ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Հարցադրում ինձ

Տեխնոլոգիական հանրակրթության աստիճաններ

Նախ՝ շնորհակալություն հավաքի ծրագրի հեղինակներին. «Տեխնոլոգիական հանրակրթության աստիճաններ»-ը ես ընդունեցի որպես լուրջ հարցադրում ուղղված ինձ, քանի որ աշխատում եմ կրտսեր դպրոցի 5-6-րդ և միջին դպրոցի 7-ից 9-րդ դասարանցիների հետ և գոնե ինձ համար ավելի տեսանելի է նրանց ձևավորման, զարգացման և ինքնադրսևորման փուլերի հաջորդականությունը: Հիմք ընդունելով կրթահամալիրյան տոնացույցը` տեխնոլոգիայի խմբերը հիմնականում հանդես են գալիս որպես ձևավորման նախագծեր իրականացնող և սպասարկող օղակներ: Աշխատելով միևնույն նախագծերի շուրջ՝ հաշվի առնելով տարիքային տարբերություններն ու առանձնահատկությունները, առաջադրվելող խնդիրներն ու պահանջներն էլ են տարբեր լինում: Ծեսին ծանոթ կրտսեր դպրոցն ավարտած միջին դպրոցի սովորողը ոչ թե ձանձրանում է միօրինակությունից, այլ որպես պաշար ընդունելով իմացածը, զարգացնում և նոր ձևերի է բերում: Կրթահամալիրյան կյանքը այնքան ռիթմիկ է, որ ես ինքս, տարիներ շարունակ աշխատելով կրթահամալիրում, ամեն նոր նախագծի իրագործմանը նույն հուզմունքով և աչալրջությամբ եմ մոտենում:

Ծրագիրը հրապարակելու առաջին օրվանից սկսած՝ ամեն օր փորձում եմ մտքում ձևակերպումներ, ճիշտ մոտեցումներ փնտրել: Ինձ օգնում է անդրադարձը կատարված աշխատանքին և կատարվելիք ծրագրերին: Չնայած որ ուսպլանով կրտսեր դպրոցում տեխնոլոգիան բաժանվում է չորս, միջին դպրոցում` ութ դասընթացի, և դասավանդումը կազմակերպվում և իրագործվում է տարբեր լաբորատորիաներում, տարբեր մասնագետների կողմից, միևնույն է, տեխնոլոգիան ընկալվում է որպես մեկ ամբողջություն, շատ լայն և ծավալուն գործնեություն, որի հիմքում նույն մեր կյանքն է, մեր առօրյան, մեր խնդիրների լուծումը: Մշտապես փնտրել և փորձել եմ կապել առարկայի բաղկացուցիչ մասերը, որը ավելի ամբողջացնում և ուժեղացնում է ներդրված ջանքերը:
Կրտսեր դպրոցը ազատ ստեղծագործելու, բոլոր տեսակի վախերից և թերարժեքությունից ազատվելու լավագույն հարթակն է, որը ամուր հիմք է ծառայելու միջին դպրոցում որոշակի որակների զարգացման և ձևավորման համար:
Միջին դպրոցի սովորողը, ունենալով արդեն որոշակի հմտություններ, գիտելիքներ, օգտվելով ուսպլանով իրեն ընձեռված հնարավորությունից, պետք է փորձի հնարավորինս արդյունավետ օգտագործել մի դասընթացի ժամին ստացած գիտելիքն ու հմտությունը նաև մյուս դասընթացի դասաժամին: Օրինակ՝ գծագրությունը կօգնի դիզայնի դասին խորանարդիկի փռվածքի ճիշտ գծագրմանը, դիզայնի դասին կպատրաստվի այդ խորանարդիկը, կձևավորվի` օգտագործելով մեդիատպագրության հնարավորությունները և արդյունքում այն կդառնա գովազդային փոքրիկ նմուշ:
Սա մի օրինակ է ընդամեը այն գործունեության, որ արվում է տեխնոլոգիայի շրջանակում:

Շատ կարևորելով միջառարկայական կապը` կցանկանայի առանձնացնել մի փաստ ևս. տեխնոլոգիան կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, որտեղ մոտեցումները խիստ անհատական են՝ ելնելով սովորողների առանձնահատկություններից. լինում են դեպքեր, որ,օրինակ, 7-րդ դասարանի սովորողը կարող է ավելի հմուտ գտնվել, քան իր ընկերը, որը սովորում է 9-րդ դասարանում: Շատ հաճախ աշխատանքները կազմակերպում եմ այնպես, որ նույն նախագծի վրա աշխատեն տարբեր տարքային խմբերի սովորողներ, որոնք իրար լրացնում և ամբողջացնում են: Նախագծերով աշխատելը օգնում է վերացնել տարիքային, անձնական անջրպետները:  

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ