ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Դաստիարակի բլոգ

Մեր օրերում ամենակարող համացանցն ու թվային միջոցները ավելի ու ավելի են հեշտացնում նույնիսկ ամենաբազմազբաղ ծնողների անմիջական մասնակցությունը նախակրթարանի առօրյային: Ծնողի ներգրավվումը ծրագրին մեր կարևորագույն խնդիրներից մեկն է: Այդ գործում մեզ օգնության է գալիս նաև «Դաստիարակի բլոգը», որտեղ ծնողը կարող է իր երեխայի հետ կապված ցանկացած հարցի պատասխանը գտնել:

Դաստիարակի բլոգը նաև յուրօրինակ ուղեցույց է ծնողի համար: Շատ ծնողներ, ցանկանալով տանը զբաղվել սեփական երեխայի հետ, մանկավարժահոգեբանական խորհրդատվության կարիք են զգում: Համացանցում ընտրությունը բազմազան է, սակայն ո՞ր նյութերն են օգտակար երեխայի մտավոր զարգացման համար. սա շատ ծնողների մտահոգության առարկան է: Ի՞նչ մուլտֆիլմեր, ֆիլմեր, զարգացնող խաղեր, հեքիաթներ ընտրել երեխայի հետ աշխատելիս:
Դաստիարակի բլոգը նաև հնարավորություն է տալիս ծնողին տանից կամ աշխատավայրից ծանոթանալ օրվա ճաշացանկին, օրվա գործունեությանը: Ֆիլմեր, ուսումնական նյութեր կարող են ստեղծել նաև ծնողները:
Դաստիարակի բլոգը յուրօրինակ փորձի փոխանակման միջոց է նաև գործընկեր դաստիարակների համար: Բլոգը հնարավորոթյուն է տալիս դաստիարակին առավել ազատ ստեղծագործել, ուսումնասիրել, հետազոտել և իր մտքերը, հետազոտությունների արդյունքները հրապարակել: Առցանց քննարկումների միջոցով ավելի սերտ է դառնում ծնող-դաստիարակ-ծրագրի ղեկավար գործնական փոխհարաբերությունները, որն ուղղված է երեխայի զարգացմանը:

Իմ բլոգը բաղկացած է հետևյալ բաժիններից`
«Հեքիաթներ» բաժնում հայ և արտասահմանյան մանկագիրների դասական ստեղծագործություններն են, որոնք նպաստում են երեխայի երևակայության, խոսքի, մտածողության զարգացմանը
«Մենյու» (ճաշացանակ) բաժնում նախակրթարանի ճաշացանկն է տեղադրված:Ծնողին հետաքրքրող հարցերց մեկն է,թե ի՞նչ է կերել իր երեխան մանկապարտեզում:Բացի իր տեղեկատվական նշանակությանը,այս բաժինը հնարավորություն է տալիս ծնողին առաջարկություններ անել,օգնել վտամիններով,կալորյաներով հարուստ,օգտակար ճաշացանկ ստեղծելու գործում:
«Մեր ֆիլմերը» բաժնում նախակրթարանի առօրյայի մասին պատմող ֆիլմեր են, որտեղ հստակ երևում են ծրագրի իրագործման ընթացքում յուրաքանչյուր դաստիարակի ընտրած մեթոդները: Ֆիլմեր մջոցով ծնողը ոչ միայն ծանոթանում է իր երեխայի առօրյա գործունեությանը, այլ նաև տանը դաստիարակի կատարած աշխատանքը շարունակելու, միևնույն մեթոդներով երեխայի հետ աշխատելու հմտություններ է ձեռք բերում: Մանկապարտեզ-ընտանիք համագործակցությունն առավել արդյունավետ են դարձնում երեխայի զարգացմանն ու դաստիարակությանն ուղղված աշխատանքները:
«Մուլտֆիլմեր» բաժնում հատուկ ընտրված մուլտֆիլմեր են,որոնք դաստիարակչական նշանակություն ունեն,բացասական ազդեցություն չունեն երեխայի հոգեբանության վրա:
Նախակրթարանի ծրագիրն է տեղադրված: Ծնողը պետք է ոչ միայն քաջածանոթ լինի ծրագրին,այլ նաև այդ ծրագրի անմիջական մասնակիցը դառնա:
«Ուրախ խոհանոցում» մեր հորինած համեղ ճաշիկներն են, մեր ստեղծած բաղադրատոմսերը:
«Ուրախ մարմնամարզություն» բաժնում ռիթմիկ պարեր են, որտեղ հաշվի են առնված 3-5տարեկան երեխաներ տարիքային և ֆիզիկական առանձնահատկությունները, հենաշարժողական ապարատը զարգացնող, մկանները մարզող վարժություններ, որոնք ուղեկցվում են ուրախ և աշխույժ երաժշտությամբ:
«Տեխնոլոգիա» բաժնում մեր ստեղծած աշխատանքներն են` տիկնիկները, ծաղկամանները:
«Տեղեկատու» բաժնում ցանկացած երեխայի վերաբերող տվյալներ են` անուն, ազգանուն, հասցե, ծնողի հեռախոսահամար, երեխայի քաշը տարվա սկզբին, առաջին եռամսյակում, երկրորդ, երրորդ, տարեվերջին, աճի բնութագիրը, աշխատանքների թղթապանակը:
«Փորձեր, փորձեր, փորձեր» բաժնում մեր կատարած փորձերն են, ուսումնասիրություններն ու հետազոտությունները:
«Երաժշտություն» բաժնում փոքրերի համար նախատեսված բարձրաճաշակ երաժշտություն է, հայ, արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները:
«Զարգացնող խաղերում» 3-5 տարեկանների հիշողությունը, ուշադրությունը, մտածողությունը զարգացնող և ճանաչողական խաղեր են:
«Ծնողական կրթություն» բաժնում ծնողներին հետաքրող հարցերի շուրջ հոգեբանամանկավարժական, առողջագիտական նյութեր են, քննարկումներ: Ծնողներն իրենք կարող են նյութեր տեղադրել այս բաժնում, թարգմանություններ ու հետազոտություններ կատարել: Նաև ՏՀՏ հմտությունների ձեռքբերման հարցում մեծ աջակցություն է ծնողին այս բաժնում տեղադրված ծրագրերն ու նյութերը, որոնք օգնում են ծնողին հնարավորինս շատ և հետաքրքիր ծրագրերի տիրապետել, որոնք իրեն պետք կգան ֆիլմերի, ֆոտոպատումների ստեղծման գործում:
Իսկ արդեն «Ծնողների ստեղծած նյութեր» բաժնում այս ամբողջ կատարած աշխատանքի արդյունքն է տեղակայված: Ծնողների ստեղծած նյութերի միջոցով ակնհայտ է դառնում, թե որքանով է արդյունավետ դաստիարակի կատարած աշխատանքը երեխայի հետ, և որքանով է ծրագիրը մտել ընտանիք:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ