ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Դասավանդողը սովորողի` ծրագրով նախատեսված ուսումնական գործունեությունը կազմակերպում է և´ դասարանում, և´ տանը: Դասարանում ավելի շատ կազմակերպվում է խմբային ուսումնական աշխատանք, որով ուսուցման հետ մեկտեղ սովորողի արժեքային համակարգի շատ ու շատ խնդիրներ են լուծվում` հանդուրժողականություն, ներողամտություն, իրար օգնելու...: Խմբերի ձևավորման շատ մեթոդներ կան, որոնք ապահովում են տարբեր կարողություններ ունեցող երեխաների ընդգրկումն ամեն մի խմբի մեջ: Ուսուցչի կողմից ստանալով առաջադրանքները (կա´մ պատրաստի դրված են լինում սեղաններին, կա´մ իրենք են ընտրում)` կատարվում է աշխատանքի բաժանում (խմբի յուրաքանչյուր անդամ ստանում է իր պարտականությունը), նշվում է ժամանակը, անցնում են աշխատանքի: Խմբի մեջ բոլորն էլ աշխատում են` իրար օգնելով ու իրար լրացնելով: Աշխատանքային պայմաններն ու ժամանակը ցուցադրվում են (պրոյեկտորով): Ուսուցիչը միջամտում է միայն այն դեպքում, երբ խումբն առաջադրանքը չի հասկանում, դժվարանում է սկսել (ուղղորդում է): Երբեմն մասնակցում է խմբերից մեկի աշխատանքին: Կարևորվում է աշխատանքային կարգապահությունը (գրադարանային ձայնի պահպանումը):

Դասարանում սովորողն անհատաբար է աշխատում ընթերցանության (լուռ, բարձրաձայն) ժամանակ, տեքստային աշխատանքներ (օրինակ` ընդգծել իմաստն արտահայտող տողը կամ բնութագրող հատվածը) կատարելիս, տեքստը փոխադրելիս, սեփական վերաբերմունք արտահայտելիս: 

Տնային աշխատանքները տեղադրվում են իմ փոստի օրացույցում և հղվում համապատասխան դասարաններ: Տնային աշխատանքներ կարող են լինել.

  • Տեքստի ընթերցում

Նախընտրելի է երկար տեքստերը ընթերցել տանը: Ազատ ժամանակից և միջավայրից` երեխան տանը ավելի անկաշկանդ է, և կապը իր ու գրքի միջև մտերմիկ է: Սա էլ օգնում է ոչ միայն նյութի բովանդակությանը ծանոթանալուն, այլև տեքստին ավելի լուրջ մոտենալու` բառային և տեքստային շատ աշխատանքներ, նշումներ, հարցադրումներ, վերաբերմունքի, տեսակետի շարադրում: Դասարանում արդեն այդ աշխատանքի արդյունքում կազմակերպվում են քննարկումներ, բանավեճեր, ամեն մեկն իր համար կատարում է ճշտումներ, հետևություններ:

  • Գործնական քերականության վարժություններ («Հայոց լեզու», 5-6 դասարան)

Այսպիսի առաջադրանքներն ուղղված են ոչ միայն տվյալ քերականական նյութի յուրացմանը, վարժանքին, այլև ինքնուրույն եզրահանգումներ անելուն և այդ թեմայի վերաբերյալ առաջադրանքներ կազմելուն: Առաջադրանք կատարելը ևս ճիշտ ընթերցել է. հակառակ դեպքում երեխան չի հասկանա առաջադրանքը: Սովորողները այս աշխատանքը սիրով են անում. վարժությունները հետաքրքիր են, տեղեկատվական ու հետազոտական:

  • Հետազոտական, որոնողական աշխատանքներ

Անցնելիք նյութին առնչվող տեղեկատվության փնտրտուք համացանցի էջերում, տեղեկատվական նոր հասցեների որոնում, սովորողի հասցեի SkyDrive-ում իր աշխատանքային թղթապանակների ստեղծում, կատարված աշխատանքները էլեկտրոնային թղթապանակներում և անձնական բլոգում տեղադրում… Այս ամբողջ աշխատանքը զարգացնում է նորանոր հմտություններ, իսկ ընտրված նյութի մշակումը` փոխադրումը, համառոտումը, կարևորն անկարևորից անջատելը, համոզիչ խոսք կառուցելը և այդ ամենը ուսումնական նյութ դարձնելը` կարողությունների ձեռք բերում: Հետազոտական աշխատանքները 5-6 դասարաններում հիմնականում խմբային են և վերջնական արդյունք են դառնում դասարանում: Թեման որոշվում է, բաժանվում են խմբերի, և խմբով կամ անհատապես աշխատում են տանը: Դասարանում վեր են հանվում աշխատանքի հետ կապված խնդիրներ, քննարկվում է աշխատանքի ընթացքը, հետո ներկայացվում են այդ աշխատանքի արդյունքները:

  • Սովորողներին հետաքրքրող աշխատանք է ռադիոնյութի, տեսանյութի, ուսումնական նյութի պատրաստումը

Դպրոցում կատարվող բոլոր իրադարձություններին արձագանքելը` յուրովի ընկալումն ու մեկնաբանումը, հարցազրույցներն ու լրատվությունը դառնում են կայքի նյութ` ռեպորտաժ, ռադիոնյութ, տեսանյութ` աշխուժացնելով և ոգևորելով սովորողին: Իսկ փնտրելով, գտնելով և օգտագործելով նոր մոնտաժային ծրագրեր` հմտանում են և նոր ու նոր կարողություններ ձեռք բերում:

Նախնական աշխատանքները` տեսագրումը, ձայնագրումը, կատարվում են դպրոցում, իսկ մոնտաժը` տանը (կամ դպրոցում, ուսումնական պարապմունքներից հետո): Ամսական պարտադիր է համարվում 2 ռեպորտաժ, 2 ռադիոլուր, 2 տեսանյութ:

  • Ուսումնական նյութերի ստեղծում

Թեմայի ամփոփման փուլում ստեղծվում են աուդիոգրքեր, տեսանյութեր` որպես սովորածի ամրապնդում և գիտելիքի կիրառում:

  • Կայքում նյութերի տեղադում սեփական էջերից

Սա սովորողին ստիպում է ավելի աչալուրջ լինել, օգնում է գրագետ գրելուն:Առաջ է գալիս մրցակցություն` ով ինչքան է գրում, արձագանքում, ինչպես է գրում: 

  • Կայքի հետ այլ աշխատանք

Շաբաթը մեկ-երկու անգամ, դասարանում կազմակերպում ենք mskh.am-ի և Նոր դպրոցի ենթակայքի նյութերի բանավոր քննարկում, որին սովորողները պատրաստվում են տանը: Այդ քննարկումներն օգնում են ընկերոջ նկատմամբ ուշադիր, հարգալից լինելուն, խորհելուն, սեփական կարծիք ունենալուն, տեսակետ արտահայտելուն, նոր նյութի ձևով սեփական ասելիք ձևակերպելուն:

Ամիսը 2 անգամ կազմակերպվում ենք առցանց քննարկումներ և որոշակի թեմայով դիտարկումներ:

  • Կրթահամալիրային օրացույցով նշված օրերի մասնակցություն և արձագանքում
    Կարդացած գրքի, տեսած հաղորդման, ֆիլմի ներկայացում
    Մեդիաօլիմպիադաների, ստուգատեսների մասնակցություն, անհատական, խմբային, ընտանեկան նախագծեր:

Ուսումնական ճամփորդություններ

Տեսածն ու լսածը փոխանցելը, զգացածն արտահայտելը մայրենի լեզվից ուսումնական ամենակարևոր աշխատանքն է:

Սովորողը հատկապես լրատվական, ստեղծագործական աշխատանքի տարբեր փուլերում ունենում է ուսուցչի օգնության կարիքը: Նա իր աշխատանքային նյութերն է ուղարկում է ինձ, ես` հարցեր, հուշում, լրացում: Այդպես ամբողջ երեկոն աշխատում ենք առցանց` ամեն մեկի հետ առանձին, երբեմն էլ` խմբով: 

Պարտադիր աշխատանքներից բացի, սովորողը տանը անում է նաև կամավոր, լրացուցիչ աշխատանք` 

  • Անհատական բլոգի վարում
    Ընկերներով խորհրդակցում են, իրար օգնում, սրբագրական և խմբագրական գործեր անում: Ես նույնպես հետևում եմ այդ աշխատանքին:
  • Դասարանի կայքի ստեղծում
    Խթանում է երեխաների ստեղծագործական միտքը, գործածության մեջ են դրվում ոչ միայն մեդիահմտությունները. դրսևորվում է անհատը, և ուսուցումը դառնում ժամանակակից, ինքնատիպ, խրախուսող:
  • «Հայոց լեզու» դասագրքով լրացուցիչ աշխատանք
    Բացի պարտադիր տրված վարժություններից, սովորողը կամովին շարունակում է աշխատել դասագրքով: Դժվարությունների հանդիպելիս դիմում է ինձ` դասի ժամին կամ էլ. փոստով:
  • Ուսումնական նյութերի պատրաստում
    Հանձնարարված մեկ հեղինակի կամ մեկ բանաստեղծության փոխարեն պատրաստում է ավելին:
  • Իր ցանկությամբ պատմում է ամեն ինչի մասին

Կարևորվում է սովորողի նախասիրությունները, պահի բռնկումը (ստեղծագործական, երևակայական, ցուցադրելու), գտածի հաղորդումը:

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Նաիրա Նիկողոսյան | 2012-05-15 01:47:31
Մարգարիտ ջան,հետաքրքրությամբ կարդացի, օգտակար էր, շատ կուզեի` հոդվածում լինեին նաև հղումներ նշված աշխատանքներից:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ