ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

Այս տարի ունենք 3-5 տարեկան նախադպրոցականների նոր մոդել խմբասենյակ, որն ունի յուրահատուկ կառուցվածք: Այն բաղկացած է բաց խոհանոցից, հարթակ-խաղահրապարակից, բաց սանհանգույցից, և աշխատանքային հատվածից: Մի հարցրեք, թե ուր մնաց ննջարանային հատվածը: Դա նույն հարթակն է: Այստեղ սովորական մահճակալներին փոխարինում են հարմարավետ ներքնակները, որոնք օգտագործում ենք նաև մարմնակրթության, խաղերի ժամանակ: Խմբի գործունեության համար կրթական ծրագրով անհրաժեշտ տարածք է նաև բակ-պարտեզը: Այստեղ հիմնականում այն աշխատանքներն են, որոնք կատարվում են բնության գրկում:
Պատմեմ, թե պարտեզում ինչպես ենք կազմակերպում մեր սաների մարմնակրթությունը, աշխատանքային գործունեությունը (գարնանացան), սաների հետազոտական հմտությունների ձևավորում (Մեղուներն ու մրջյունները):

Մարմնակրթություն

Մարմնակրթությունն իրականացվում է որպես խաղ` սկզբում ավելի պարզ, ինչպես` «Հիմա նապաստակի պես ենք ցատկում», «Եկե´ք բռնենք արևի շողերը», «Ծաղիկներ հավաքենք»: Հետո մարմնամարզական խաղեր ենք կազմակերպում: Սկզբնական շրջանում վազքի մրցույթ էինք կազմակերպում, ավելի ուշ մի քիչ բարդացրեցինք` մարմնակրթության պարապմունքը: Հիմա արդեն այն դարձել է խմբային սպորտլանդիա: Մարզական պարապմունքներին խմբասենյակում օգտագործվում են մեր ներքնակները, աթոռները, պարտեզում` նաև գնդակներ, պարաններ, օղակներ, հեծանիվներ, մարզական գրավիչ պարապմունք է լողը փակ լողավազանում: Այդ աշխատանքին սաների ծնողները հետևում են կայքում տեղադրված նյութերով`

Գարնանացան

Գարուն: Գարնան հետ պայծառ արև, ծիծաղ, երեխաների վազվզոց, ծիտիկների դայլայլ:
Նախակրթարանում սկսվում են գարնանային նախագծեր, աշխատանքներ, որին մասնակից է դառում հենց մեր սանը: Նրա ողջ գործունեությունը պետք է բնության գրկում անցկացնել: Բերեմ մի օրինակ «Գարնանային պարտեզ» նախագծից:
Նախակրթարանում կարևորվում է, որ յուրաքանչյուր երեխա ունենա իր գործիքները, այս պարագայում` գյուղատնտեսական գործիքներ:

Մի օր` նախաճաշից հետո, նրանց խնդրեցի հագնվել, վերցրել իրենց գործիքները: Գնացինք Նախակրթարանի այգի: Սկզբում նրանց թվաց, թե գնում ենք գլրաքարերով խաղալու, բայց… Այգում սկսեցինք աշխատանքի բաժանում անել: Առաջարկեցի հողը հավաքել, մաղել և լցնել դույլերի մեջ: Նրանք իրենց գործիքներով սկսեցին աշխատել: Նրանք ինքնուրույն գտան, թե որ մասում փափուկ հող կա, փոցխով սկսեցին եռանդով հավաքել հողը, հետո լցրեցին դույլերի մեջ: Ամենահետաքրքիրն այն էր, որ հողով լցված դույլերը սկսեցին այնպես դնել, որ դարձավ դույլերի շարք:
Ինձ ավելի շատ հետաքրքրում էր, թե նրանք գիտեն գործիքների անունները, գիտեն, որ գործիքով ոնց պետք է աշխատել: Երբ հուշեցի, որ փոցխով հավաքեն հողը, բահով լցնեն մաղի մեջ, մաղեն ու լցնեն դույլի մեջ, ի զարմանս ինձ` գրեթե բոլորը գիտեին գործիքների անունները, ուղղակի ես նրանց հուշեցի` որ գործիքով ինչ գործ անել:
Վերցրեցինք մեր հողով լի դույլերը և մոտեցանք մեզ հետ բերած ծաղկամաններին: Առաջարկեցի հողը լցնել ծաղկամանների մեջ, հարթենել, ապա ցույց տվեցի, թե փոցխով ինչպես ակոսներ բացեն: Նրանք սկսեցին այդ ամենն այնպես անել, կարծես հմուտ մշակներ լինեին: Մի մասին ուղարկեցի ցնցուղներով, դույլերով ջուր բերելու, մյուս մասին էլ տվեցի մի տոպրակ, որի մեջ սերմեր էին: Առաջարկեցի ցանել: Նրանք նախ ուշադիր զննում էին սերմերի կառուցվածքները, ապա սկսեցին շատ զգույշ ցանել ակոսների մեջ: Հետո փոցխով ծածկեցին սերմերը: Մի ծաղկամանը ջրեցինք ցնցուղով, մյուսը` դույլով:
- Վա~յ, բոլոր սերմերը ջրի երես դուրս եկան: (Տիգրան 5տ.)
- Իսկ իմ ջրած ծաղկամանի սերմերը դուրս չեկան: (Քրիստինա 4տ.)
- Ուրեմն պետք է ցնցուղով ջրել: (Ռաֆայել 4տ.)

Եզրակացրեցին, որ այս դեպքում պետք է ջրել ցնցուղով: Հետո միասին որոշեցինք, թե խմբի որ հատվածում դնենք ծաղկամանները, որ դրանք սկսեն աճել: Որոշեցինք դնել լուսավոր, արևոտ տեղ: Նրանք բացատրեցին.
- Արևը կտաքացնի նրանց, իսկ ջուրը նրանց հացն է, պետք է ուտեն, որ մեծանան:
Սկսեցինք ամեն օր հետևել աճման գործընթացին (ջրում էին, խնամում): Նրանք մատիկներով չափում էին.
- Այսօր ցուցամատի առաջին գծիկի չափ է աճել…

Իմ հարցին .
- Փոցխով ինչ են անում:
- Ես Ֆոցխով (փոցխ) հողն եմ քորում: (Վռամ 4տ.) Ավելի ուշ սկսեցինք տարբերակել, թե որը ինչ բույս է:

Մենք ցանել էինք, հազար, համեմ, սամիթ, բիբար, լոլիկ: Մի օր էլ այդ ամենից մենք աղցան պատրաստեցինք, որը շա~տ համեղ էր ստացվել, քանի որ դրանք աճեցրել էին մանկական անարատ, անաղարտ ձեռքերը:

Մեղուներն ու մրջյունները
(Տես Ռոդարիի «Սոճիների պուրակում»)

Օր առաջին

Նախավարժանքից հետո ես նկատեցի, որ երեխաների մի մասը կանգնած զննում է ծաղկած թփի վրա եռանդով աշխատող մեղուներին: Առաջարկեցի խոշորացույցով դիտել, թե ինչ են անում մեղուները: Սկսեցին ավելի պարզ տեսնել մեղուների աշխատանքը:

- Ես մի բան եմ տեսել: (Գոռ 4տ.)
- Ինչ ես տեսել:
- Մեղունե~ր: (Գոռ)
- Ի՞նչ են անում մեղուները:
- Ծաղիկ են քաղում: (Գոռ)
- Ինչի համար են քաղում:
- Որ մեղր պատրաստեն: (Վռամ 4 տ.)
- Ճի´շտ է, իրենց համար մեղր են պատրաստում: (Արման 5տ.)
- Ո´չ, մեզ համար են մեղր պատրաստում, որ մենք ուտենք: (Վռամ)
- Ճի´շտ է, մեղրով ծամոն էլ են պատրաստում: (Ռաֆայել 4 տ.)

Ավելի ուշ երեխանները ուղևորվեցին այգու իրենց ամենասիրելի վայրը: Նրանք այնտեղ գտան մրջնաբույն, սկսեցին ուշի ուշով հետևել մրջյուններին:

- Տեսե´ք` ինչքա~ն մրջյուններ կան: Հաց ու պանիր են հավաքում, տանում բույն, որ ձմռանը ուտելիք ունենան:
- Ես մեծ մրջյուն եմ գտել: (Գոռ)
- Երևի իրենց մայրիկն է:
- Կամ էլ հայրիկը, իր բալիկներին է ման գալիս: (Ռաֆայել)

Նշեմ, որ երեխաները վերաիմաստավորեցին ծաղկած ծառերից թափված թերթիկներն ու անվանեցին հաց ու պանիր:

Օր երկրորդ

Երկրորդ օրը, երբ նրանք արդեն եկել էին երեխաները ինքնուրույն վերցրեցին խոշորացույցները և վազեցին այգի` տեսնելու` ինչ են անում մրջյուններն այսօր:

- Վա~յ, էս ինչքան հաց ու պանիր են հավաքել: (Ռաֆայել)
- Դուռն էլ մեծացրել են, որ կարողանան հաց ու պանիրները ներս մտցնել: (Հասմիկ 3տ.)
- Ձմռանը շատ ուտելիք կունենան: (Ռոբերտ 3տ.)

Ավելի ուշ անդրադարձանք.

- Ի՞նչ ենք կարողանում տեսնել խոշորացույցով, որ առանց դրա չենք կարողանում տեսնել կամ մինչ այդ չենք տեսել:
- Մեղուների´, մրջյունների´: (Եվա 3տ.)
- Փոքր բաներն ենք տեսնում: (Գոռ)
- Ա~, դրա համար են պապիկները ակնոց դնում, որ մանր բաները տեսնեն: (Աստղիկ 4տ./
- Ինչի առանց ակնոցի լավ չեն տեսնո՞ւմ:
- Դե´, ակնոցով մեծերը ավելի լավ են տեսնում: (Աստղիկ 4տ.)

Օր երրորդ

Առավոտյան, երբ Վռամը, Ռաֆայելը, Հասմիկը, Աստղիկը եկել էին, որոշեցին այցելել մրջյուններին և տեսնել, թե այսօր ինչ են անում նրանք: Օրն ամպամած էր. արևը մե´կ դուրս էր գալիս ամպերի ետևից, մե´կ` թաքնվում: Երբ մոտեցան մրջնաբույնին, անմիջապես նկատեցին.

- Այսօր քիչ են դուրս եկել: Ցուրտ է: Կմրսեն: (Ռաֆայել)
- Գիշերն էլ է ցուրտ եղել, դրա համար դուրս չեն գալիս: (Հասմիկ)
- Տեսե´ք` ես ինչ եմ կարողանում անել: (Էլեն 4տ.)

Նա խոշորացույցը մոտեցնում է գետնին, արևի շողերից խոշորացույցի շրջանակի ստվերը գետնի վրա է ընկնում և նմանվում փոքրիկ արևի: Հենց արևը ամպերի ետևից դուրս էր գալիս, այն փոքրիկ արևի տեսք էր ստանում. գետնի այդ հատվածը փայլփլում էր: Հետո սկսեցին իրենց մատների վրա պահել.

- Էլե´ն, իմ խոշորացույցը էդպես չի կարողանում անել: (Գոռ)
- Տու´ր ինձ, հեսա կտեսնես, որ քոնն էլ է կարողանում տաքացնել: (Էլեն)
- Վա~յ, մատս տաքացավ: (Գոռ)

Նա Գոռի ձեռքից վերցրեց խոշորացույցը և ցույց տվեց, թե ինչպես պետք է աշխատի խոշորացույցով` բարձրացնի վեր, ապա իջեցնի վար, որ խոշորացույցի շրջանակի ստվերը գետնի վրա մեծանա ու փոքրանա:

- Եթե մենք խոշորացույցը պահենք չոր խոտերի վրա, այն կվառվի. հայրիկս է ասել: (Աստղիկ)

Երրորդ օրը նրանք հասկացան, թե ինչեր կարելի է անել խոշորացույցով, ինչ հնարավորություն ունի խոշորացույցը: 

Ես անչափ ուրախանում եմ, երբ սաներս են առաջարկում այցելել մրջյուններին և մեղուներին, տեսնել` ինչով են զբաղված: Նույնիսկ նրանք իրենց փոքրիկ ընկերներին նկատողություն են անում, որ զգույշ քայլեն, չտրորեն, չվնասեն միջատներին.
- Չէ որ նրանք փոքրիկ են, պետք է նրանց օգնել: (Վռամ)
Հաղթահարվեց նաև վախը միջատների նկատմամբ: Շատ երեխաներ կարծում են, թե իրենց կկծեն, և դրա համար մոտ չեն գալիս, բայց շատ շուտ անցավ այդ մտավախությունը: Կարևորվեց նաև այն, որ նրանք իմացան, թե որ միջատն ինչ աշխատանք է կատարում:
- Մեղուն մեղր է պատրաստում, իսկ մրջյունն աշխատում է, որ ձմռանը պաշար ունենա: (Ռաֆայել)
- Իմ մեծ քույրիկը ասում է, որ մրջյունը թթու համ ունի: (Արման)

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ