ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 33
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեո
Ղազարոս Աղայան

Ա. Խինչին
Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն

Նունե Մովսիսյան
Գրականության դասագրքի մեր մոդելը` հեղինակի գիրք + լեզվադարան + ձայնադարան + տեսադարան

Մերի Առաքելյան
Երաժշտությունը միջին դպրոցում

Մեթոդական մշակումներ

Գեղեցիկ Սահակյան
Էլեկտրոնային խաղերը` որպես մաթեմատիկական խնդիրների լուծման միջոց

Արմինե Գյոնջյան
Նախաթվային և նախաայբբենական շրջան. նախագիծ

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր

Ուսումնական նյութեր

Ժաննա Հակոբյան
Фразеологизмы о животных

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Խորհուրդներ լեռնային գագաթները բարձրացողներին

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
Ֆինլանդիայի հանրակրթական համակարգը (1)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արմինե Թոփչյան
Ուսումնական գործունեության ուսումնասիրության արդյունքների արձանագրում-ամփոփումը` որպես գնահատման արդյունավետ միջոց

Նաիրա Նիկողոսյան
Ստեղծագործական բաց հավաք

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ
Խորհուրդներ լեռնային գագաթները բարձրացողներին

«Գետի նման» գրքից

Ընտրիր հարմար լեռնային բարձունք: Ընդ որում շատ էլ ուշադրություն մի դարձրու, թե ինչ են ասում ուրիշները` «այս գագաթը գեղեցիկ է», «սա բարձրանալը հեշտ է»: Դու շատ էնտուզիազմ ու էներգիա ես ծախսելու նպատակին հասնելու համար, այդ պատճառով էլ որոշումը ինքնուրույն ընդունիր` քեզ վրա վերցնելով նախաձեռնության ամբողջ պատասխանատվությունը:

Հետաքրքրվիր, թե ինչպես դրան մոտենաս: Հաճախ լեռը երևում է հեռվից: Այն թվում է հիասքանչ, գերող, շատ հետաքրքրություններ խոստացող: Եվ ահա մոտենում ենք նրան, ուպարզվում է, որ շրջափակված է ճանապարհներով, քոև լեռան միջև հանկարծ անանցանելի անտառ էհայտնվում, և իրականում պետք է լուրջ դժվարություններ հաղթահարել այնտեղ, որտեղ քարտեզի վրա ամեն ինչ հարթ է:

Այդ պատճառով նախօրոք հետազոտիր բոլոր ճանապարհները, բոլոր արահետները, որպեսզի մի սքանչելի օր լեռան ստորոտում հայտնվելով`պատրաստ լինես գագաթը նվաճելուն:

Խորհրդակցիր այն մարդկանց հետ, որ արդեն անցել են այդ ճանապարհը:

Քեզ համարիր այդ ճանապարհով առաջին անցնողը, բայց ամեն դեպքում մի´ անտեսիր այն մարդկանց խորհուրդները, ովքեր արդեն իրականացրել են այդ երազանքը: Հնարավոր է, որ նրանք կարողանան հեշտացնել քո վերելքը` հուշելով, թե որ տեղերն են ավելի վստահելի պարանն ամրացնելու համար, որ արահետով գնաս, որ խուսափես անախորժություններց:  Այո, ինքդ պիտի է մագլցես, և հաջողությունն ամբողջությամբ քեզանից է կախված, բայց չարժե անտեսել նախորդների փորձը:

Վտանգները հաղթահարելի են, եթե դրանք մոտիկից ես տեսնում:

Երբ սկսում ես երազանքներիդ բարձունքի նվաճումը,  մի´ մոռացիր քեզ սպառնացող վտանգների մասին: Հասկանալի է,  որ ճանապարհին կարող են հանդիպել զառիվայրեր, համարյա աննկատելի ծերպեր,  քամուց հղկված այնպիսի քարեր, որոնց վրայով, սառույցի նման, ոտքը սահում է: Բայց, եթե ուշադիր լինես, թե ուր ես դնում ոտքդ, ապա ժամանակին կնատես վտանգը և կխուսափես դրանից:

Տեսարանները փոխվում են, այդ պատճառով էլ, մի´ շտապիր: Իհարկե, միշտ պետք է հիշես  նպատակը`  հասնել գագաթին: Բայց վերելքի հետ  շատ հետաքրքրիր տեսարաններ են բացվում, և վատ չէր լինի մի րոպե կանգ առնել և հիանալ նոր տեսարանով: Նվաճած յուրաքանչյուր մետրի հետ քո առջև նորանոր տարածություններ են բացվում: Օգտվիր հնարավորությունից,  որպեսզի քեզ համար նոր բացահայտումներ անես:

Հաշվի առ օրգանիզմիդ հնարավորությունները: Միայն նա կարող է նվաճել գագաթը,  ով խնայողաբար է վերաբերվում իր մարմնին:  Տրամադրությանդ տակ է այն ժամանակը, որ հատկացված է մինչև կյանքիդ վերջը,  այդ պատճառով քո օրգանիզմից մի´ պահանջիր այն, ինչը քո ուժերից վեր է: Եթե չափազանց արագ  գնաս, ապա շուտ կհոգնես և ստիպված կլինես վերադառնալ կես ճանապարհից: Եթե վերելքը չափից դուրս դանդաղ լինի,  ապա գիշերը վրա կհասնի, և հնարավոր է շեղվես ճանապարհից: Հիացիր տեսարաններով,  վայելիր լեռնային աղբյուրների ջուրը և պտուղները, որով առատորեն հյուրասիրում է բնությունը, բայց կանգ մի´ առ, շարունակիր վերելքը:

Մի´ մոռացիր հոգու մասին:

Պետք չէ անընդհատ կրկնել.  «Կհասնեմ»: Հոգիդ առանց այդ էլ գիտի դրա մասին: Նրան թույլ տուր օգտվել երկարատև վերելքից, որպեսզի աճի,  հորիզոնին ձուլվի, երկինք բարձրանա: Կլանվածությունը ոչնչով չի օգնի նպատակին հասնելու գործում, փոխարենը կզրկի վերելքից հաճույք ստանալուց: Բայց կցանկանայի զգուշացնել մյուս ծայրահեղությունից. եթե անընդհատ կրկնես. «Սա ավելի դժվար է, քան կարծում էի», ապա ոգուդ ուժը կմարի:

Պատրաստ եղիր լրացուցիչ կիլոմետրը քայլելուն: Պարզվումէ` գագաթ տանող ճանապարհը միշտ ավելի երկար է, քան կարծում էիր: Չկասկածես,  ինչ-որ պահի շատ հեռու է թվալու այն, ինչին, թվում էր, ձեռքդ հասնում է:  Բայց եթե հենց սկզբից տրամադրվել էիր երկար ճանապարհ անցնելուն,  այդ բացահայտումը տրամադրությունդ չի  գցի:

Հասնելով գագաթին` ազատություն տուր ուրախությանդ: Լաց եղիր, ծափ տուր, գոռա բոլոր ուղղություններով, որ հասել ես գագաթին, թույլ տուր,  որ քամին (իսկ գագաթին միշտ քամի լինում է) մաքրի մտքերդ,  թարմացրու հոգնած ու քրտնած ոտքերդ, լայն բացիր աչքերդ, սրտիցդ թափ տուր փոշին: Ի՛նչ ուրախություն: Այն, ինչը առաջ միայն երազանք էր, աղոտ տեսիլք, արդեն մտավ քո կյանքը:  Նվաճեցի´ր:

Խոսք տուր: Օգտվիր նրանից, որ քո մեջ նոր ուժ ես հայտնաբերել, որի մասին չէիր էլ մտածում, և խոսք տուր, որ նրանից չես բաժանվի մինչև կյանքիդ վերջը:

Վատ չէր լինի խոսք տայիր, որ մի գագաթ էլ կնվաճես և կգնաս նոր արկածներ փնտրելու:

Վերելքիդ մասին պատմիր ուրիշներին: Այո, պատմիր այդ մասին: Օրինակ եղիր ուրիշների համար: Թող բոլորն իմանան,  որ դահնարավոր է: Թող ուրիշներն էլ լցվեն համարձակությամբ և գրավեն իրենց սեփական բարձունքները:

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Արմինե | 2010-10-20 09:59:14
Պետք չէ ուշադրռւթյուն դարձնել կողմնակի մարդկանց ասածներին, քանի որ ոչ բոլորն են, որ քո լավն են ցանկանում: Այլ փորձիր քո համարձակությամբ օգնել նրանց, որպեսզի ձեռք բերեն ինքնավստահություն և համարձակություն:
Թամար Ղահրամանյան | 2010-10-05 14:13:17
Շնորհակալ եմ, Գևորգ ջան, և թարգմանության համար, և ոգևորության համար,դու ինձ համարձակություն ներշնչեցիր, որ ես էլ նվաճեմ իմ սեփական բարձունքները: Իսկ ես երկմտում էի:
Liana Hakobyan | 2010-10-03 20:36:54
Շատ լավն էր թարգմանությունը, ես ինձ ավելի ինքնավստահ զգացի, շնորհակալ եմ Տիար Գևորգ:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ