ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

Կրտսեր դպրոցում գործող «Իմացումի հրճվանք» ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնելու անառարկայական ուսուցում: Ուսումնական կաբինետը թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել երեխայի ինքնուրույն գործունեության զարգացման և ձևավորման գործընթացի մասին: Այստեղ ներառվում է այն ամենը, որի շնորհիվ երեխան հասնում է միասնական, փոխկապակցված, ստեղծագործական կարողությունների ձևավորմանը: Ուսումնական օրվա ընթացքում երեխան կարող է միաժամանակ ստեղծագործել, գրել, կարդալ, հաշվել, գումարել, հանել, ձևավորել և նկարազարդել իր հորինած ստեղծագործությունը, հանրօգուտ աշխատանք կատարել, խնամել բույսեր և կենդանիներ, անընդհատ օգտվել մեդիա գործիքներից: Իմ կարծիքով այս ամենը հնարավոր է ապահովել «Իմացումի հրճվանք» ուսումնական կաբինետի առկայության դեպքում:

Ուսումնական կաբինետը մի տարածք է, որն ապահովում է սովորողի բազմաբնույթ գործունեությունը, սովորող-դասավանդող հարաբերությունների կապը: Կաբինետի ստեղծման նպատակներից մեկն այն է, որ սովորողի համար լինի լիակատար հարմարավետությամբ միջավայր: Իմ կարծիքով «Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր-կաբինետը նախ պետք է լինի լուսավոր, ընդարձակ, սանհանգույցը` կաբինետի ներսում: Սեղանները լինեն հարմարավետ, աթոռակները` փափուկ նստատեղերով: Տեխնոլոգիայի համար լինի առանձին կլորավուն մեծ սեղան, որպեսզի երեխաները միասին աշխատեն` ընթացքում օգնելով, սովորեցնելով իրար: Դասագրքերը, տեխնոլոգիայի համար անհրաժեշտ պարագաները առանձին թղթապանակներով դրված լինեն պահարաններում կամ դարակներում, որոնք իրենց հերթին կհամապատասխանեն երեխայի հասակին և հարմար կլինեն օգտվելու համար: Լավ կլինի, որ յուրաքանչյուր ուսումնական կաբինետ ունենա իր անձնագիրը, որը ստեղծեն հենց իրենք երեխաները, հետո դա դառնա փաստաթուղթ, որը կհաստատի կրթահամալիրի տնօրենը: Դասավանդողը երեխաների հետ միասին կազմի կաբինետում առկա մեդիագործիքների օգտագործման, պահպանման կանոնները: Ուսումնական կաբինետը պետք է դիտվի նաև որպես անվտանգ միջավայր, որպես ընտանեկան միջավայր: Չէ՞ որ բարենպաստ տեղը թե՛ երեխայի և թե՛ մեծահասակ մարդու համար արդյունավետ ստեղծական գործունեության հնարավորություն է:

«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետը մեդիա ուսումնական կաբինետ է: Ուսումնական գործունեությունն արդյունավետ, արդիական դարձնելու համար կարևոր եմ համարում, որ կաբինետում լինեն մեդիա գործիքներ` էլեկտրոնային գրատախտակ, անհատական համակարգիչներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, բջջային հեռախոսներ: Համակարգչում լինեն Avis, Pain t, Movie maker,Power point, Notebook ծրագրերը, լինի համացանց` անընդհատ և անխափան: Դրանց առկայությունը ոչ միայն ավելի հետաքրքիր է դարձնում ուսումնական գործունեությունը, այլև դրանց մշտական գործածումը կփոխի դասավանդման ձևն ու բովանդակությունը: Սովորողներն անընդհատ կօգտվեն համակարգչից, տեղում կսովորեն, օրինակ` 1-ին դասարանում` Paint ծրագիրը, հայատառ մուտքագրել: էլեկտրոնային գրատախտակի գործիքներն օգտագործելով` կարող են կազմել մի շարք մեդիանախագծեր: Սկզբնական շրջանում նկարանանումը կամ ձայնագրումը կատարում է դասավանդողը, իսկ հետո աստիճանաբար այդ գործիքների օգտագործման ձևը սովորում են երեխաները, իրենք են սկսում նկարահանումներ, ձայնագրություններ անել: Նրանք սովորում են նաև համագործակցել իրար հետ, հասկանալ իրար: Սովորողները ուսումնական գործունեության ընթացքում իրար կսովորեցնեն և կփոխանցեն իրենց յուրացրած ՏՀՏ հմտություններն ու կարողությունները:

Կաբինետին կից պիտի լինի փոքրիկ ջերմոց: Ջերմոցն իր հերթին դիտվի որպես ուսումնական բնագիտական կաբինետ: Այնտեղ տնկեն բույսեր, սովորեն, թե ինչպես պետք է տնկել, խնամել, ջրել բույսերը, կատարեն բնագիտական փորձեր: Ընթացքում ճանաչեն, թե որն է ծաղկի արմատը, ցողունը, տերևը, չափեն ցողունի երկարությունը, տեղում կազմեն առաջադրանքներ: Հանրօգուտ աշխատանքի համար ջերմոցում լինեն երեխաների տարիքին ու հասակին համապատասխան աշխատանքային գործիքներ, ընթացքում սովորեն գործիքների տեսակները` օրինակ` բահ, փոցխ, պատգարակ և դրանցով ճիշտ ու անվտանգ աշխատելու ձևերը: Դպրոցի բակում երեխաները սովորեն ծառ տնկելու համար բահով հողը փորել, փոցխով մաքրել հողը:

Էլեկտրոնային դաս-ֆիլմ «Ես կարողանում եմ»
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ