ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Կրթական բլոգոսֆերան

Անհերքելի է բլոգոսֆերայի աճող ազդեցությունը հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտների վրա, այլ կերպ ասած՝ քաղաքացիական հասարակության յուրօրինակ միգրացիա է տեղի ունենում դեպի բլոգոսֆերա: Բացի նրանից, որ օրեցօր համացանցում ավելանում է ուսուցիչների թիվը, ովքեր ավելի վստահորեն են տիրապետում նոր վեբ գործիքների և դառնում են սեփական կրթական բովանդակության մշակողները, նրանք իրենց հետ բերում են նաև իրենց աշակերտներին: Իհարկե, շատ սովորողներ արդեն իսկ փորձառու ինտերնետ-օգտվողներ են, սակայն այժմ խոսքը մեդիակրթություն նրանց մուտքի մասին է: Մեդիակրթությունը դառնում է ավելի բաց ու բազմազան, ընդլայնվում է, փոխվում են որակները: Եթե նախկինում, մի քանի տարի առաջ, ուսուցիչներն օգտվում էին համացանցից հիմնականում պատարստի դասեր, թեստեր և շնորհանդեսներ փնտրելու համար, այժմ նրանք համացանցը լրացնում են սեփական ռեսուրսներով, ֆորումներում և բլոգներում փոխանակում իրենց մասնագիտական նյութերը և գաղափարներ, նախաձեռնում հեռավար ծրագրեր և այլն: Այսինքն՝ մասնագիտական գործունեությունն իրականացվում է մեդիայի միջոցով: Կփորձեմ ստորև դասակարգել այդքան շատ քննարկվող կրթական բլոգոսֆերան։

  • Դասավանդողի անհատական, մասնագիտական բլոգ։ այս տիպի բլոգները ավելի ակտիվ են թարմացվող նյութերով, մեկնաբանություներով և այցելությունների քանակով: Տիպային օրինակ է Հասմիկ Ղազարյանի բլոգը:
     
  • Դասարանի կամ դասարանի կազմակերպչի բլոգ։ Կրթական բլոգի լավագույն տարբերակներից է, քանի որ նախաձեռնողը ուսուցիչն է, և այն աստիճանաբար դառնում է կոլեկտիվ՝ իր մեջ ընդգրկելով նորանոր անդամներ: Սովորաբար բլոգի հեղինակը լինում է ուսուցիչը, իսկ սովորողները համահեղինակ դառնալու հրավեր են ստանում ուսուցչի կողմից: Նմանատիպ «դասարանային կյանքի օրագիրը» կարող է դառնալ դասարանային և արտադասարանային աշխատանքների ինքնատիպ արտացոլում: Սովորողների մասնակցությունը նման բլոգներում նպաստում է ոչ միայն գրելու և կարդալու հմտությունների զարգացմանը, այլ նաև «դեմոկրատիայի հմտություններին», եթե այդպես կարելի է անվանել հավասարաչափ աշխատանքը բլոգում և համատեղ ստեղծականությունը: Օրինակ` Մենք ենք, մեր սարերը:
     
  • Առարկայական ուսուցչի բլոգ։ Այստեղ կարող են տեղադրվել առարկայական նյութեր, ներկայացումներ, ֆիլմեր, առաջադրանքներ, օգտակար ծրագրեր և հղումներ: Օրինակ՝ իմ անհատական բլոգը` Myeduway, որտեղ տեղադրում եմ հիմնականում առարկայական նյութեր, Նունե Մովսիսյանի Մեդիամանկավարժական բլոգը:
     
  • Սովորողների բլոգները՝ որպես էլեկտրոնային տետրեր: Կրթահամալիրի սովորողների համար «էլեկտրոնային տետրեր»` աշակերտական բլոգներ են ավելի շուտ ենթակայքերում նրանց անհատական էջերը, որտեղ տեղադրում են մի քանի առարկաներից հանձնարարություններ, իսկ անհատական բլոգը, որպես այդպիսին, դեռևս օգտագործվում է անձնական նախասիրությունների, մտորումների արտահայտման համար: «Էլեկտրոնային տետրերի» օգտագործման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել համացանցային էթիկային, հեղինակային իրավունքին, թեգավորման հմտություններին: Օրինակ` Նարե Ղալամքարյանի «էլեկտրոնային տետրը» և անձնական բլոգը:
     
  • Սովորողների հետազոտական նախագծի բլոգ: Բլոգը ստեղծվում է ուսումնական նախագծի արդյունքում և ըստ ցանկության կարող է լինել բաց բոլորի համար և փակ (բաց միայն անդամների համար): Օրինակ «Բուսաբանի ակումբ» բլոգը:

Մնում է ավելացնել, որ բլոգների դասակարգումն ավարտված չէ. օրեցօր առաջանում են նոր գաղափարներ և նոր մոդելներ, որոնք պետք է արդյունավետ օգտագործել կրթության մեջ և կրթության համար:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ