ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 55
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Жанна Акопян
Особенности обучения второму иностранному языку в старшей школе

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Ձյան փաթիլից մինչև ձնագունդ

Մարգարիտ Սարգսյան
Դիտարկումներ. ակումբային աշխատանք


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Ջանի Ռոդարի
Ինչպիսի սխալներ են լինում։ Հեքիաթներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Կարինե Բաբուջյան
Թատերական ակումբ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Раиса Погосян
Интерактивный метод в обучении учащихся с активным вовлечением родителей в процесс воспитания

Յուրա Գանջալյան
Զգու΄յշ, Գնահատման և թեստավորման կենտրոնն է առաջարկում
Լույսի զինվորի գիրքը

Սկիզբը

102
Զինվորին հայտնի է` երբ դու ինչ-որ բան ես ուզում, Տիեզերքի ողջ ուժերը իրար հետ համաձայնության են գալիս, որ օգնեն քեզ: Դրա համար էլ նա շատ զգույշ է վարվում իր մտքերի հետ: Բարի մտադրությունների տակ թաքնված են այնպիսի զգացմունքներ, որոնք ոչ ոք չի համարձակվում խոստովանել անգամ ինքն իրեն` վրեժխնդրություն, ինքնաոչնչացման ձգտում, մեղք, վախ հաղթանակի հանդեպ, մռայլ հրճվանք` ծնված ուրիշի դժբախտությունից:
Տիեզերքը գլուխ չի հանում այսպիսի նրբություններից և ընդառաջ է գնում մեր ցանկություններին: Դրա համար էլ զինվորը, հավաքելով ողջ քաջությունը, զննում է սեփական հոգու մթին խորքերը, որպեսզի համոզվի, որ ինքն իր համար կործանարար ոչինչ չի խնդրում:

Եվ նա միշտ շատ զգույշ է իր մտքերի հանդեպ:

103

Զինվորը հիշում է Հիսուսի խոսքերը. «Թող ձեր խոսքի «այո»-ն այո լինի, «ոչ»-ը` ոչ»:
Երբ զինվորը պատասխանատվություն է իր վրա վերցնում, իր խոսքի տերն է լինում:

Նրանք, ովքեր խոստումներ են տալիս և չեն պահում դրանք, կորցնոււմ են հարգանքը սեփական անձի հանդեպ և ամաչում սեփական արարքներից: Այս մարդկանց ամբողջ կյանքը վերածվում է մշտական փախուստի: Նրանք ավելի շատ ուժեր են ծախսում հարմար պատրվակների փնտրտուքի վրա, որպեսզի հրաժարվեն այն խոսքերից, որ արտաբերել են նախօրոք, քան զինվորն է ծախսում, որպեսզի իր խոստումներն իրագործի:
Երբեմն էլ պատահում է, որ զինվորն էլ, խելքից դուրս մի պարտավորվածություն ստանձնելով, նախապաշարումների ազդեցության տակ է ընկնում: Հետագայում նա այլևս երբեք այդպիսի բան չի անի, բայց, միևնույն է, իր խոստումից ետ չի կանգնում, իր տված խոսքը սրբություն է, և նա ըստ ամենայնի հատուցում է իր չմտածված պոռթկումի համար:

104
Մարտը շահելով` զինվորը տոնում է իր հաղթանակը: Դա թանկ է նստել վրան. եղել են դժվար պահեր, կասկածների տանջալի գիշերներ, սպասումի երկար ու ձիգ օրեր: Հնագույն ժամանակներում հաղթանակը տոնելու սովորությունը մտնում էր կյանքի ծիսակարգի մեջ և ներկայացվում էր հատուկ արարողակարգով:
Ընկերները, տեսնելով` ինչպես է հրճվում լույսի զինվորը, տարակուսում են. «Ինչո՞ւ է նա այսպիսի հանդիսություն կազմակերպում: Չէ՞ որ հաջորդ ճակատամարտը գուցե հիասթափություն բերի, չէ՞ որ նա իր վրա է բևեռում հակառակորդի զայրույթը»:

Բայց զինվորը գիտե` ինչով են բացատրվում իր գործողությունները: Նա ուզում է ամբողջությամբ ըմբոշխնել իր ինքնավստահությունը, քանզի դա ամենաթանկ պարգևն է, որ բերում է հաղթանակը:
Այսօր նա տոնում է երեկվա տարած հաղթանակը, իսկ այսօրվա հաղթարշավում ուժ է առնում վաղվա ճակատամարտի համար:

105
Մի գեղեցիկ օր էլ զինվորը հանկարծ հասկանում է, որ կռվում է առանց նախկին ոգևորության:
Նա շարունակում է անել այն, ինչ անում էր նախկինում, բայց թվում է՝ բոլոր շարժումները կորցրել են իրենց իմաստը: Այսպիսի պահերին նրան մի բան է մնում միայն` առաջվա պես մղել Արդար կռիվ: Կարևոր չէ, թե ինչ պատճառով է իրականացնում այն, ինչ պետք է` պատասխանատվությունի՞ց ելնելով, վախի՞ց, թե՞ մի ուրիշ բանից, բայց նա չի շեղվում Իր ուղուց:
Նա գիտե, որ իր ոգեշնչումը հովանավորող հրեշտակը հեռացել է: Բայց զինվորն իր հոգու բոլոր ուժերը ուղղում է դեպի ճակատամարտը, զինվորը համառում է անգամ, երբ ամեն ինչ թվում է անօգուտ: Ժամանակ կանցնի, և հրեշտակը կվերադառնա, ու նրա թևերի մի թափահարումն անգամ բավական կլինի, որ զինվորի հոգում կրկին թագավորի բերկրանքը:

106
Լույսի զինվորը պատմում է ուրիշներին այն, ինչ իրեն հայտնի է ուղու մասին:
Նա, ով օգնում է ուրիշներին, կարող է օգնության ակնկալիք ունենալ: Նա, ում սովորեցրել են, պետք է սովորեցնի ուրիշներին:
Դրա համար էլ զինվորը, խարույկի շուրջը նստած, պատմում է, թե ինչպես է անցել իր գրողի տարած օրը:
«Ինչո՞ւ ես բացում քո ռազմավարական գաղտնիքները,- փսփսում է ընկերը:- Մի՞թե դու չես հասկանում, որ քեզ վտանգի ես ենթարկում, չէ՞ որ ստիպված կլինես քո հաղթանակները կիսել ուրիշների հետ» :
Զինվորն ի պատասխան միայն ժպտում է և ոչինչ չի ասում: Նա գիտե` եթե դրախտը, որ ստանալու է իր ճանապարհի վերջում, դատարկ ու սակավամարդ լինի, կնշանակի` իր պայքարը ոչ մի իմաստ չի ունեցել:

107
Լույսի զինվորը վաղուց է յուրացրել, որ Աստված մենակություն է ուղարկում, որպեսզի մարդուն սովորեցնի հանրային կյանքին:

Աստված օգտագործում է զայրույթը, որպեսզի ցույց տա խաղաղության անծայր արժեքը, իսկ ձանձրույթն օգտագործում է, որպեսզի պարզ դառնա խիզախումի ու ինքնամոռացման կարևորությունը:
Աստված օգտագործում է լռությունը, որպեսզի ներշնչի, թե որքան մեծ պիտի լինի ամեն հատիկ բառի պատասխանատվությունը, հոգնածությունը՝ որպեսզի առավել ակնառու դարձնի կայտառության գեղեցկությունը, ցավը՝ որպեսզի մենք լիովին գիտակցենք առողջ լինելու երջանկությունը:
Կրակի միջոցով Աստված մեզ պատկերացում է տալիս ջրի մասին: Հողի օգնությամբ սովորեցնում է, թե ինչ է օդը: Իսկ մահվան միջոցով Աստված ցույց է տալիս, թե որքան կարևոր է կյանքը:

108
Լույսի զինվորը տալիս է` չսպասելով խնդրելուն: Տեսնելով դա` ընկերներից մեկը ակնարկում է. «Ում պետք է, նա կխնդրի»:
Բայց լույսի զինվորը գիտե, որ աշխարհում շատ են մարդիկ, ովքեր չեն կարող, ուղղակի չեն կարող օգնություն խնդրել:
Նրա կողքին ապրում են այնպիսի փխրուն սրտերով մարդիկ, որ նրանց այցելած սերն էլ հիվանդագին ու թույլ է լինում: Այս մարդիկ քնքշանքի կարոտ են, բայց ամաչում են դա ցուցադրել:
Զինվորը հավաքում է նրանց խարույկի շուրջ, պատմում տարբեր դեպքեր, կիսում նրանց հետ իր պաշարը, հարբում նրանց հետ: Եվ հաջորդ օրը նրանք իրենց ավելի լավ են զգում:

Նա, ով անտարբեր է ուրիշի դժբախտությանը, ինքը ամենադժբախտն է:

109
Լարերը, վերջիվերջո, եթե անընդհատ պրկված են, սկսում են ոչ ճիշտ ձայն արձակել:
Զինվորները, որ մշտապես մարտական արվեստի վարժանքներով են տարված, կռվում արագ որոշումներ ընդունելու ու իրագործելու կարողությունը կորցնում են: Օրեցօր նոր արգելքներ հաղթահարող նժույգը, ջարդում է ոտքը: Աղեղը, որ ոչ մի պահ չի թուլացվում, չի կարող նախկին ուժով նետը նպատակին ուղարկել:
Դրա համար էլ լույսի զինվորը, եթե անգամ հակված չէ դրան, ջանում է հանգստություն գտնել ամենօրյա մանրուքներում:

110
Լույսի զինվորը հետևում է Լաո-ցզիի խոսքին, որ ուսուցանում է, թե մենք պետք է հրաժարվենք «օրեր», «ժամեր» հասկացություններից և սրատեսորեն զննենք յուրաքանչյուր պահը:
Միայն այսպես, մինչ դրանք կծագեն, զինվորը կկարողանա լուծել որոշ խնդիրներ: Մանրուքներին ակնդետ ուշադրություն հատկացնելով` նա կկարողանա խուսափել մեծ ցնցումներից:
Բայց մտածել մանրուքների մասին, չի նշանակում մանրախնդիր լինել: Չափից ավելի անհանգստությունը ընդունակ է ուրախության ամենաչնչին շողն անգամ վտարելու:

Զինվորը գիտե, որ մեծագույն երազանքը բաղկացած է զանազան բաների մեծագույն ամբողջությունից այնպես, ինչպես արևի լույսն է ձևավորվում միլիոնավոր շողերից:

111
Պատահում են պահեր, երբ ուղին, որով անցնում է զինվորը, դառնում է սովորական և միօրինակորեն տաղտկալի: Նման դեպքերում նրան օգնում է Նախման Բրոցլավսկու հորդորը. «Եթե դու ուժ չունես ինքնահայեցողությամբ զբաղվելու, ապա պետք է ընդամենը կրկնես սովորական բառը, քանի որ դա բարերար ազդեցություն է ունենում հոգու վրա: Կրկնի՛ր միևնույն բառը, կրկնի՛ր այն նորից ու նորից` առանց դադարի, անհաշի՛վ կրկնիր: Վերջիվերջո այն կկորցնի իր իմաստը, և ձեռք կբերի նոր իմաստ: Աստված կբացի դռները, և դու այդ հասարակ բառի օգնությամբ կկարողանաս արտահայտել այն, ինչ ուզում ես»:

Երբ զինվորը հարկադրված մի առաջադրանքը բազում անգամ է անում, նա օգտագործում է այդ միջոցը, և տաղտկալի պարտականությունը վերածվում է աղոթքի:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը

Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Տիգռան | 2012-04-27 16:04:23
լավ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ