ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Դասարանում, ուսումնական պարապմունքի ժամանակ աշխատանքը, անկախ կազմակերպման ձևից (խմբային, անհատական, ինքնուրույն, ստուգողական, գրքերով, համակարգչով և այլն), ակնկալում է դասավանդողի կողմից վերահսկում, ուղղորդում, միջամտում: Աշխատանքը դպրոցում ենթադրում է նաև որոշ սահմանափակումներ` թե´ ժամանակային առումով և թե´ նույն վերահսկողության առումով: Դպրոցում, դասի ժամանակ, սովորողը կարող է կատարել երկու-երեք վարժություն, առաջադրանք, տալ սահմանափակ քանակով հարցեր: Հաճախ դասավանդողը իր ուղղորդումներով կանխորոշում է սովորողի պատասխանը, աշխատանքը:

Դասարանում կատարվում է նաև այնպիսի աշխատանք, որը ավելի արդյունավետ է կատարել դասավանդողի վերահսկողությամբ կամ խմբային տարբերակով: Նման աշխատանքների շարքում է օտար լեզվով քննարկումների կազմակերպումը: Թեմաները բխում են և´ դասագրքից, և´ տվյալ պահին որևէ արդիական, կիզակետային հարցերից: ՏՀՏ-ների լայն գործածումը արդեն թույլ է տալիս ոչ միայն գրի առնել նման քննարկումների արդյունքները, այլ նաև ձայնագրել դրանք, տեղադրել կայքում, հրավիրել այլոց` մասնակցելու, գրելու մեկնաբանություններ, կարծիքներ: Սա արդեն փոխում է դասարանական աշխատանքի կազմակերպման ձևը և դառնում դասարանական աշխատանքի շարունակությունը տանը: Տնային քննարկմանը հրավիրվում են մասնակցելու նաև ծնողները կամ այլ դասարանների սովորողները:

Հետաքրքիր են նաև օտարալեզու ֆիլմերի դիտումից հետո կազմակերպած քննարկումները, կարծիքների հայտնումը: Իհարկե, օգտվելով մեդիայի հնարավորություններից, հաճախ առցանց քննարկումներ են կազմակերպվում, որոնց համար ընտրվում է հարմար ժամ` երեկոյան: Դա մեծապես նպաստում է նրան, որ քննարկմանը մասնակցեն հնարավորին չափ շատ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, դպրոցական կայքի հյուրեր կամ պատահական այցելուներ: Սակայն կենդանի, դասարանական քննարկման առավելությունն այն է, որ սովորողը ստիպված է ազատվել լրացուցիչ բարդույթներից և խոսել օտար լեզվով: Նմանատիպ աշխատանքի մյուս օգուտն այն է, որ սովորողները սկսում են լսել միմյանց, ուսուցչին, աշխատում են հանպատրաստից, հենց տեղում կառուցել իրենց խոսքը, երբեմն սխալ, սակայն համառորեն ձգտելով արտահայտվել:

Որպես արդյունավետ դասարանական աշխատանք՝ իրականացվում է նաև տարբեր մեթոդների կիրառումը, որը հնարավոր է անել միայն խմբային տարբերակով: Նման մեթոդների կիրառումը հետաքրքիր է դարձնում է դասը, սովորողներին խթանում մեխանիկական աշխատանքից անցնելու մտավորին: Հաճախ կիրառվում են պրիզմայի, ձնագնդիի, գունավոր գլխարկների, փազլի և այլ մեթոդները:

Ուսումնական պարապմունքի ժամանակ արվող աշխատանքի  դասական տեսակ է նաև (ոչ պակաս կարևոր է, քան վերոհիշյալները) նոր դասի հետ կապված աշխատանքը, անհասկանալի պահերի մեկնաբանումը, վարժությունների, թեստային աշխատանքների միջոցով նոր դասի ամրապնդումը: Շատ օգտակար են դառնում տարբեր կայքերի միջոցով վարժությունների առցանց կատարումները, որտեղ սովորողը գրելուց հետո տեսնում է իր սխալները: Երբեմն անհրարժեշտ է լինում քննարկել տնային առաջադրանքը, տալ որևէ պարզաբանում կամ բացատրել սովորողին չհասկացածը:

Դասարանական աշխատանքի առավելություններից է նաև մրցակցության մտնոլորտի ստեղծումը, որը ոչ պակաս կարևոր է սովորողներին մոտիվացնելու համար: Մեկը մյուսին գերազանցելու, լավ արդյունքի հասնելու, ինչու չէ՞, նաև բարձր գնահատական վաստակելու նպատակով դասարանում սովորողները ավելի հաճույքով և աշխույժ են աշխատում:

Դասարանում հաճախ ենք օգտագործում HotPotatoes ծրագիրը, որը թույլ է տալիս տարբեր տեսակի թեստեր, խաչբառեր, հետաքրքիր հարցաշարեր կազմել և առցանց ռեժիմով կատարել դրանք: Հաճախ իրենք՝ սովորողներն են կազմում այդ հարցաշարերը տանը և դասի ընթացքում ներկայացնում դասընկերներին:

Տնային աշխատանքները կարելի է պայմանականորեն բաժանել երկու տեսակի: Առաջինը դպրոցական աշխատանքի շարունակությունն է տանը: Երկար տարիներ տնային առաջադրանքը եղել է գրեթե այդպիսին, դիտվել է որպես դպրոցում անցած դասի, նյութի ամրապնդում, կրկնողություն: Նման աշխատանք այժմ էլ անհրաժեշտաբար կատարվում է: Սակայն «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» ծրագրի թելադրանքով առաջանում է տնային աշխատանքի մի տեսակ ևս, որը այլ որակ և կազմակերպում է պահանջում, և որը սովորողին պետք է բարձրացնի ճանաչողական-գիտելիքային մի այլ մակարդակի, խթանի սովորողի ինքնուրույնությունը, ստեղծականությունը, հետազոտական և ստեղծագործական հմտությունները:

Նմանօրինակ աշխատանքները պահանջում են դասավանդողի հետ կապը առցանց ռեժիմով. համացանցային բազմաթիվ ծրագրերի միջոցով դասավանդողը սովորողի հետ կապի մեջ է լինում որպես խորհրդատու: Դասավանդողը համագործակցում է սովորողի հետ աշխատանքի կատարման տարբեր փուլերում` սկզբում, ընթացքում, փուլ առ փուլ կամ աշխատանքի վերջում: Նման աշխատանքները կատարելու համար գործածվում են հետևյալ համացանցային գործիքներ. անհատական, խմբային կամ առարկայական բլոգերը, դպրոցական կայքն ու ենթակայքերը, էլեկտրոնային փոստերի լայն հնարավորությունները (hotmail, Sky Drive, Google, Wikispaces և այլն): Հաճախ ծավալուն աշխատանքները տրոհվում են առանձին առաջադրանքների և բաժանվում սովորողների մեջ ըստ սովորողների կարողությունների` հետագայում դրանք միասնական դարձնելու նպատակով: Այսպիսով, սովորողները նույնպես կապի մեջ են լինում միմյանց հետ, սովորում են համագործակցել, օգնել մեկը մյուսին` լավագույն արդյունքի հասնելու նպատակով:

Առարկայական կամ խմբային բլոգներում տեղադրվում են առաջադրանքներ, որի պատասխանները սովորողները կարող են գրել կարծիքների (comments) բաժնում կամ ուղարկել դասավանդողի փոստին: Պատասխանները, սովորողների ցանկության դպքում, այժմ նաև կարող են տեղադրվել իրենց անհատական բլոգերում: Իր անհատական բլոգում սովորողը կարող է տեղադրել նաև իր կատարած առաջադրանքը, իր ստեղծագործությունը և այլն, իսկ հղումը ուղարկել դասավանդողին: Լավագույն պատասխանները և աշխատանքները հրապարակվում են: Օգտագործելով Google-ի առցանց աշխատանքը փաստաթղթերի հետ` կարողանում ենք անգամ թեստեր կամ վարժություններ կատարել սովորողների հետ տնից: Օգտվելով Wikispaces.com կամ այլ wiki վեբ կայքերը` լիմերիքներ են գրվում, քննարկումներ կազմակերպում և այլն: Hotmail-ի SkyDrive-ը կամ օրացույցը նույնպես ծառայում է տնային առաջադրանքների, աշխատանքների կատարմանը:

Հետազոտական-ստեղծագործական տնային աշխատանքը նաև լավ հնարավորություն է ներգրավելու ծնողներին, բարեկամներին, այլ դպրոցների սովորողներին: Սովորողները կարող են օգտագործել ծնողների մասնագիտական կարողությունները: Հաճախ իրենք սովորողներն են ծնողներին նոր բաներ սովորեցնում, հատկապես թվային միջոցների ոլորտում: Նման աշխատանքները երկկողմանի շահեկան են:

Սակայն, պետք է նշեմ, որ վերոհիշյալ բոլոր աշխատանքները դասավանդողից շատ ժամանակ են պահանջում և ենթադրում են նրա շարունակական (երբեմն` անդադար) աշխատանքը թե´ դպրոցում և թե´ տանը: Դասավանդողը պարտադրված է գերազանց տիրապետել համակարգչին, համակարգչային ծրագրերին: Պետք է նշել նաև, որ դեռ ոչ բոլոր սովորողներն են մասնակցում տնային առաջադրանքների կատարմանը համացանցի միջոցով: Կան սովորողներ, որոնց համար գրավոր տետրա-գրքային տնային առաջադրանք կատարելը ավելի հարմար է, քան մեդիայի միջոցով: Այս ամենը ժամանակի խնդիր է, և պահանջվում է որոշակի ժամանակ աշխատանքների ուղղությունները և ծավալը համարգելու և պլանավորելու համար: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ