ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

«Դպիրում» հրատարակած հոդվածներից մեկում՝ «Սոցիոլոգի ծառայությունը կրթահամալիրիում» ներկայացրել էի աշխատանքիս, որպես ծառայություն, կազմակերպումը կրթահամալիրում, որտեղ նշել էր, որ սոցիոլոգի ծառայության մաս են կազմում ավագ դպրոցների սովորողների սոցիոլոգիական նախագծերը, որոնք «Հասարակագիտության» համապատասխան դասընթացի բովանդակության մեջ են մտնում: Այս անգամ կներկայացնեմ, թե ինչպես եմ կազմակերպում սովորողի ուսումնական աշխատանքը դպրոցում և տանը:

Սովորողները «Սոցիոլոգիա» առարկան ուսումնասիրում են շաբաթական մեկ ժամով, մեկ կիսամյակ: Դասընթացը կազմակերպվում է այնպես, որ սովորողը տեսական նյութը յուրացնի գործնական աշխատանքի միջոցով, ձեռք բերի ուսումնասիրություն կազմակերպելու (հետազոտման պլանի և հարցաթերթիկ կազմում, հարցման անցկացում՝ անհատական և խմբային հարցումներ, համացանցով և կենդանի շփումով), արդյունքներն ամփոփելու և հրատարակելու, պատվեր ձևակերպելու հմտություններ:

Սովորողները ներկայացնում են խմբային, անհատական նախագիծ-ուսումնասիրություններ: Խրախուսվում են անձնական նախաձեռնությամբ կատարվող ուսումնասիրությունները, սովորողի մասնակցությունը կրթահամալիրային և կրթահամալիրի մասնակցությամբ կազմակերպվող այլ միջոցառումների (ուսումնասիրությունների անցկացում) և մեդիաօլիմպիադաներին: Հաջող արված ուսումնասիրությունները հրապարակվում են info.mskh.am ենթակայքի «Վիճակագիր» բաժնում: Աշխատանքի ընթացքում սովորողը օգտագործում է ՏՀՏ միջոցներ՝ համակարգիչ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, համակարգչային ծրագրեր. Word, Exsel, Power point, Movie Maker, Internet:

Ուսումնասիրության թեման, իր հետաքրքրությունների շրջանակում, ընտրում է սովորողը իմ առաջարկածներից, իսկ առաջարկությունը ձևավորվում է ուսումնասիրության պատվերով, որ տրվում է որևէ խմբի կամ անհատի կողմից (տնօրինություն, առարկայական ուսուցիչ, և այլն), բխում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրից:
Թեմայի ընտրությունից հետո սովորողն աշխատում է հետազոտման պլանի վրա (ըստ համապատասխան կետերի. հիմնավորում է թեմայի ընտրությունը, աշխատանքային գործիքները՝ հարցաշար, մեթոդ …) և նշված ժամանակահատվածում փորձում է կատարել ուսումնասիրությունը:

Նույն դասի ընթացքում սովորողները սովորաբար ունենում են տարբեր անելիքներ ու հանձնարարություններ. համակարգչով ու համացանցով աշխատանք, դրսում դաշտային աշխատանք (հարցումներ), արված ուսումնասիրության ամփոփում և այլն։ Եվ յուրաքանչյուրը զբաղվում է իր գործով։ Դասարանում պարբերաբար ունենում ենք միասնական աշխատանք՝ թեմաների ընտրություն, աշխատանքի պլանավորում, ընթացիկ խնդիրների, ավարտուն ուսումնասիրությունների արդյունքների ներկայացում, քննարկում։
Աշխատանքնն անընդհատ է։

Առանձին տնային աշխատանք չեմ հանձնարարում։ Սովորողը պետք է կարողանա արդյունավետ կազմակերպել իր աշխատանքը, տեղավորվել ուսումնասիրության համար նշված ժամանակահատվածում: Կան ուսումնասիրություններ, որտեղ այնքան կարևոր է ժամանակը, որ ուշացրած աշխատանքը արդեն անպետք է դառնում (օրինակ՝ մայիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ պլանավորել էինք այդ թեմայով երեք ուսումնասիրություն, սակայն հրապարակվեց մեկը, քանի որ մյուս երկու սովորողները աշխատանքները չավարտեցին նշված ժամանակում):
Ինչպես արդեն նշել էի, մեր առարկայական հանդիպումները շաբաթական մեկ անգամ են, մեկական ժամով, բայց սովորողների հետ համացանցով աշխատում ենք ամբողջ շաբաթվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում նաև հանդիպում ենք: Կարիք չի լինում սպասելու մի ամբողջ շաբաթ, որպեսզի սովորողը կամ դասավանդողս ստանանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:

Աշխատանքային դաշտ է դառնում նաև կայքի «Կարծիքներ» բաժինը:

Կարծում եմ՝ աշխատանքի այսպիսի կազմակերպումն արդյունավետ է և օգտակար: Ինձ համար, որպես դասավանդողի, կարևոր է հետազոտությունից հետազոտություն սովորողի աշխատանքային որակների ու հմտությունների զարգացումը, ընտրված թեմաների լրջությունն ու արդիականությունը:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ