ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ինչպիսի՞ն կցանկանայի տեսնել անգլերենի էլեկտրոնային դասագիրքը

Օտար լեզվի դասավանդման բոլոր աստիճաններում կարևոր է բառապաշարի ընտրությունը: Հենց բառապաշարի սխալ ընտրության պատճառով է, որ դպրոցական դասագրքերում մի քանի տարի մոտ 2000 անգլերեն բառ պարտադրելուց հետո երեխաները չեն կարողանում կապակցված խոսք ասել, մինչդեռ` 400 բառն էլ լիովին բավարար է առօրյա հաղորդակցման համար: Ճիշտ բառապաշարի ընտրությունը և դասերի ընթացքում դրանց հաճախակի գործածումը հատկապես կարևոր է առաջին դասարանում, երբ երեխաները դեռ տառաճանաչ չեն և դասավանդումը միայն բանավոր խոսքի վրա է հիմնվում: Իսկ ի՞նչ բառերից է կազմված լինելու առաջին դասարանցու օտար լեզվով բանավոր խոսքը: Այս հարցին խելամիտ լուծում են տվել “Genki English” կայքի ստեղծողները: Բառերի, բառակապակցությունների ընտրության գլխավոր սկզբունքը սա է. օտար լեզվի դասավանդման առաջին փուլում երեխաներին պետք է սովորեցնել հենց այն բառապաշարը և խոսքային կառույցները, որոնք իրենք գործածում են մայրենի լեզվով խոսելիս:

Հետևելով այս սկզբունքին` ես սկսեցի հետազոտել, թե ինչ բառեր են գործածում, ինչ են խոսում մեր կրթահամալիրի առաջին և երկրորդ դասարանցիները: Դպրոց-պարտեզում, գեղարվեստի դպրոց-պարտեզում, Նոր դպրոցում մի շարք դասալսումներ արեցի ոչ միայն անգլերենի դասաժամերին, այլև մայրենիի: Ինձ համար հետաքրքիր էր, թե ինչ գոյականներ, ածականներ ու բայեր են գործածում երեխաները և, ընդհանրապես, որքան հաճախ է սովորողը խոսում դասի ընթացքում:

Ամփոփելով հետազոտության առաջին արդյունքները` կարող եմ ասել, որ երեխաները բոլոր կրտսեր դպրոցներում ամենահաճախը գործածում են որոշակի քանակով բառեր՝ գոյականներ, բայեր, ածականներ՝ մի քանի տասնյակ։
Երեխաները դասերի ընթացքում ամենից շատ գործածում են պատմողական տիպի, դասամիջոցներին`հրամայական տիպի նախադասությունները: Տարօրինակ է, բայց նրանք հարցեր շատ քիչ են տալիս դասերի ընթացքում: Իմ երեխայի օրինակով կարող եմ ասել, որ նրանք հարցերը սպառում են տանը: Դասերի ընթացքում նրանք ավելի շատ ուզում են ցույց տալ, որ ամեն ինչ գիտեն:

Տարրական դպրոցում` ըստ հանրակրթության պետական չափորոշիչի, «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է… Ավելի լավ է չկրկնել այդ չափորոշիչի նպատակաուղղվածությունը, քանի որ օտար լեզուն` որպես ուսումնական առարկա, հանրակրթական դպրոցներում սկսում են անցնել երրորդ դասարանից: Իսկ մենք գործ ունենք 6 տարեկանների հետ: Այդ պատճառով էլ մեր նպատակն է լինելու այնպես անել, որ առաջին և երկրորդ դասարաններում երեխաները կարողանան խոսել այն, ինչը իրենք են ուզում խոսել: Իմ կարծիքով, սա մեր առաջին սկզբունքն է լինելու:

Երկրորդ սկզբունքն այն է, որ կրտսեր դպրոցում և հատկապես առաջին դասարանում լեզվի մասին որևէ քերականական գիտելիք տալը բացառվում է: Նրանք սովորում են օտար լեզուն այնպես, ինչպես իրենց մայրենին` լսելով, կրկնելով, ինքնուրույն գործածելով:

Երրորդ սկզբունքը` ուսումնական նյութը խաղերով ու երգերով մատուցելն է, որը լավ է բնորոշել Լուսինե Բուշը իր ծրագրում. «Հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկությունները, դասավանդողը յուրաքանչյուր դաս պետք է տոնի վերածի: Դրա համար նրան անհրաժեշտ է դասը հագեցնել զանազան, ցանկալի է, շարժական, խաղերով, այդ թվում` դերախաղերով»: Այս նույն միտքն է արտահայտում նաև Ռիչարդ Գրեհեմը. «And of course all the lessons are designed to be lots of fun!» (և, իհարկե, բոլոր դասերը այնպես են պլանավորվում, որ զվարճանք լինեն):
Չորրորդ սկզբունքը անցած նյութի շարունակական կրկնությունն է, և քանի որ ուսուցումը հիմնականում երգերի միջոցով է կատարվում, ապա երգը սովորելով, երեխան կարող է տանը ինքնուրույն կրկնել դասը: Եթե երգը երգում ես, ուրեմն դասը կրկնում ես:

Թեմաների փնտրտուք
Մեր սկզբունքները հստակելուց հետո կարող ենք մտածել ուսումնական նյութերի, թեմաների մասին:
Լուսինե Բուշը իր 2011-2012 ուսումնական տարվա համար մշակած ծրագրում առաջին և երկրորդ դասարանների համար առաջարկում է հետևյալ թեմաները.

  • Ողջույնի ձևեր
  • Ես և իմ շրջապատը (իմ մասին. անուն, տարիք, ես և իմ ընտանիքը, ծնողներ, քույր, եղբայր, շրջապատող առարկաներ, իմ իրերը, խաղալիքները)
  • Դպրոց (դպրոցը և դասարանը, գրենական պիտույքներ)
  • Թվեր (1-100)
  • Իմ նախասիրությունները (սիրում եմ-չեմ սիրում)
  • Արտաքին տեսքի պարզ նկարագրություն, մարմնի մասեր, հագուստ, գույներ
  • Կենդանիներ (վայրի, ընտանի)
  • Տոներ (ծննդյան օր, ամանոր)
  • Մրգեր, բանջարեղեն, ըմպելիքներ

Ես ուսումնասիրել եմ  անգլերենի ծրագիրընաև Ֆինլանդիայի հանրակրթական տարրական դպրոցներում: Այս երկրում անգլերենը` որպես օտար լեզու, դասավանդում են սկսած երկրորդ դասարանից: Ահա այդ ծրագրի երկրորդ դասարանի համար նախատեսված թեմաները.

  • Personal identification (ողջունում, անձի ներկայացում)
  • Family (հայր, մայր, քույր, եղբայր)
  • House, home (կահույք)
  • My neighbor-hood (շրջակա միջավայրը. ծառ, այգի, կենդանիներ )
  • School (ուսուցիչ, դասընկերներ, գրենական պիտույքներ)
  • Everyday life (սնունդ, միրգ, բանջարեղեն, տարբեր հոգեվիճակներ)
  • Մարմնի մասերը (ձեռք, գլուխ, ոտքեր, քիթ, բերան, աչքեր, ականջներ )

“Genki English”-ի հեղինակ Ռիչարդ Գրեհեմի առաջարկած թեմաներն էլ մոտավորապես նույնն են, թեև կարելի է ասել, որ դրանք ավելի կենդանի են և ուրախ:

Հետաքրքիր է, որ Ռիչարդ Գրեհեմը առաջին թեման և դասը սկսում է “Warm up”-ով, որը հայերեն կարելի է թարգմանել «աշխույժ նախավարժանք»: Նա չի սկսում ողջույնի խոսքերով, ներկայանալով և անուններն ասելով: Երեխաներին հենց առաջին դասի առաջին վայրկյաններից զգացնել է տալիս, որ անգլերեն սովորելը շատ ուրախ և աշխույժ զբաղմունք է:  Քանի որ երեխաները դեռ ոչ մի անգլերեն բառ չգիտեն, դասավանդողը հայերեն ասում է. «Երեխաներ, կրկնեք իմ ասածները և շարժումները»:

Stand up-կանգնի́΄ր (Երեխաները կանգնում են կրկնելով հրահանգը)

Sit down-նստի΄ր, (Երեխաները նստում են կրկնելով հրահանգը)

Hands up-ձեռքերդ վե΄ր (Երեխաները ձեռքերը վեր են բարձրացնում կրկնելով հրահանգը )

Hands down – ձեռքերդ ցա΄ծ

Stand up and bow-կանգնիր և բարևիր (խոնարհվիր)

Sit down and clap –նստիր և ծափ տու΄ր

Դասը սկսվում է աշխույժ, մասնակցում են բոլորը: Ընդամենը 20 րոպեում բոլոր երեխաները կկարողանան ասել այդ դասարանական հրահանգները և կատարել դրանք, որովհետև միանգամից շատ զգայարաններ են մասնակցում այս հրահանգների յուրացման ընթացքում:

Բոլորը խմբով երգելով հարց են տալիս, իսկ պատասխանողը ամեն անգամ մեկն է լինում` հերթով:

Բայց մի բան ասելու համար երեխաները նախ և առաջ ակնկալում են ուսուցչի հարցը: Այդ պատճառով էլ յուրաքանչյուր դաս սկսվում է հարցով, որին տարբեր երեխաներ տալիս են տարբեր կարճ պատասխաններ: Որպես օրինակ՝ կարող եմ բերել այս երգ-դասը տարբեր մարմնական և հոգեկան վիճակների մասին՝ “How are you?”։ 

Դաս-երգի հեղինակ Ռիչարդ Գրեհեմը առաջարկում է, որ երեխաները երգելու ժամանակ նաև ցույց տան իրենց շարժումներով և դեմքի արտահայտություններով, թե ինչ վիճակ է արտահայտում տվյալ փոքրիկ նախադասությունը: Օրինակ` երբ ասում են “I’m hungry”, ձեռքով փորը շփեն, երբ ասում են` “I’m tired”, ցույց տան, որ քնել են ուզում և այլն: Այս երգում գործածված են հենց այնպիսի բառեր, մարմնի և հոգու այնպիսի վիճակներ, որոնք միշտ ուղեկցում են երեխային: Շատ կարևորելով այս սկզբունքը` ես չէի ուզենա, որ մեր դասագրքում տեղ գտնեն այնպիսի երգեր ու ոտանավորներ, որոնք մի ինչ-որ երևույթի մասին են, թեկուզև կարևոր մեծահասակների համար, բայց գրված են երեխայի մարմնի և հոգու վիճակներից հեռու ու խրթին լեզվով:

Հիմա ամփոփենք արդեն անցած թեմաները: Երեխաները երրորդ դասից հետո արդեն գիտեն հետևյալ լեզվական նյութը.

  • Hello, what’s your name?
  • My name’s …
  • Stand up.
  • Sit down.
  • Hands up.
  • Hands down.
  • Stand up and bow.
  • Sit down and clap.
  • Hello, how are you?
  • I am happy.
  • I am sad.
  • I am hungry.
  • I am cold.
  • I am tired.

1-12 թվերը 

Այս երգով հեշտ է սովորել թվերը: Անգլերենով ոչ մի թիվ չիմացող երեխաներին սկզբում առաջարկվում է մի թեթև երգ, որն ուղեկցվում է 1-12 թվերի պատկերները: Շատ հեշտ է երեխաների համար նայել գրատախտակին, լսել և կրկնել: Իսկ ահա www.angles365.com կայքը միանգամից առաջարկում է խաղ թվերով, որը շատ դժվար է թվերը չիմացողների համար: 

Քանի՞ տարեկան ես: How old are you?

Թվերի իմացությունը կրկնվում է «Քանի՞ տարեկան ես» երգով:

Դու սիրու՞մ ես… Do you like…? Այս երգով երեխաները սովորում են այն բոլոր ուտելիքների անունները, որոնք իրենք սիրում են ուտել: Ընտրության իրավունքն էլ ապահովված է. Եթե չեն սիրում տվյալ մթերքը, կարող են ասել` No, I don’t.

Նույն մեթոդով էլ երեխաները սովորում են կենդանիների անունները:Երգով և խաղով սովորում են մարմնի մասերի անունները՝ գլուխ, բերան, աչքեր, ականջներ, ուսեր, ծունկ, ոտքի մատներ բառերը: 

Genki English դասընթացի առաջին դասերի տրամաբանական կապը և երեխաների լեզվական կարողությունների զարգացումն այսպիսին է.

1. Ուսուցչի հրահանգների կատարում (նստել, կանգնել, ձեռքերը բարձրացնել, ծափ տալ)

2. Անձի ներկայացում (ողջունում, անունը հարցնելը և նույն հարցին պատասխանելը )

3. «Ինչպե՞ս ես» հարցին պատասխանելը տարբեր ձևերով և նույն հարցը տալը

4. «Ի՞նչ ես սիրում» հարցին պատասխանելը

5. Մի որևէ իր, մթերք ունենալը, տալը, վերցնելը և շնորհակալություն հայտնելը

6. Ունենալ բայը գործածելը 1-12 թվով գոյականների հետ

7. Ցույց տալ մարմնի մասերը՝ ասելով դրանց անունները

Ռիչարդ Գրեհեմը շատ այլ թեմաներ է առաջարկում, որոնք կարող են բավարարել մինչև չորրորդ դասարանը ներառյալ:

Ուսումնասիրել եմ անգլերենի ուսուցման՝ Բրիտանական խորհրդի, ինչպես նաև իսպանական  կայքերը: Պետք է ասեմ, որ այս կայքում տրված նյութերը կապ չունեն միմյանց հետ, տրամաբանական շարունակություն չունեն: Երեխաները կատարում են իրենց ասված հրահանգները` առանց խոսելու: Օրինակ։ Եթե համեմատենք Բրիտանական խորհրդի կայքում մարմնի մասերը սովորեցնող նյութը, ապա լիովին կզգանք Genki English-ի առավելությունը: Այստեղ երեխայից պահանջվում է բերանը փակ հետևել փուչիկներին և պայթեցնել դրանք` հավաքելով օրինակ foot բառը: Երբ մի սովորող խաղում է, ի՞նչ են անում մյուսները:

Կայքը չունի անգլերեն բոլորովին չիմացողների համար լեզվի աստիճանական բարդացումով փաթեթ: Նույնը կարելի է ասել իսպանական  կայքի մասին մասին:

Եզրակացություն

Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում, որպես էլեկտրոնային ռեսուրս, նպատակահարմար է գործածել Ռիչարդ Գրեհեմի “Genki English” դասընթացը, որն ունի հետևյալ առավելությունները։

  1. Դասընթացը ներկայացվում է լեզվի աստիճանական բարդեցման իր ծրագրով։
  2. Առաջարկվող թեմաները, բառապաշարը լիովին համապատասխանում են 6-10 տարեկան երեխաների տարիքային առանձնահատկություններին, հետաքրքրություններին, բառապաշարին։
  3. Յուրաքանչյուր նոր թեմա ներկայացվում է երգով: Երգը սկզբում տրվում է անիմացիոն պատկերներով, իսկ հետո` տեսադասով: Երգի բոլոր բառերն արտասանելիս որևէ շարժում է կատարվում, որը դասը դարձնում է ուրախ և հեշտ հիշվող, քանի որ շատ զգայարաններ են մասնակցում նյութի ընկալման ժամանակ: Երգից հետո տրվում է խաղ, որը ամրապնդում է երգի միջոցով սովորած նոր բառերի իմացությունը: Խաղից հետո տրվում են ֆլեշ քարտեր, որոնք ունեն իրենց ձայնագրությունները: Դրանք օգնում են նյութը ավելի լավ ամրապնդելու:
  4. Յուրաքանչյուր նոր թեմայի վերաբերյալ տրվում է դասի պլանը և ուսուցչի գործողությունների հաջորդականությունը:
  5. Դասընթացն ինքն է պահանջում ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակի արդյունավետ գործածումը: Այն բացառում է գրատախտակի այսպիսի անարդյունավետ գործածում։  
  6. Ուսումնական պարապմունքն ապահովում է ամբողջ ընթացքում դասարանի բոլոր երեխաների ներգրավվածությունը:
  7. Բոլոր ուսումնական նյութերը և ֆլեշ քարտերը ունեն իրենց ձայնագրությունները:

Օգտագործված գրականություն

  • http://mskh.am/am/11388
  • http://www.genkienglish.com/
  • http://www.angles365.com/
  • http://learnenglishkids.britishcouncil.org/en/
Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ