ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

«Ստեղծողի դպրոց, անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» կրթական ծրագրի մեջ շեշտը դրվում է թե´ կրթության, թե´ ինքնակրթության, թե´ ինքնակատարելագործման վրա: Ծրագրի սովորողն ապրում և աշխատում է տեղեկատվական լայն դաշտում, առնչվում տարբեր աղբյուրների, տարբեր կարծիքների հետ, որի արդյունքում էլ ձևավորվում է նրա տեսակետը: Դասավանդողը ուսուցման-ուսումնառության գործընթացի կազմակերպիչն է. ուսուցման արդյունավետությունը կախված է նաև նրա պատրաստությունից, իսկ ծրագրի կազմակերպումը թելադրում է նաև նրա զարգացումը, նոր որակների ձևավորմանը:

Կրթական նոր նախագծեր, ծրագրեր, ուսումնական գործունեության կազմակերպման նոր կարգ, տնօրենի` ծրագրի կազմակերպմանը վերաբերող հրաման ու սուրհանդակ, ստուգատեսներ ու հավաքներ. այս ամենը կարծես պահանջում և պարտադրում է նոր հմտությունների ձեռքբերում: Սովորողների ինքնուրույն ուսումնական գործունեությունը ճիշտ կազմակերպելու, ինքնակրթության միջավայր ստեղծելու, ուսումնական ծրագրով նախատեսված հեռավար աշխատանքները ղեկավարելու համար ուսումնական տարվա սկզբին օգտվում էի էլեկտրոնային փոստի և skydrive-ի ընձեռած հնարավորություններից, գործածում էի թվային ձայնագրիչը, ֆոտոխցիկը, և թվում էր, թե ամեն ինչ գիտեմ, սովորելու նոր բան չկա: Սովորողների հետ կապը դարձել էր անընդհատ` օրվա ցանկացած ժամի: Ինքնակատարելագործման, համագործակցային կարողություններ ձևավորելու, դասավանդողի և սովորողների միջև առցանց կապն ամրապնդելու, ծնողներին, ընկերներին ուսուցման գործընթացում ներգրավելու ցանկությունը պարտադրեց նոր տեխնոլոգիաների ու համակարգչային նոր ծրագրերի յուրացմանը զուգընթաց՝ սովորողների ձեռքբերումներն ու հաջողությունները տեսնելու, գնահատելու նոր ձև գտնել: Այդպիսի միջոց դարձավ էլեկտրոնային թղթապանակը (պորտֆոլիո), որը շատ ավելի արդյունավետ է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման պայմաններում, ավելի ճշգրիտ է արտահայտում ուսումնական գործունեության արդյունքը, սովորողներին տրվող նյութի յուրացման, գիտելիքների մասին տեղեկատվությունը, օգնում է ժամանակին բացահայտելու սովորողի բացթողումները, ապահովում է դասավանդողի և սովորողի միջև հետադարձ կապը: Աշխատանքները թեպետ դանդաղ, բայց բնականոն ընթացքի մեջ էին մտնում: Իհարկե, ոչ բոլոր սովորողներն էին պարտաճանաչորեն տեղադրում իրենց աշխատանքները թղթապանակներում: Ուրեմն հարկավոր էր գտնել աշխատանքները կազմակերպելու նոր միջոց:

Սկսեցի աշխատանքները կազմակերպել իմ և սովորողների բլոգների միջոցով: Ինքնուրույն, մտածող, ստեղծող մարդ, անհատ, ապագայի համար քաղաքացի ձևավորելու ճանապարհին սա է միակ ճիշտ մոտեցումը: Իմ՝ դասավանդողի բլոգում սկսեցի տեղադրել առաջադրանքները
Հետո աշխատանքն ավելի աշխուժացավ, դարձավ հետաքրքիր, ավելացավ աշխատող սովորողների թիվը: Ստեղծվեց ստեղծական-աշխատանքային միջավայր, որը նպաստում էր ինքնուրույն կարծիքներ արտահայտելուն, քննարկումներ կազմակերպելուն

Անհատական բլոգին հաջորդեց խմբային (ակումբային) բլոգի ստեղծումը: Դրանով կազմակերպում ենք մեր արշավականների ակումբի աշխատանքն ու դրա արդյունքների փոխանցումը: Ճիշտ է, այստեղ նախաձեռնողը դասավանդողն է, բայց սովորողների մասնակցությունը այստեղ նպաստում է գրելուն, արտահայտվելուն, ստեղծական-համագործակցային աշխատանքին

Այս կիսամյակ դասերն ավելի արդյունավետ, ինտերակտիվ են դարձնելու համար առաջացավ նաև առցանց օրացույցը գործածելու պահանջը: Ուսումնական գործընթացն ուղղված է սովորողների կարողությունների և հմտությունների ձևավորմանը, և կարևորը ոչ թե ստացած գիտելիքների շատ կամ քիչ լինելն է, այլ դրանք կյանքում գործածելու կարողությունը, ստեղծող, արարող քաղաքացի դաստիարակելը: Սովորողը պատասխանատվությամբ կվերաբերվի ուսումնական գործընթացին, կդրսևորի ինքնուրույնություն, նախաձեռնություն, հետազոտելու, ստեղծագործելու կամք և ցանկություն, ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններ, կկարողանա յուրացրածը հաղորդել ընկերներին, եթե տեսնում է, թե ինչպես է սովորում, նոր հմտություններ կիրառում ուսուցիչը:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ