ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 55
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Жанна Акопян
Особенности обучения второму иностранному языку в старшей школе

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Ձյան փաթիլից մինչև ձնագունդ

Մարգարիտ Սարգսյան
Դիտարկումներ. ակումբային աշխատանք


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Ջանի Ռոդարի
Ինչպիսի սխալներ են լինում։ Հեքիաթներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Կարինե Բաբուջյան
Թատերական ակումբ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Раиса Погосян
Интерактивный метод в обучении учащихся с активным вовлечением родителей в процесс воспитания

Յուրա Գանջալյան
Զգու΄յշ, Գնահատման և թեստավորման կենտրոնն է առաջարկում
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Սկիզբը

45. Իմաստուներն զգուշացնում են.

- Ծաղրը ամենավնասակար դաստիարակն է, միայն նրբազգացությունն է քաղաքակրթության աստիճանը:
- Ճանապարհին ընկած քարերի նման են ծաղրանքը և հետապնդումները, միահյուսվում են անանցանելի մացառուտների:
- Պյութագորասն աշակերտներին արգելում էր ծաղրել, քանի որ դրանք ամենաշատն են խանգարում հադիսավորությանը:

- Պետք է հեռու մնալ ծաղրանքից, որպես ամենավտանգավոր միջատներից:
- Ոչ մի ծաղրանք անպատասխան չի մնում:
- Աշակերտին ստորացնելը ճշգրիտ բումերանգ է:
- Ծաղրանքը նման է քարկոծության:
- Ծաղրանքի մայրը ստորությունն է:
- Սպարտայում Ծիծաղի տաճար կա, որտեղ շատ հիվանդություններ կարելի է բուժել: Ծաղրանքի տաճար, բարեբախտաբար, ոչ մի տեղ չկա:

- Կասկածամտությունը, անվստահությունը, մանրախնդրությունը, ծաղրանքը, վիրավորանքը, նվաստացումը, վրիժառությունը, հիշաչարությունը միևնույն մութ ընտանիքից են:
- Երբեք խորհուրդ չենք տա կեղծ ժպտալ:
- Այդ շինծու, կեղծավոր ժպիտներն անարժեք են:
- Մա´րդ, երբեք մի´ ստորացրու որևէ մեկին քո ծաղրանքով ու վիրավորանքով:

46. Իմաստուններն ասում են.
- Երջանիկ երգիչներ, փառաբանեք Արարչի Ժպիտը:
- Ժպիտ է պետք. լացը թուլացնում է ոգու ուժը:
- Ժպիտով ընդունեք հայտնված խիստ դպրոցը:
- Ժպիտի արևը ամպերի միջից փայլ է տալիս ծիածանին:
- Ժպիտով դիմավորենք վտանգը:
- Կարողացեք ժպիտով բացել ճանապարհի դուռը:
- Կարողացեք չնկատել Ձեր արիության հանդեպ ծաղրանքը, քանի որ գիտեք` ուր եք գնում:
- Պետք է ժպիտը աստղերին հղել:
- Ժպտացեք մոտեցող ակնթարթին: Հաստատվելով կայծերի փայլի մեջ` նրանց մեջ գտեք ժպիտը:
- Առանց նյարդայնանալու ժպիտով կարողացեք խուսափել հիմար խոսակցություններից:
- Ժպիտով կանխեք Տաճարի փլուզումը:
- Վճռականության Ժպիտն ամենալավ ուղեկիցն է:
- Իմացության Ժպիտը տապալում է դրված պատնեշները:
- Պարտիզպան, մոտեցիր և ժպիտով մաքրիր ծաղկաթերթի փոշին:
- Անհատականությունը դառնում է Տիեզերական գործողության ժպիտի արտացոլանքը, երբ նա իրեն համարում է գոյություն ունեցող, երևացող Տիեզերքի անբաժանելի մասը:
- Լռության և գեղեցկության մեջ ժպիտով սպասեք աշխարհում նոր մուտքերի:
- Սրտի ամեն մի զարկը ժպիտ է, արտասուք և ոսկի:
- Նվիրվածությունը աջակցության և կարեկցանքի ժպիտն է:
- Ժպտացեք երիտասարդներին, քանի որ նրանց համար եք կամուրջներ և ճամփաներ կառուցում:
- Հանգստությունը ուրախության ժպիտ է, անտարբերությունը` քմծիծաղ:
- Հարուստի ժպիտը մեծ արժեք չունի, բայց աղքատը, որը պահպանել է իր ժպիտը, կլինի Աստծու ուղեկից:

47. Աշակերտից
Ուսուցիչ իմ, ժպտացեք ինձ հիմա, քանի դեռ մեծանում եմ և Ձեր ժպիտի կարիքն ունեմ: Ես կժպտամ քեզ, երբ մեծանամ, և դու իմ ժպիտների կարիքը կունենաս: 

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ