ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Լսել, լսել ու նորից լսել

Լսելով ընկալելու կարողության զարգացումը ավագ դպրոցում

Ասում են, որ երեխան լսում է`դեռ չծնված: Ծնվելուց հետո էլ` միջինը մոտ երկու տարի նա լսում է նախքան խոսելը: Ոչ ոք երեխային չի սովորեցնում ածականների համեմատության աստիճանները կամ էլ գոյականի հոգնակի թվի կազմության ձևերը: Նա այդ ամենը սովորում է լսելով:

Օտար լեզու սովորեցնելիս էլ պետք է հետևել այս բնական հաջորդականությանը` նախ սովորողին հնարավորություն տալ լսելու, իսկ հետո միայն պատասխան խոսք ակնկալել: Այս կերպ մտածելիս անհեթեթ է թվում տիպային անգլերեն դասագրքի կամ էլ տիպային անգլերեն դասավանդողի ուսումնական տարվա սկզբի սեպտեմբերյան առաջին հանձնարարությունը. «Ինչպե՞ս ես անցկացրել քո ամառային արձակուրդը»: Օտար լեզվի որևէ դասավանդող կարո՞ղ է խոստովանել, որ դասը սկսել է` պատմելով, թե ինքն ինչպես է անցկացրել իր ամառային արձակուրդը:

Սովորողի համար շատ կարևոր է նախ լսել դասավանդողի խոսքը՝ թեմատիկ բառապաշարով ու ճիշտ քերականական կառուցվածքներով: Լսելու ընթացքում սովորողը մտապահում է այդ բառապաշարը, մտքերը և նրա համար արդեն ավելի հեշտ է արտահայտել սեփական մտքերը լսված խոսքի հիման վրա:

Բայց, իհարկե, դասերի մեծ մասը պետք է աշակերտակենտրոն լինի: Դասերի ընթացքում պետք է հնարավորություն տալ սովորողին խոսելու, քանի որ հիմա ինտերնետին միացված համակարգիչը անսահման հնարավորություններ է տալիս սովորողին լսելու վարժանքը կատարելու տանը: Սովորողը հնարավորություն ունի լսելու լեզվակիր երկրի խոսողի կենդանի խոսքը, այլ ոչ թե մեր թորած ջրի նման մաքուր ու անբացիլ երևանյան անգլերենը: Կենդանի խոսք լսելը նախ և առաջ մեզ` դասավանդողներիս է պետք:

Իսկ ի՞նչ լսել:
Ավագ դպրոցի 10-րդ դասարանում լսելով ընկալելու վարժանքները նպատակահարմար է սկսել անգլերեն վարժությունների կայքի “Listening Exercises” բաժնից: Այստեղ կարող ենք բացել 610 նկար, որոնց վերաբերյալ տրվում են հարցեր: Սովորողը պատասխանում է հարցերին` նայելով նկարներին: Հարցերի լեզվական մակարդակը համապատասխանում է 10-րդ դասարանի լեզվական մակարդակին` B1: Այս բաժնում տրված են նաև 600 կարճ երկխոսություններ: Յուրաքանչյուր երկխոսությանը հետևում են բազմընտրական երեք հարցերը` պատասխանների ինքնաստուգման հնարավորությունով: Պարզ է, որ այսչափ մեծ քանակի նյութի հետ աշխատանքը հնարավոր չէ իրագործել դասարանում: Դրա մեծ մասը սովորողը պետք է կատարի տանը ինքնուրույն: Հենց այստեղ է հիմնավորվում այն պնդումը, որ ավագ դպրոցում գիտելիքը և կարողությունները ավելի շատ անհատական աշխատանքով են ձեռք բերվում:

11 և 12-րդ դասարաններում կարելի է վերը նշված կայքին զուգահեռ գործածել նաև անգլերեն ուսուցանող մեկ այլ կայք (http://www.learnenglishfeelgood.com/eslvideo), որտեղ հնարավոր է դիտել և լսել լեզվական առումով խնամքով ընտրված հատվածներ տարբեր ֆիլմերից: 

12-րդ դասարանի համար առանձնահատուկ ուշադրության է արժանի Rule 3 For Excellent English. Listen First  կայքը, որը նույնպես լսելու համար անսպառ նյութ է տրամադրում: Այստեղ նույնիսկ կան լիամետրաժ ֆիլմեր, որոնց գործող անձանց խոսքերը գրվում են էկրանի ներքևի մասում:

Կայքում կարելի է գտնել նաև տարբեր անսովոր տեսակետներով հետաքրքիր դասախոսություններ: Այստեղ հավաքված են աշխարհի տարբեր ծայրերում ապրող ոչ ստանդարտ մտածողություն ունեցող մարդկանց տեսակետները տարբեր հարցերի մասին: Կայքն արդյունավետ է նրանով, որ բոլոր ձայնագրություններն ունեն իրենց տեքստերը: Սովորողը լսում է իսկական բնագիր խոսք և միևնույն ժամանակ էլ կարդում է լսվող տեքստը: Տեքստերն ու ձայնագրությունները հարյուրավոր են, փաստորեն անսպառ են, որովհետև դրանք ամեն օր համալրվում են նոր նյութերով, ինչպես մեր կրթահամալիրի կայքն է զարգանում:

Եթե 12-րդ դասարանի որևէ սովորող մտադիր է հետագայում կրթությունը շարունակել արտերկրում, ապա նա ստիպված կլինի հաղթահարել նաև ամերիկյան “TOEFL” կամ անգլիական “IELTS” քննությունների՝ լսելով ընկալելու առաջադրանքները, որոնք նույնպես կարելի է գտնել www.english-test.net կայքում:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ