ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 55
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Жанна Акопян
Особенности обучения второму иностранному языку в старшей школе

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Ձյան փաթիլից մինչև ձնագունդ

Մարգարիտ Սարգսյան
Դիտարկումներ. ակումբային աշխատանք


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Ջանի Ռոդարի
Ինչպիսի սխալներ են լինում։ Հեքիաթներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Կարինե Բաբուջյան
Թատերական ակումբ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Раиса Погосян
Интерактивный метод в обучении учащихся с активным вовлечением родителей в процесс воспитания

Յուրա Գանջալյան
Զգու΄յշ, Գնահատման և թեստավորման կենտրոնն է առաջարկում
Դիտարկումներ. ակումբային աշխատանք

Ակումբային գործունեություն. պարզ է, որ այս գաղափարի շուրջ կարող է միավորել միայն ոգևորությունը, հետաքրքրությունը, նորությունը, ստեղծականությունը: Պարզ է, որ ակումբային գործունեությունն իրականացվում է առցանց կամ կենդանի շփման տարբերակով, որ ունենում է համակարգող՝ ղեկավար, մասնակիցներ: Քննարկելի եմ համարում ու առանձնացնում մի խնդիր:

Ակնհայտ է, որ կրթահամալիրային ծրագրերն այլընտրանքային են, կենդանի, դինամիկ, որ կազմակերպում ենք գործունեություններ, մասնագիտական դասընթացներ, ընթերցումներ ու քննարկումներ, ուսումնական ճամփորդություններ… Հարց է առաջանում` ո՞րն է տարբերությունը, ինչո՞ւ ակումբ և ոչ մասնագիտական գործունեություն…

Կարծում եմ՝ ակումբները պետք է ավելի աշխույժ լինեն, չկապվեն շենքի ու տեղի հետ, հնարավորություն ստեղծեն ու միջոց դառնան նորանոր անդամներ ձեռք բերելու, հայաստանյան դառնալու համար: Ակումբները պետք է դուրս գան փողոց, ինտերնետային լայնություններ. կազմակերպեն ակցիաներ, ցուցահանդեսներ, ֆլեշ-մոբեր: Հանդես գան միասին, համագործակցեն, փորձեն դառնալ հասարակական շարժիչ ուժ: Միավորումը, համագործակցությունը, հենց համատեղ հասարակական ակցիաները կդառնան ակումբների զարգացումն ու առաջ մղող ուժը:
Ակումբային գործունեությունը, ակումբի առանձնահատկություններից ելնելով, իհարկե, պետք է լինի տեսանելի-շոշափելի՝ հրապարակված նյութեր, մրցաշարեր, ֆլեշ-մոբեր, օտարալեզու կրթահամալիրային օրեր, բազմալեզու զբոսաշրջային ճամփորդություններ, քաղաքային-փողոցային ցուցահանդեսներ, առցանց քննարկումներ, գովազդ սոցիալական կայքերում, ֆլեշ-մոբեր Հայաստանի մարզային դպրոցներում և այլն: Ակումբների՝ առանձին-առանձին գործունեությունը, ոչ համագործակցային ռազմավարությունը կտանեն լճացման, և չենք կարողանա ակումբն ու մասնագիտական գործունեությունը տարանջատել: Ակումբների զարգացումը միասնականության մեջ է` միասնականացման, հասարակայնացման, վերառարկայնացման:

Ակումբ՝ շարժում, հասարակություն, համագործակցություն, տեսանելիություն:

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Վիտալի | 2012-04-24 06:17:32
Միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ: Կարծում եմ հեռանկարային է նաև նոր ուսուցման ձևը: Այսինքն մասնագաիտական, հումանիտար ուսուցումը կամաց-կամաց կվերածվի ակումբայինի: Նման քայլերը ուսման մեջ կնպաստեն սովորողների ընդունակությունների զարգացման, դեպի նոր ճանապարհներ ուսման մեջ: Արդեն ուսումը սկսում է փոխվել՝ լինելով ավելի հետաքրքիր:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ