառային, ձնեռային: Անլար ինտերնետային կապով իրար միացրած համակարգիչներով կկարողանա մասնագիտական ու անվճար խորհրդատվություն ապահովել՝ օգնել գտնել անհրաժեշտ գրականություն, գրականության անհրաժեշտ մասը, հոդվածը, ծանոթացնել գրահրատչական նորություններին՝ դրանք կապելով սովորողի կոնկրետ ուսումնասիրության, թեմայի հետ:
  • Ինֆորմացիայի հոսքը շատ է, հակասական, և հաճախ դժվար է լինում գտնել, տեսնել անհրաժեշտ նյութը, գիրքը կամ համապատասխան լեզվական հմտություններն անբավարար են. մեթոդիստ գտնում, մշակում, դասակարգում է անհրաժեշտ բազմալեզու գրականությունը, դարձնում տեսանելի, հասանելի, գործածական:
  • Գրադարանային մեթոդիստը պետք է կարողանա աշխատել մյուս մեթոդիստների հետ՝ ստացված, մշակված գրականությունը դարձնելով ուսումնական, հետազոտական, փորձարարական:
Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ