ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Սուրհանդակ

Մայիսի 17-ին կրթահամալիրում սկսվում է մեր ամենամյա ստեղծագործական 7-րդ հավաքը: Սա մեր կրթական ծրագրերի արդյունքների, մեր ուսումնական կարողությունների-հմտությունների դրսևորման ստուգատեսն է: Տեսեք հավաքի ծրագիրը. մեզ սպասում են աշխատանքային հագեցած օրեր: Բոլորս հավաքի մասնակիցն ենք. մի դեպքում՝ որպես օրվա հեղինակ-կազմակերպիչ, մի դեպքում` որպես հեղինակ-փորձագետ:

Հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է:

Օրվա, կոնկրետ ուսումնական պարապմունքի, սովորողի ընտրությամբ գործունեության, ուսումնական կաբինետի և լաբորատորիայի ղեկավար-պատասխանատուները խնամքով, համերաշխ նախապատրաստում են իրենց կողմից ներկայացվող աշխատանքը, ամեն ինչ անում են, որ ծրագրի փորձագետները կարողանան տեսնել և գնահատել կրթական միջավայրի զարգացումը, ուսումնական գործի կազմակերպման փոփոխությունը:

Նրանք պատասխանատու են, որ իրենց ներկայացրած պարապմունքները լուսաբանվեն mskh.am-ում` ներառելով պարապմունքի նկարագրությունը, նյութերը, պարապմունքի մասնակից սովորողների վերաբերմունքը, և´ փորձագետ ուսուցչի, փորձագետ ծնողի տպավորություններ: Սրանով կօգնեք ծրագրի բոլոր շահառուներին, համակիրներին և հետաքրքրվողներին, կրթական ոլորտի ղեկավարներին` հավաքին կայքում հետևելու և առցանց քննարկումներին մասնակցելու: Օրվա պատասխանատուները երեկոյան ժամը 20.00-21.00 վարում են օրվա առցանց ամփոփում- քննարկումը:

Փորձագետները դասարանի, խմբի սովորողների ծնողներն են, կրթահամալիրում իրականացվող մյուս կրթական ծրագրերի դասավանդողները, սովորողները, հավաքի հյուրերը, որոնց որպես փորձագետ ներգրավում և նրանց աշխատանքը կազմակերպում է տվյալ պարապմունքի կազմակերպիչ-ուսուցիչը (այդ թվում՝ դասվարը, դաստիարակը): Փորձագետ սովորողները, ծնողները, ուսուցիչները իրենց դիտարկումները, կարծիքները, այդ թվում՝ կազմակերպիչ-ուսուցչի առարկությունները, արտահայտում են օրվա ծրագրի, ծրագրի կոնկրետ կետի լուսաբանման մեջ, առցանց քննարկումների ժամանակ կամ ուղարկում են «Դպիրին»` որպես առանձին հոդված:

Հավաքը լուսաբանող նյութերը տեղադրվում են mskh.am-ի հատուկ էջում, հոդվածները` «Դպիր» էլեկտրոնային ամսագրում:

Հարգանքով՝
Կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյան
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ