ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 55
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Жанна Акопян
Особенности обучения второму иностранному языку в старшей школе

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Ձյան փաթիլից մինչև ձնագունդ

Մարգարիտ Սարգսյան
Դիտարկումներ. ակումբային աշխատանք


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Ջանի Ռոդարի
Ինչպիսի սխալներ են լինում։ Հեքիաթներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Կարինե Բաբուջյան
Թատերական ակումբ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Раиса Погосян
Интерактивный метод в обучении учащихся с активным вовлечением родителей в процесс воспитания

Յուրա Գանջալյան
Զգու΄յշ, Գնահատման և թեստավորման կենտրոնն է առաջարկում
Զգու΄յշ, Գնահատման և թեստավորման կենտրոնն է առաջարկում

Մի քանի օր առաջ մեր կրթահամալիրը նամակ ստացավ ԳԹԿ-ից, որում առաջարկվում էր գնել Լուսինե Աթոյանի գիրքը` «Անգլերեն պետական ավարտական և միասնական քննությունների թեստերի ժողովածու», Երևան «Կռունկ տպագրատուն», 2012: Գրքի շապիկի վրա գրված է, որ Լուսինե Աթոյանը Գնահատման և թեստավորման կենտրոնի առաջատար մասնագետ է: Ես առաջարկեցի իմ աշակերտներին գնել այդ գիրքը, քանի որ դա կողմնորոշիչ դեր էր ունենալու այս տարվա ընդունելության քննությունների լեզվական մակարդակը որոշելու համար: Գնեցինք և հիասթափվեցինք:

Երբ առաջին սխալը նկատեցի, համարեցի, որ դա վրիպակ է. ո՞ւմ հետ չի պատահում: Բայց գալիս է մի պահ, երբ քանակը որակ է կազմում, և արդեն յուրաքանչյուր սխալ աններելի է դառնում: Ավելի լավ է` իմ ասածները հիմնավորեմ օրինակներով:

Բացում ենք գրքի 96-րդ էջը, որտեղ սկսվում է 6-րդ թեստը:

  1. Կարդում ենք «Ա» մակարդակի առաջին տեքստի առաջին հարցը, որի միակ ճիշտ պատասխանը կարող է համարվել “a” տարբերակը, որը նույնպես սխալ է, քանի որ տեքստում խոսվում է նաև Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների մասին, որոնք Լոնդոնում չեն:
  2. 98-րդ էջի 11-րդ հարցի բաց թողնված մասից հետո կարդում ենք`…to tell time… Բոլոր քերականական գրքերում գրված է, որ “the” հոդի գործածության կայուն կապակցություններից է “to tell the time”-ը: Ինչո՞ւ պետք է սովորողը տեսնի առանց հոդի սխալ ձևը: “To tell the time” ձևը ոչ մի բացառություն չունի:
  3. 14-րդ հարցի ճիշտ պատասխանը պետք է լինի “Simple Past” բայական ժամանակաձևով, որը ոչ մի տարբերակում չի նշված: When three parts of the candle burned down, an hour had passed by. Իսկ գրքի հեղինակները պահանջում են, որ լինի “When three parts of the candle had burned down, an hour had passed by”, ինչը կոպիտ քերականական սխալ է:
  4. 26-րդ հարցի մեջ անհրաժեշտ է “in” նախդիրի առկայությունը “here”-ից առաջ: Պետք է լինի “It’s dark in here”, քանի որ դրան հաջորդող նախադասությունից պարզ է դառնում, որ նրանք սենյակի մեջ են: Այդ դեպքում “in” նախդիրը գործածվում է:
  5. V առաջադրանքի տեքստի մեջ կանոնավոր բայը կրավորական սեռով գործածված է առանց “ed” վերջավորության է: “Nothing can be exempt, neither a stone thrown into the air nor an exploding star.” “Exempt” բառը հազվադեպ հանդիպողներից է: Լավ սովորողը անպայման այն կնայի բառարանում, և եթե բառարանում նշված չլինի, որ այն կանոնավոր բայ է, ապա կմտածի, որ դա անկանոն բայ է, քանի որ չունի “ed” վերջավորությունը:
  6. V առաջադրանքի երկրորդ կոպիտ սխալը “need” բայի գործածումն է հաստատական նախադասության մեջ որպես մոդալ բայ, որին հետևում է բայը առանց “to” մասնիկի: Դա նույնպես քերականական կոպիտ սխալ է: Կասկածողները կարող են կարդալ Michael Swan “Practical English Usage”, կետ 399:
  7. VI առաջադրանքի վերևից երրորդ տողում գրված է. “…even the best skateboards fall sometimes.” Պետք է լինի “… even the best skateboarders fall sometimes.” Չէ՞ որ այդ “er”-ը առարկան դարձնում է գործողություն կատարողը: Ինչու՞ ենք անհարկի շփոթեցնում քննություն տվողին:
  8. 44-րդ հարցի միակ ճիշտ պատասխան համարվող “a” տարբերակը նույնպես սխալ է: “Could” բառը հարցական նախադասություններում շատ հաճախ գործածվում է հարցին ավելի նուրբ ու քաղաքավարի երանգ տալու համար: Այդ դեպքերում նախադասությունը ձևով հարցական է, բայց իմաստով խնդրանք է արտահայտում: Այդ պատճառով էլ ճիշտ պատասխանը պետք է լիներ. “He asked me to speak more slowly”:
  9. 48-րդ հարցում գրված է. …because I’ve met her an hour before. Պետք է լինի. …because I met her an hour ago. Չի կարելի գործածել գործածել “Present Perfect” բայական ժամանակաձևը, երբ նշվում է գործողության կատարման փաստացի ժամանակը:
  10. 58–րդ հարցի պատասխանների բոլոր տարբերակները վերաբերում են 6-րդ պարբերության 27-32 տողերին, այլ ոչ թե 3-րդ պարբերության 12-19 տողերին: Ինչու՞ եք շփոթեցնում քննություն տվողներին:
  11. 77-րդ հարցում տրված նախադասության մեջ պակասում է շաղկապը: Կա´մ պետք է շաղկապ դնել, կա´մ վերջակետ` առաջին մասից հետո: Ինչու՞ եք շփոթեցնում քննություն տվողներին:
  12. 78-րդ հարցի նախադասության մեջ պակասում է մի “no”: Այս նախադասությունը ուզում եմ հայերեն թարգմանել, որպեսզի ավելի պարզ լինի:
    «Մեզ համար հիմա դժվար է պատկերացնել, որ երբ մեր տատիկը փոքր աղջիկ էր, կային էլեկտրական լամպեր»: Այս նախադասության մեջ «չ » ժխտական մասնիկը «կային» բառի առջևում ուղղակի անհրաժեշտություն է: 

Այս բոլոր սխալները հայտնաբերեցի պատահականորեն ընտրված մեկ թեստի մեջ: Իսկ մնացած 9 թեստերո՞ւմ: Ավելի լավ է չկարդամ:

“To be or not to be?” շեքսպիրյան հավերժական հարցն ինձ ստիպեց անտարբեր չլինել և գրել այս նյութը` ի պաշտպանություն ավագ դպրոցների սովորողների և դասավանդողների:

2010թ հունիսին Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում մասնակցում էի Ժամանակակից եվրոպական լեզուների կենտրոնի փորձագետ Ջոզե Նոյջոնսի սեմինարին, որը անգլերենի տարբեր գրավոր քննություններին ներկայացվող պահանջների մասին էր: Իմ այն հարցին, թե քանի մարդ է մասնակցում “IELTS”-ի մի թեստը կազմելու աշխատանքին, նա պատասխանեց. «Սովորաբար Քեմբրիջի համալսարանի փորձագետների խումբն է աշխատում մի քանի ամիս»: Այդ սեմինարի ժամանակ ես առաջարկեցի 2010թ պետական ավարտական և միասնական քննությունների անգլերենի հայաստանյան մի թեստ քննարկել և պարզել, թե արդյոք այն բավարարում է գրավոր քննության եվրոպական պահանջներին: Անգլերենի թեստերի փորձագետ դոկտոր Ջոզե Նոյջոնսի տրամադրությունն ու ոգևորությունը մի քանի րոպեով ընկավ, որովհետև մի հարցի ճիշտ պատասխանը նա ինքն էլ չկարողացավ գտնել. ոչ մի ճիշտ տարբերակ չկար:

Երբ ուզում եմ հայերին բնորոշ անպատասխանատվությունից խոսել, անմիջապես հեռահար ամաչում եմ “Նոր բառգիրք հայկազեան լեզուի” բառարանի ստեղծողներից, Հրաչյա Աճառյանից, Մանուկ Աբեղյանից, Հովհաննես Մասեհյանից, Պարույր Սևակից, Ռուբեն Զարյանից, Վահրամ Փափազյանից, Խաչիկ Դաշտենցից ու Գևորգ Աբաջյանից: Ամեն անգամ մի որևէ գիրք հրատարակելիս պետք է հիշել այս մարկանց անունները և լցվել մեծագույն պատասխանատվությամբ: 

20.04.2012  

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ