ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 55
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Жанна Акопян
Особенности обучения второму иностранному языку в старшей школе

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Ձյան փաթիլից մինչև ձնագունդ

Մարգարիտ Սարգսյան
Դիտարկումներ. ակումբային աշխատանք


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Ջանի Ռոդարի
Ինչպիսի սխալներ են լինում։ Հեքիաթներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Կարինե Բաբուջյան
Թատերական ակումբ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Раиса Погосян
Интерактивный метод в обучении учащихся с активным вовлечением родителей в процесс воспитания

Յուրա Գանջալյան
Զգու΄յշ, Գնահատման և թեստավորման կենտրոնն է առաջարկում
Թատերական ակումբ


Թատերական բաց ակումբը Դպրոց-պարտեզի նկուղային տարածքում, որ բարեկարգվել և կահավորվել է` ակումբի ծրագրին համապատասխան, գործում է ամեն օր, բացի ուրբաթ օրերից, անհրաժեշտության դեպքում` նաև շաբաթ և կիրակի օրերին: Ընդգրկվում են 7-ից 11 տարեկան սովորողներ:

Նպատակը
Թատրոնի միջոցով զարգանում է սովորողի ազատ խոսքը, շարժումը, միտքը, երևակայությունը, արտասանությունը, ինքնաարտահայտվելու կարողությունը, գրական-երաժշտական ճաշակը:

Ներկայացման ինչ տեսակներ ենք ուսումնասիրում.

  • Ստվերների թատրոն
  • Մատների թատրոն
  • Մնջախաղ
  • Տիկնիկային թատրոն
  • Լապտերների թատրոն

Ակումբի անդամներին ներկայացվող պահանջներ
Ակումբի անդամների հագուստը պետք է լինի ազատ, փափուկ, մարզական: Կոշիկները` հարմարավետ, հանգիստ: Պետք է ունենան նաև պարային մույկեր: Լավ է, երբ իրենց հետ ունենում են ֆոտոապարատ, քանի որ լուսաբանում են օրվա աշխատանքը:

Կազմակերպումը
Ներկայում խումբը բաժանված է երկու մասի, մի խմբի հետ հանդիպում ենք ժամը 14:00, իսկ մյուսի հետ` 15:15 (քանի որ ունենում են յոթ դասաժամ): Սովորողները իրենց էլեկտրոնային հասցեներին նախօրոք ստանում են տնային հանձնարարություն, թե հաջորդ հանդիպմանը իրենց հետ ինչ երաժշտություն պետք է բերեն և ինչ ստեղծագործություններ պետք է կարդան, իսկ հետո հանդիպման ժամանակ ընտրում ենք ամենահարմար «աշխատանքային» ստեղծագործությունը և երաժշտությունը:

Այս ամենը ավելի ամբողջական է դառնում երբ համացանցից հանում և միասին դիտում ենք համապատասխան ֆիլմ, օրինակ` ինչպես են մատների խաղով ստանում տարբեր կենդանիներ:

Թատրոնի խմբով ունեցել ենք մեկ ներկայացում: Ներկայացրել ենք Դոնալդ Բիսեթի «Փիլիսոփա բզեզը և ուրիշները» ստեղծագործությունը, որի ժամանակ ցուցադրել ենք նաև լապտերներով խաղ: Մինչև ուսումնական տարվա ավարտը կիրականացնենք ևս երկու նախագիծ.

  1. Ստվերներով ստեղծում ենք մատների թատրոն:
  2. Պատրաստվում ենք մասնակցելու հունիսյան երաժշտական փառատոնին. ներկայանալու ենք թատերական մյուզիքլով: Երաժշտական գործիքների մի մասը ստեղծելու ենք տարբեր առարկաներից` շշերից, կաթսայի կափարիչների, գդալներից, բանկաներից, որոնց մեջ կլինեն կոճակներ, քարեր: Լինելու են նաև իսկական երաժշտական գործիքներ` սրինգ, շվի, ջութակ, որոնք էլ նվագելու են հենց սովորողները:
Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ