ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Կենտրոնում Դուք եք

Կրթահամալիրի վարժարանային, Գեղարվեստի, Արհեստագործական ավագ դպրոցների 2011-2012 ուստարվա շրջանավարտներին

«Վերջին զանգ չէ, Շուշան Բլեյանն ասում է «Հրաժեշտ» էլ չէ, ու հիշել է՝ «Աչքներս լույս»-ը… Իրոք որ. ուսուցիչներով իրար աչքալույս տանք, որ խերով կամ փոքր կորուստներով ձեզանից էլ պրծանք… գոնե առժամանակ, ամիսներ, ասենք, երբ այս հոգսաշատ ամառը կթոթափեք, սեպտեմբեր-հոկտեմբերին կվայելեք ուսանողի-աշխատողի նոր վիճակն ու նոյեմբերին կգաք` միասին տոնելու «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ավանդական ծեսն իր այնքան համեղ ու միավորող հարիսայով: Կգա՞ք որ: Բարով գաք: Եկեք: Ձեր դպրոցն է. եթե իհարկե մի քանի տարի հետո մեր կրթահամալիր` նախակրթարանի խնամքի խմբեր եք բերելու Ձեր բալիկներին… Հիշեցի՞ք` լավն է Ձեր դպրոցը, եթե այնտեղ են նաև Ձեր երեխաները՝ Ձեր գիտակից ու ազատ ընտրությամբ:

Մեր եռամյա ավագ դպրոցի 1-ին թողարկումը, մեր շրջանավարտների այս հոծ ու հետաքրքիր խումբը, որ ինձ սիրելի անհատականություններից են կազմված, մենք համարում ենք հաջողված, կայացած: Հիշեցի՞ք՝ մենք ընկերներ ենք, և սկսվում է գուցե միայն ընկերության շրջանը: Ի՞նչը մեզ կշարունակի միավորել… Համատեղ կյանքի հիշողությունները, հավատարմությունը…

Մայիսի 14-ից 27-ի արարողությունը, որտեղ դուք գլխավոր հերոսներն եք, մեր բազմազբաղ կրթահամալիրի առօրյայում, տեսնում եք - կտեսնեք, ամենակարևորն է. շշմելու նախագիծ է, անգամ ինձ ոգևորեց: Դուք ամենա-, ամենա, ամենան եք, իհարկե, բայց վերջինը չեք, և այս բորբ կարոտը վերջինը չէ… Այ, տեսեք. սկսվել են, հայտնվել 2012-2013 ուստարվա մեր 5-6 տարեկանները, մեր նոր 10-րդ դասարանցիները… բարով գան, օգնենք որ գան, բերեք, ուղեկցեք:

Թող գա նա, ով…

Ամենակարևորը հիմա «Հրաժեշտ» ուսումնական նախագծով միասնական փորձերն են, ձեր ընդհանուր պարապմունքները, որ ամեն օր տևելու են 2 դաս: Մարմարյա սրահը, որպես համերգասրահ, հրապարակ, տեսնում եք` ինչպիսի ազգային բրենդ է դառնում: Ձեր բեմելին այդ բարեխիղճ ու ոգևորված պատրաստվեք. կրթական ծրագիրը, որ կրում եք, Ոգին, որ տանում եք, պիտի համակի 1000-ից ավելի հանդիսատեսին՝ սովորողների, շրջանավարտների ծնողների, ուսուցիչների. ակնհայտ պիտի լինի՝ աչքին հայտնի-տեսանելի-շոշափելի, որպես փաստ:

Երախտագետ ու առավել մեծահոգի եղեք. նախագծի այս կամ այն միջոցառման մասին տարաձայնությունը, անհանգստությունը, որ չգիտես ինչու` մտասևեռմամբ կարևորվում է հանկարծ, դատարկ բաներ են, վստահ եմ: Ճաշակ ու խորհուրդ, ինքնատիպ ու ազատ, Ձեր ողջ անհատական տաղանդով, որ կարող է բազմապատկվել հավաքական ուժով… Խիզախեք: Կենտրոնում դուք եք, որպես օրվա, պահի, ամսվա, տարվա Հերոսներ…

Միշտ ձեր`

Աշոտ Բլեյան

Կրթահամալիրի տնօրեն 

You are in the center

В центре - Вы

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ