ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Էկոխորհրդարան. նախագիծ

Այս մեկ կիսամյակում դասավանդելով էկոլոգիա` առնչվել եմ տարբեր մտածելակերպի սովորողների հետ, ունեցել ենք բազբաբնույթ քննարկումներ, տեսակետների բախումներ: Կատարել ենք էկո-ճամփորդություններ, սովորողներիս հետ միասին գնացել ենք Մաշտոցի պուրակի պաշտպանության բնապահպանական ցույցին, պոլիէթիլենային տոպրակների դեմ հւլովակ ենք նկարել, մասնակցել ենք թե´ դպրոցում, թե´ Մաշտոցի պուրակում կատարվող բարեկարգման աշխատանքներին, փորձել ենք լուծումներ տալ համամոլորակային էկոլոգիական խնդիրներին էկոտուրի շրջանակում: Իրականում սրանք այնպիսի աշխատանքներ են, որոնք ցանկացած էկոկիրթ անհատ կարող է և պետք է աներ: Գիտակցելով, որ սովորողների մեջ մեծ է հետաքրքրությունը նմանատիպ աշխատանքների նկատմամբ, որ նրանցից յուրաքանչյուրը ունի իր տեսակետն ու մոտեցումը էկոլոգիական հիմնախնդիրներին, էկոլոգիական կրթությունը ավագ դպրոցում կազմակերպելու և այն համակրթահամալիրայինից համահանրապետական և հետագայում միջազգային դարձնելու նպատակով առաջարկում եմ մի նախագիծ` «Էկոխորհրդարան»: Նախագիծը սովորողներին հնարավորություն կտա դառնալու պատգամավորներ և էկոլոգիական հիմնախնդիրները քննարկելուց և լուծումներ առաջարկելուց բացի, դրանք իրագործել: Նախատեսվում է համագործակցություն տարբեր հասարակական կազմակերպությունների հետ` նպաստելով հայրենաշինությանը, էկոլոգիական կրթության և դաստիարակության տարածմանը: Մշտապես հետազոտող և ստեղծական մտածելակերպ ունեցող սովորողը պարտավոր է իրականություն դարձնել իմացածը:

Էկոխորհրդարանում սովորողները ըստ իրենց խորացված ուսուցման և տեսական գիտելիքների կարողության՝ «պաշտոններ» կզբաղեցնեն:

Իրավական հարցերի հանձնաժողովը կուսումնասիրի բնապահպանական օրենսգիրքը, կմշակի օրենքներ կրթահամալիրի համար՝ ելնելով ՀՀ սահմանադրությունից, ձեռնամուխ լինի օրենքների կատարմանը: Դա կստիպի էկո-օրինախախտներին լինել ավելի զգոն և չխախտել օրենքները:

  • Արտաքին հարաբերությունների հանձնաժողով. նա պետք է զբաղվի նոր գործընկերների և համախոհների փնտրտուքներով, իրականացնի նոր համագործակցություններ:
  • Էկոկրթական հանձնաժողովը նպատակ ունի էկոլոգիական կրթություն տալու հանրապետության տարբեր դպրոցներում` կազմակերպելով դասընթացներ, թրեյնինգներ:
  • Անկախ բնապահպանական հանձնաժողովը ստեղծելու է «Սեբաստացի» կանաչների միություն և կազմակերպելու է տարատեսակ բնապահպանական ակցիաներ, ցուցադրություններ:
  • Տնտեսական հանձնաժողովն էլ ունի իր ուսումնասիրման ոլորտը. այն է՝ միջազգային բորսա, ընդերքի շահագործում` տնտեսական շահ և վնաս, էկոմարկետինգ:

Էկոլոգիական խորհրդարանը գործելու է համախմբված և ցանկացած գործունեություն իրականացնելու է նիստերի ժամանակ քննարկումներից հետո: Քննարկումներին կհրավիրվեն բնապահպաններ, տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ` կախված քննարկվող թեմայից:

Էկոխորհրդարանը ստեղծող սովորողների համար նոր միջավայր է, որտեղ նրանք կարող են դրսևորել իրենց ստացած տեսական գիտելիքները իրավագիտությունից, տնտեսագիտությունից, կենսաբանությունից, քիմիայից աշխարհագրությունից` համադրելով բնապահպանության հետ:

Էկոլոգիական խնդիրները այսօր տեսական մակարդակից հարկավոր է դուրս բերել լուծումներ առաջարկելու և դրանք իրագործելու մակարդակ: Սովորողը պետք է գիտակցի այդ խնդիրների հրատապությունը. դրանք ամենուր են` տանը, դրսում, դպրոցում, և եթե նա կարողանա տեղական մակարդակով օրենքներ մշակել, փորձել լուծումներ տալ, «պատժել» օրինախախտներին, իր հասակակից շատ երեխաներից մեկ քայլ առաջ կկանգնի, որոնք անտարբեր են այդ խնդիրների նկատմամբ, և ինչու չէ կկարողանա իր փորձը փոխանցել նրանց:

21-րդ դարի մարդը ավելի անխնա է օգտագործում բնությունը, ավելի ագահ է ու անպատասխանատու: Իսկ մեր խնդիրն այն է, որ քաղաքակիրթ սերունդ ունենաք, որ նա կարողանա բնությունը պահպանել` իր հաջորդ սերունդներին կայուն զարգացում ապահովելով, ուստի Էկոխորհրդարանում նրանք կունենան այդ հնարավորությունները: Ուսումնասիրելով լոկալ և գլոբոլ խնդիրները, դրանց լուծումները առաջարկելով, շփվելով տարբեր բնապահպանական կազմակերպությունների հետ, մասնակցելով տարատեսակ միջոցառումների (ակցիաներ, ցուցադրություններ, արշավներ, ինչու չէ նաև բնապահպանական բողոքի ցույցեր)` նրանց մեջ կձևավորվի իր երկրի համար որակապես նոր մարդ` պատասխանատու, բարեկիրթ` էկոլոգիական դաստիարակությամբ, հմտություններով և բարձր արժեհամակարգով:

Այստեղ կարող են ընդգրկվել տարբեր աշխարահայցք, կրթական մակարդակ ունեցող սովորողներ: Խնդիրը մեկն է միասնաբար ձևավորել Էկոկիրթ Անհատի

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ