ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

«Իմացումի հրճվանք» ծրագրի իրականացման միջավայր

«Իմացումի հրճվանք» ծրագրի իրականացման համար շատ կարևոր է միջավայրի ապահովումը, այլապես ամեն ինչ թերի կլինի: Նշված ծրագրով ուսուցման համար այնպիսի միջավայր է պետք, որտեղ հնարավոր լինի սովորողների և դասավանդողների գործունեության ազատ ընտրությունը, որտեղ սովորողը և դասավանդողը կարողանան ինքնադրսևորվել, որտեղ ապահովվի սովորողների ազատ անկաշկանդ տեղաշարժը, որտեղ լինեն ստեղծագործելու, աշխատելու և հանգստանալու հարմարավետ պայմաններ: Մոդել միջավայրը պիտի բավարարի սովորողի հետաքրքրություններին:

Կրթական միջավայրը սովորողի և սովորեցնողի համար է: Ուրեմն նրանք պիտի մասնակցեն այդ միջավայրի նախագծմանը, հարստացնեն այդ միջավայրը իրենց աշխատանքներով` վիրտուալ կլինի այդ միջավայրը, թե նյութական: Չեմ խոսի դրա մանկավարժական-հոգեբանական արդյունավետության մասին: Դա առանձին նյութ է: Կարևոր է այն գիտակցությունը, որ իրենք են իրենց դասարանի միջավայրի նախագծողը:
Որքան էլ մենք՝ մեծերս, պայմաններ ստեղծենք սովորողների համար, բարելավենք, հագեցնենք տեխնիկայով և նյութերով, միևնույն է, կլինեն բաներ, որ կվրիպեն մեր հայացքից, պատկերացումներից:

Բացի դրանից, պետք է նկատի ունենալ, որ սովորողի հետ կապված ամեն ինչ կարող է և պետք է դառնա ուսումնական աշխատանք, հետևաբար միջավայրի ձևավորումը պիտի դառնա ուսումնական աշխատանք:
Մենք մեր դասարանում որոշեցինք միասին կազմել մեր դասարանի ցանկալի պատկերը, այն վերածել հատակագծի: Նախ` մի լավ երևակայեցինք.

Օվսաննա. «Ես կուզեմ, որ դասարանում լիքը քանդակներ լինեն»:
Բորիս. «Ես կուզեմ, որ նստարանների փոխարեն մե~ծ գորգ լինի, մենք էլ նրա վրա դաս անենք»:
Արևիկ. «Ես կուզեմ, որ առաստաղից հաստ պարան կախված լինի, որով մենք բարձրանանք մինչև առաստաղ»:
Մարինե. «Ես կուզեմ, որ նաև սովորական գրատախտակ լինի՝ գունավոր ֆլոմաստերներով»:
Սամվել. «Ես կուզեմ այնպիսի դասարան, որ ինչ ուզենանք, անենք»:

Համարյա բոլոր երեխաները մեծ գորգ ուզեցին: Ուզեցին գորգի վրա դաս անել: Փաստորեն նրանք էլ չեն սիրում սեղան-նստարանները: Որեմն դրանք հարմարավետ չեն: Գորգ ուզեցին, որովհետև իրենց կարծիքով դրա վրա նստած աշխատելը ավելի հարմար է: Նշանակում է՝ պետք է սեղան-նստարանները ուրիշ բանով փոխել կամ ավելի հարմարավետ բան մտածել: Ինչպես երեխաներից մեկն ասաց, որ «վրան մի քիչ պառկել լինի»:

Այնուհետև մենք ճշտեցինք մեր «գործերը, զբաղմունքները, անելիքները» (ուսումնական գործունեության տեսակները), գրանցեցինք դրանք: Յուրաքանչյուրի դիմաց նշեցինք, թե ինչ է պետք դա անելու համար:
Հետո որոշեցինք համացանցում գտնել դասարանի լավ և վատ օրինակներ և մեկնաբանել ընտրությունը: Նույն աշխատանքը ես էլ կատարեցի: Երեխաներին այս աշխատանքն այնքան ոգևորեց, որ սկսեցին աշխարհի դպրոցներն ուսումնասիրել և ներկայացնել` չինական դպրոց, եվրոպական դպրոց: Երեխաների մի մասը 2-3 աշխատանք ներկայացրեց: Մենք դասարանում քննարկեցինք մեր ընտրած տարբերակները` ի՞նչն են կարևորել և ինչո՞ւ, եղածներից ի՞նչը կառանձնացնեին և անպայման կիրագործեին, ի՞նչ կարող ենք անել այդպիսի միջավայր ունենալու համար:

Զարմանալի մի բան նկատվեց՝ համարյա բոլորը նախ կարևորել էին հարմարավետությունը: Մեծ մասը գորգով և կլոր սեղաններով դասարան էր ընտրել:
Կարևորել էին նաև սովորողների ստեղծած նյութական աշխատանքները ցուցադրելու հնարավորությունը, լուսավորությունը, թատրոնի հնարավորությունը, փակվող պահարանները, գրադարան-ընթերցարանի գոյությունը: Շատերին ոգևորեցին տրամադրության սմայլիկները: Այնքան, որ հաջորդ օրն արդեն դասարանում այդ սմայլիկներից ունենինք: Բայց ավելի կարևոր էր այն, որ երխաներն առաջարկեցին դրանք տարբեր ուսումնական նպատակներով օգտագործել: Նրանք շատ լավ էլ պատկերացնում են իրենց ուսումնական խնդիրները և դրանց իրականացումը; Հենց մեր դասասենյակը մեծանա, մենք կիրագործենք սմայլիկների հետ կապված առաջարկները:
Հաջորդ քայլը՝ ամեն մեկը նկարեց իր պատկերացրած դասարանը: Հիմա Ջանազյան Իվետայի հետ նախ սովորում ենք հատակագիծ կազմել: Մայիսյան հավաքին իրենք կներկայացնեն իրենց ստեղծած հատակագիծը:

Եվ այսպես, մեր երազած դասասենյակը՝ մեծ, լուսավոր, մաքուր օդով, գորգապատ:

  • Նախ` իհարկե, անլար ինտերնետ, էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ, թվային տեսախցիկ, ձայնագրիչ, ականջակալներ, սքայփ:
  • Մկրատներ, սրիչներ, մագնիսներ, խոշորացույցներ, կողմնացույցեր, հեռադիտակներ, կշեռք, չափումների գործիքներ, մուրճ, ներկեր, վրձիններ և այլ պարագաներ:
  • Խոհանոցային-տեխնոլոգիական տարածք՝ հարմարավետ երկտեղանի լվացարան, կենցաղային տեխնիկա՝ ջեռոց, հարիչ, ամաններ, կշեռք, ծավալը չափելու տարաներ, այլ ամաններ, կոլբաներ, բաժակներ, հիգիենայի պարագաներ, սրբիչներ, գազօջախ…
  • Գրապահարաններ, որոնց մեջ կդնենք մեր դասագրքերը, ուսումնական նյութերը, որոնց վրա, հարմար ներքնակներ ունենալու դեպքում, հնարավոր է նստել կամ պառկել ու գիրք կարդալ, հանգստանալ ու երաժշտություն լսել, աշխատել:
  • Հենց այդ ներքնակներերն էլ կարող են հավաքվել ու գորգ դառնալ: Նույնիսկ կարելի է ներքնակների ծածկերի վրա անհրաժեշտ տեղեկություն գրել:
  • Միասին կամ փոքրիկ խմբով աշխատելու հարմար, միասնական սեղան-նստարաններ, այնպես, որ բոլորս հավաքվենք դրա շուրջ («հանդիպումներ կլոր սեղանի շուրջ»):
  • Փակ ունեցող անձնական պահարաններ:
  • Դարակներ կամ տուփեր՝ ուսումնական որոշ գործիքներ տեղավորելու համար:
  • Բազկաթոռ կամ բազմոց՝ հանգստանալու, զրուցելու, երաժշտություն լսելու համար:
  • Աքվարիում. ձկները չեն աղմկում, որ մեր դասը խանգարեն:
  • Առաստաղին՝ գունավոր լույսեր և դասարանը մթնեցնելու վարագույրներ: Դրանք հանգստանալու, ֆիլմեր դիտելու, տարբեր երևակայական, թատերական խաղեր խաղալու, փորձերի համար են:
  • Երաժշտական գործիքներ՝ շրխկաններ, զանգակներ, ծլնգաններ…
  • Շատ կարևորը է սանհանգույցը: Խոսքը պարզապես զուգարանի մասին չէ; Համեմատաբար ընդարձակ, լուսավոր, հարմար, կահավորված, սովորողների չափերին հարմար, լվացարան, հայելի, հարդարվելու, խնամքի պարագաներ, պահարաններ: Սանհանգույցը պիտի լինի միջավայրի ամենամաքուր, ամենագեղեցիկ, կահավորված, հարմարավետ տարածքը՝ ինչպես լավ տանը:

Դասարանի մեր մոդելը, փաստորեն, միասին ստացանք: Մոդելի էլեկտրոնային տարբերակը և հատակագիծը հավաքում ենք: Ստացվեց ոչ թե իմ կամ այլ մեծահասակի նախագծած դասարանը, այլ երեխաների: Նրանք շատ լավ պատկերացնում են, թե ինչ է պետք, ինչպիսին է պետք, իրենք ինչ են ուզում: Կարևոր են քննարկումները, որովհետև երեխաները զարգացնում են ունեցածը, սովորում են.

  • ճշգրտել ուսումնական, առօրյա խնդիրները, դրանց կարևորությունը, եղած տարբերակներից ընտրել արդյունավետը.
  • դիտարկել, հետազոտել, ուսումնասիրել, համադրել, խմբավորել, պատճառաբանել իրենց ընտրությունը, հարգել ընկերոջ աշխատանքը,
  • յուրացնել տարածքը, համախմբվել որևէ գաղափարի շուրջ, իրական հայացք ունենալ շրջապատի և իրենց գործունեության նկատմամբ:

Երեխաները միայն նախագծողներ չեն: Նրանք նաև առաջարկեցին միջավայրի որոշ աշխատանքներ ինքնուրույն կամ ծնողների հետ անել` պատերը ներկել, պարաններ կախել, թաղարներ ստեղծել, տիկնիկներ, դիմակներ, գործիքներ ձեռք բերել:

Սա ֆիզիկական միջավայրի մասին: Պակաս կարևոր չէ սոցիալական միջավայրը: Այդ միջավայրի թեման էլ լավ ուսումնական նյութ է, որով պատրաստվում ենք աշխատել:
 

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Arevik | 2012-08-30 22:49:14
Լավն էր:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ