ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Փոխվել է աշխարհը. առաջ տեղեկատվություն ստանալու համար մարդիկ օգտվում էին տպագիր թերթերից՝ օրաթերթ, ամսագիր, և հեռուստատեսությունից: Այժմյան հասարակությունը ավելի ու ավելի շատ է օգտվում էլեկտրոնային միջոցներից՝ էլեկտրոնային փոստ, սոցիալական ցանցեր, պարբերականներ, գրքեր: Էլեկտրոնային պարբերականների մեջ առանձնացվում են ամսագրերը և օրագրերը (օրաթերթեր): Մեզ անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն կարող ենք ստանալ էլեկտրոնային եղանակով: Ժամանակակից մեդիայում տեղեկություն ստանալու և տարածելու ամենատարածված ձևերից մեկը բլոգ վարելն է:

Ի՞նչ է բլոգը: Այն էլեկտրոնային էջ է, որը պարունակում է անձնական տվյալներ, օրագիր կամ նորությունների շղթա՝ ընդգծումներով, հղումներով, մեջբերումներով:

Առաջին բլոգի օրինակ է Թիմ Բերներս-Լիի (Tim Berners-Lee) բլոգը: Առաջին բլոգները ի հայտ են եկել 1996 թվականին, իսկ այսօր արդեն նրանք այնքան լայն տարածում են ստացել, որ նույնիսկ պաշտոնապես հաստատված են իբրև էլեկտրոնային գրականությանև լրագրության առանձին տեսակ:

Երբ բլոգները այդքան լայն տարածում ստացան, բնական է, որ հայտնվեցին հասարակության ուշադրության կենտրոնում և հոգեբանները սկսեցին ուսումնասիրել բլոգ բացելու դրդապատճառները: Ահա դրանցից մի քանիսը.

  • Ինքնաբավարարում. որոշ մարդկանց ուղղակի անհրաժետ է լինել ուշադրության կենտրոնում. նրանք լավ են զգում, որ կարող են ամբողջ աշխարհին ասել իրենց մտքերի, զգացողությունների մասին կամ ուղղակի տեղեկատվություն փոխանակել:
  • Ինքնահաստատում. երբ մարդկանց սկսում է թվալ, որ իրենք դարձել են հասարակության շատ փոքր, բայց շարժիչ ուժ: Նրանք փորձում են գտնել մի վայր, որտեղ կհաստատվեն որպես անձ, ցույց կտան իրենց յուրօրինակությունը և յուրահատկությունը: Սեփական բլոգը վարելով՝ մարդը սկսում է մտածել, որ ինքը տարբերվում է մնացածներից, որ ինքը յուրահատուկ է, հետաքրքիր ու պահանջված:
  • Թախծի դեղամիջոց: Ամենօրյա կյանքը լի է միօրինակությամբ: Բլոգները թույլ են տալիս մարդկանց իրենց թախծի մասին պատմել ողջ աշխարհին (սա, իհարկե, չի վերաբերում բոլոր բլոգերներին): Մարդիկ սիրում են խոսել իրենց հոգսերի ու տխրության մասին, սիրում են, երբ իրենց կարեկցում են. բլոգն էլ ինքնարտահայտման հարմար հարթակ է:
  • Գրչի փորձություն. շատերն են ցանկանում գրող կամ լրագրող դառնալ: Բլոգի շնորհիվ մարդիկ հնարավորություն են ստանում իրենց փորձելու՝ սեփական մտքերը հրապարակելով, հանրությանը ներկայացնելով: Ոչ բոլորին է դա հաջողվում, սակայն շատերն էլ բլոգի օգնությամբ ինքնահաստատվում են, հասկանում, որ կարող են հասնել իրենց ուզածին:

Բլոգը սեփական բիզնես սկսելու՝ քեզ, քո ապրանքանիշը, ձեռնարկը ժամանակակից աշխարհում գովազդելու հետաքրքիր ձև է: Բլոգային գովազդը հետզհետե լայն տարածում է ստանում ու զարգացման հետաքրքիր դրսևորումներ ձեռք բերում: 21-րդ դարը գովազդի դարաշրջան է: Միտքդ, ստեղծագործությունդ, դու հաճախ գովազդի կարիք ունեք.մարդը ձգտում է իրացնել ստեղծածը: Իրացման գործընթացը մեդիայում ունի յուրահատուկ կանոններ ու մրցակցային անսահման լայնություններ: Իրացումը կարող է լինել նյութական և հոգեբանական: «Լայք» (like) կոչվածը հոգեբանական իրացման ձևերից է: Նյութական իրացումը կարող է ապահովել ծաղկող բիզնես ու զարգացման լայն հնարավորություններ: Բլոգային բիզնեսը սկսել է լայն տարածում ստանալ աշխարհում, Հայաստանում, սակայն, բիզնեսի այս տեսակը դեռ չի ձևավորվել: Բլոգային բիզնեսով զբաղվում են հիմնականում 15-45 տարեկան մարդիկ: Ընդունված է նաև ցանցային-բլոգային բիզնեսը:

Բլոգը ներխուժել է նաև քաղաքական դաշտ. այսօր շատ քաղաքական գործիչներ ունեն իրենց բլոգները: Նրանցից շատերը լուրջ ու պատասխանատու են այս հարցում. ամեն օր գրառումներ են անում, հետևում արձագանքներին, պատասխանում: Մեծ տարածում և ակտիվություն ունի Ռուսաստանի նախկին նախագահ Սերգեյ Մեդվեդևի բլոգը (http://twitter.com/#!/MedvedevRussia/followers). այն բացվել է 2008 թ. Կրեմլի պաշտոնական կայքում (www.kremlin.ru): Մեդվեդևից հետո բլոգավարությունը լայն տարածում գտավ ՌԴ-ի քաղաքական գործիչների շրջանում. բլոգավարներ դարձան Ժիրինովսկին, Նեմցովը, Միրոնովը և բազում այլ քաղաքական այրեր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը նույնպես հայտնի բլոգավար է (http://ria.ru/world/20090805/179856709.html), Ֆրանսիայի նախագահ Սարկոզին (http://sarkozyblog.free.fr/), Օբաման (my.barackobama.com), Ուկրաինայի նախագահ Յուշչենկոն (lenta/2009-02-24/105928-jushenko-otkryl-internet-dnevnik.html), Իրանի նախագահ Ախմադինեժադը (http://www.ahmadinejad.ir/fa/), Ճապոնիայի կայսերական ընտանիքը (http://imperialfamily.blog54.fc2.com/) և այլ հայտնի քաղաքական գործիչներ, նահանգապետներ վարում են բլոգներ՝ համարվելով պահանջարկ ունեցող բլոգավարներ: Այսօր բլոգը նաև քաղաքական գովազդի հարթակ է դիտվում:
Սոցկայքերի, բլոգոսֆերայի փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ Հայաստանում բլոգները զուտ արտահայտվելու հարթակ են, որ սոցկայքերն իրենց տարածվածությամբ ոչնչացնում են ամեն ինչ՝ նաև բլոգները:
Այն, ինչ կարող են գրել բլոգում, շատերն էլ գերադասում են գրել հենց սոցկայքում՝ խնայելով ժամանակը, դառնալով ավելի ընթեռնելի ու հեշտ հասանելի: Ամբողջ աշխարհում բլոգերները փորձում են իրենց բլոգն ավելի հասանելի ու հետաքրքիր դարձնել, քան սոցցանցն է, բայց սոցցանցերն առաջին տեղում են: Շատ բլոգավարներ էլ իրենց բլոգը դիտում են որպես ֆեյսբուքյան էջի կցորդ և այս էջի իրենց գրառումները հղումով՝ մեխանիկորեն, տեղափոխում բլոգ:
Շատ հայտնի գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, դերասաններ ունեն իրենց բլոգները. գրականությունը տեղափոխվել է մեդիա, որի շնորհիվ էլ արվեստը դարձել է մատչելի, պահանջված, հեշտ գովազդվող, հասանելի ու անսահման (այս մասին` հաջորդ հոդվածում):

Հետաքրքիր է կրթական բլոգների մուտքը համացանց. արդեն2005 թ. համացանցում սկսեցին հայտնվել առաջին կրթական բլոգները, որոնք ունեին անհատական և խմբային բնույթ:
Կրթական բլոգի մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ անհատական և խմբային՝ նախագծային բլոգները, խիստ տարբեր են ու չեն կարող նույնացվել:

Կրթական բլոգները կարելի է դասկարգել հետևյալ կերպ.

  • Առարկայական ուսուցչի բլոգ
  • Ուսումնական նախագծի, ստուգատեսի, փառատոնի բլոգ
  • Դասարանական բլոգ
  • Բլոգն իբրև անհատ սովորողի էլեկտրոնային տետր
  • Կոնկրետ առարկայական բլոգ
  • Կոնկրետ տարիքի սովորողների բլոգ, որը կարելի է նույնացնել մեր ենթակայք հասկացության հետ
  • Դպրոցական ամսագիր

Բլոգային այս բաժանումներից ամենատարածվածը ամսագիր-բլոգն է: Բլոգ-ամսագրի տարածված լինելու մասին վկայում են փաստերը՝ համարվում է ուսումնական բլոգի աշխատող, ընթերցվող տեսակ: Ժամանակակից շատ դպրոցներ այսօր ունեն իրենց պարբերականները, որոնք հենց բլոգային ձևով էլ հրապարակվում են, որովհետև բլոգը ժամանակակից է, հետաքրքիր դիզայնով, բազմաթիվ անվճար հնարավորություններով, հեշտ սպասարկվող:
2011թ. կրթահամալիրն էլ սկսել է պարբերականների հրատարակման նոր ձև օգտագործել՝ կայքեր՝ ստեղծված բլոգի հիման վրա՝ «Լուսաստղ», «Պարտեզ»: Կրթահամալիրի դասավանդողներից և սովորողներից շատերը ունեն իրենց անհատական բլոգները, ուստի նմանատիպ պարբերականների օգտագործումը դարձել է շատ հեշտ և հասանելի է բոլորի համար:

«Լուսաստղ» պարբերականը սկսել է ակտիվ կերպով օգտագործել սովորողների անհատական բլոգները՝ իր էջերում տեղադրելով անհատական բլոգերի հղումներ: Այն կարծես դարձել է կապող օղակ դասավանդողների, սովորողների և ակտիվ բլոգավարների միջև: Ամսագրի գործունեության շնորհիվ ավագ դպրոցի շատ սովորողներ բացել են իրենց բլոգները ու դարձել բավականին ակտիվ բլոգավարներ: Ամսագիրը դարձել է պատվիրատու անհատ բլոգավարների համար: Բլոգավար- սովորողը ինքն է ընտրում հետաքրքիր թեմա, կամ այն առաջարկվում է, խորհրդակցում ամսագրի խմբագրի հետ, միասին մշակում են աշխատանքի ռազմավարությունն ու ուղղությունները, զարգացնում թեման, աշխատում թեմայի նախնական տարբերակի վրա և, արդեն պատրաստի նյութը տեղադրվում է անհատականբլոգում, որտեղից էլ հղվում ամսագիր: Աշխատանքի այս ձևը հնարավորություն է տալիս սովորող-բլոգավարներին ամսագրի միջոցով գովազդելու իրենց բլոգը՝ հետզհետե ավելացնելով մուտքերի քանակը, ծանոթացնելու ընթերցողին իր անհատական ԶԼՄ-ի հետ: Ամսագիրն էլ անհատական բլոգի միջոցով է գովազդվում՝ մտնում յուրաքանչյուրի բլոգ, սոցիալական ցանցի էջ: Այսպիսի փոխկապակցված աշխատանքն էլ ստեղծում է բլոգային մի ստեղծական տիրույթ, որն անընդհատ զարգանում է, մեծանում, նորանում, հետազոտում, մրցում:

Բլոգների ու բլոգավարության մասին առցանց հարցազրույց է անցկացրել 10-րդ դասարանի սովորող Ավետիս Հարությունյանը. տես Ավետիսի բլոգում:
«Պարտեզ» պարբերականը այլ սկզբունքով է աշխատում. այն ստեղծված է նախակրթարանի սաների, կրտսեր դպրոցում սովորողների և նրանց ծնողների համար: «Պարտեզ»-ում տեղադրվող համարյա բոլոր նյութերը ստեղծված են սովորողների կողմից, ցույց են տալիս կրտսեր դպրոցականների մեդիահմտությունները ուսումնական տարբեր բնագավառներում:
«Պարտեզ» ամսագիրում ստեղծվել են այնպիսի բաժիններ, հրապարակվում են այնպիսի նյութեր, որոնք «Պարտեզ»-ը դարձնում են միաժամանակ և՛ մանկական պարբերական, և՛ օգտակար ձեռնարկ ծնողների համար, և՛ ամսագիր-ընթերցարան դասավանդողների համար: «Պարտեզ»-ում մեծ ուշադրություն է դարձված սովորողների՝ ՏՀՏ միջոցներով կրթությանը, այն առաջարկում է ծրագրային փաթեթներ՝ ուսուցումը հետաքրքրիր, խաղային և անվտանգ դարձնելու համար: Մեծ ուշադրություն է դարձվում սովորողների երաժշտական ճաշակի ձևավորմանը, ստեղծված է հատուկ ձայնադարան, որտեղ տեղադրվում են ընտրված երգեր և երաժշտություն: Այն նաև տարածք է տարբեր մրցույթներ և օլիմպիադաներ կազմակերպելու համար, մասնավորապես՝ կրտսեր դպրոցի մեդիաօլիմպիադայի նյութերը տեղադրվում են այստեղ: «Պարտեզ» ամսագիրը նախատեսում է սովորողի առօրյան ավելի հետաքրքրիր դարձնել հեքիաթների, խաղերի, մանկական ամսագրերի և գրքերի միջոցով: Ծնողները, առանց լրացուցիչ ջանք գործադրելու կարող են այստեղ գտնել նյութեր, որոնցով կարող են կազմակերպել իրենց երեխայի զարգացնող ժամանցը, ուսուցումը:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ