ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Մեր հայրենագիտական ակումբը

Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

Նպատակային ակումբային գործունեությունը գրավիչ ուսումնական միջավայր է յուրաքանչյուր սովորողի համար: Այստեղ սովորողը (հաշվի առնելով սովորողի կամավոր ընդգրկումն այս կամ այն ակումբում) լայն հնարավորություն է ունենում իր նախընտրած միջավայրում ազատ ստեղծագործելու, ինչպես բացահայտելու իր նախասիրությունները և օժտվածությունը, այնպես էլ զարգացնելու:

Այդպիսի մի միջավայր էլ հայրենագիտական ակումբն է: Մեր ակումբում առաջնային են համարվում հայրենաճանաչությունը և շփումը (ընտանիքում, բակում, դպրոցում, արշավելու ժամանակ)։
Ակումբային գործունեության ժամանակ խրախուսվում է սովորողի ընտանեկան-հայրենագիտական ֆիլմերի ստեղծումը` ակումբային գործունեությանը ներգրավելով սեփական ընտանիքի կյանքում: Ակումբականների ամենահետքրքիր նախագծերն իրենց ընտանիքի անդամների մասնակցությամբ են ստեղծվել:
Հայրենագիտական ակումբի առավելությունը նրա ազատությունն է, շենքի, կաբինետի կամ որևէ որոշակի տարածքի հետ կապված չլինելը: Ինչպես նաև մեծ դեր ունի ազատ շփումը:
Հայրենագիտական ակումբը, ինչպես կրթահամալիրի մյուս ակումբները, բաց են բոլոր հայաստանցի սովորողների համար:

Մեր ակումբն իր բլոգի միջոցով գործում է նաև համացանցում։ Բլոգը՝ որպես անուղղակի գովազդ, նպաստեց մեր մասին տեղեկատվության տարածմանը. այնտեղ են տեղադրվում մեր հայտարարությունները, ֆիլմերը, նյութերը: Բլոգը զարգացնելու առումով բավականին բան ունենք անելու:

Ակումբականների հանդիպումը լինում է արշավի ձևով, եթե հրատապ հարց չի լինում հավաքվելու։ Ամեն անգամ արշավային հանդիպումն ինձ յուրատեսակ «իմացումի հրճվանք» է պարգևում, երբ տեսնում եմ յուրաքանչյուր հայրենագետիկի մտավոր-ստեղծագործական կարողությունների դրսևորումը, զարգացումը: Սրանից լավ միջոց չի կարող լինել նրանց հայրենասիրության և հետազոտական հմտությունների զարգացման համար:

2011թ. մայիսից մինչև հիմա, մեկ տարվա ընթացքում հայրենագիտական ակումբի հավաքներ են տեղի ունեցել հետևյալ վայրերում` Դվինի, Արտաշատի, Աղցքի հնավայրեր, Ամբերդ, Թալինի, Բջնիի, Կոշի ամրոցներ, Բուժականի Թեղենյաց վանք, Սևանա լճի տարաշածրջան` Հայրիվանք, Նորատուս, Ճայերի կղզի, Ծաղկունք և Դդմաշեն գյուղեր, Վանաձոր, Ջերմուկ, Թռչկանի ջրվեժ, Ապարանի տարածաշրջան (Աստվածընկալ եկեղեցի, ջրամբար), Աշտարակի տարածաշրջան (Սաղմոսավանք, Օհանավանք, Ծիրանավոր, Կարմրավոր, Մուղնու սբ. Գևորգ), Դիլիջան` Հաղարծին, Չարենցավան` Ալափարս գյուղ, Արմավիր` Արգիշտիխինիլիի ավերակներ, Գեղարդավանք, Գառնու հեթանոսական տաճար, Քարե և Այղր լճեր, Սարդարապատ, Ծաղկեվանք, Արուճի քարավանատուն և այլն: Հաղթահարել ենք Հատիս, Արա, Մեծըբ, Արտանիշ լեռնագագաթները: Ակումբի հավաքներին մասնակցել են կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցները, 3-9-րդ դասարանցի մոտ 120 սովորող։

Հայրենագետիկներ կան, որոնք հետաքրքրված են տեղանքում կողմնորոշվելու կամ քարտեզագրելու գործունեությամբ, ոմանք՝ ամրոցների կամ բերդերի կառուցվածքով, մակետներով, ոմանք՝ պատմությամբ, ոմանք՝ ներկա խնդիրներով: Ակումբի շրջանակում ամեն մի սովորող հնարավորություն է ունենում ավելի մանրամասնորեն ուսումնասիրելու իր նախընտրած թեման: Փոքր-ինչ տեղեկատվություն ստանալով՝ արշավների ժամանակ ակումբականները սկսում են իրենց ինքնուրույն պրպտումները իրենց հետաքրքրող նյութի շուրջ: Ակումբի գործունեության արդյունքում ստեղծվել են մեդիաուղեցույցեր, փոքրիկ տեղեկատվական-ուսումնական և ընտանեկան-հայրենագիտական ֆիլմեր։
Մնում է՝ ակումբը կաթիլ առ կաթիլ ընդունելով այլ դպրոցների սովորողների, դառնա համահայկական… 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ