ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 35
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Բաբայան
Նորավանքի վանքային համալիրը և ճարտարապետ Մոմիկը

Հասմիկ Ղազարյան
Գրաբար

Гаянэ Парванян
Обучение говорению на русском языке как неродном

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
Թատրոնը կրտսեր դպրոցում

Տաթևիկ Թամազյան
Զատկական ծես. նախագիծ

Հասմիկ Ղազարյան
Թարգմանությունը՝ մայրենին մշակելու լավագույն միջոց

Ժաննա Հակոբյան
Բանաձևերի և կանոնների փոխարեն կոմիքսներ

Жанна Акопян
Вместо формул и правил – комиксы.

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր, որոնք օգտագործվում են համակարգչում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Ուսումնական ճամփորդություն ԱՄՆ Կենտուկի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից
Նորարար ուսուցիչների հայաստանյան 2-րդ ֆորումին ներկայացված նախագծեր

Լուսինե Մանուկյան
Կայքը` որպես ուսումնական միջավայր

Նաիրա Հարությունյան
Համակարգիչն ու առողջությունը. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Շամիրամ Պողոսյան
Կարևորում եմ «Հայրենագիտության և էքսկուրսավարության» դասընթացը
Գրաբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7-9-րդ դասարանում «Հայոց լեզու» առարկայի բաղկացուցիչն է գրաբարը: Գրաբարի ընթերցանության կանոնների իմացությունը, համեմատությունը արդի հայերենի բառապաշարի և քերականական որոշ կանոնների հետ ինքնանպատակ չեն։ Լեզվի փոփոխության հետ լեզվամտածողության փոփոխության (կամ կայունության) ուսումնասիրումը զարգացնում է սովորողի լեզվամտածողությունը, լեզվական, վերլուծական-համադրական հմտությունները:

7-9-րդ դասարաններում երեխաները սովորում են ճիշտ կարդալ և հասկանալ տրված նախադասությունը։ Արդի հայերենից հիշում ենք բառեր, որ նույն կերպ են գրվում, համեմատում ենք դրանց ուղղագրությունները։ Գտնում ենք նույնարմատ բառերը, համեմատում ենք դրանց իմաստները։ Նյութն ամրապնդում ենք առաջադրանք-խաղերով։ Ավագ դպրոցում սովորողները փորձում են նաև մեկնաբանել իրենց ընթերցանությանն առաջարկված հատվածները։ Վերջում երեխաները կայքի համար տեքստային և ձայնագրված նյութ են պատրաստում, տեղադրում mskh.am կայքում։

Իսկ արտադրանք ստեղծելը փոխում է մարդու ուսումնական և ոչ ուսումնական կյանքը: Սովորողը դառնում է ինքնավստահ, կարողանում է ընտրություն կատարել, որոշումներ կայացնել, խնդիրներ առաջադրել ու լուծել, համագործակցել, ձեռք է բերում սովորել սովորեցնելու կարողություններ, ապրում ստեղծական կյանքով, մի խոսքով` սպառողից դառնում է արտադրող: Կարծում եմ` սրանք շատ կարևոր հատկանիշներ են` պետքական պետության կայացմանը:

Դասասենյակը կահավորված է չորս սովորողի համար նախատեսված սեղաններով և համապատասհան քանակի աթոռներով։ Կա սենսորային գրատախտակ, որի միջոցով կազմակերպում ենք խաղ-առաջադրանքները։ Գրատախտակից կարդում են նաև նոր տեքստերը։ Գրավոր առաջադրանքները սովորողները կատարում են խմբով՝ իրար հիշեցնելով կանոնները։

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Անուն | 2011-08-18 17:27:41
lavn er shnorakalutyun
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ