ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Սոցիոլոգիական ուսումնասիրություների արդյունքներ

«Սովորողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» կրթական ծրագրի 2011-2012 ուստարվա շրջանավարտների ուսումնական ծրագիրը տարբեր է մյուս տարիների շրջանավարտների ծրագրերից: Դրանց արդյունքները մանրամասն ուսումնասիրության և վերլուծության կարիք ունեն: Կրթահամալիրի 12-րդ դասարանցիները (ուսպլան 2011-12, ավագ դպրոց) սովորողներն ընտրել-կազմել են անհատական դասացուցակ և աշխատել դրանով:

Խնդիրն ավելի ընդգրկուն պատկերացնելու համար սովորողների շրջանում կրթահամալիրի սոցիոլոգի ծառայությունը, վարչական խորհրդի պատվերով, անցկացրել էր մի շարք ուսումնասիրություններ (հունվար-մայիս ամիսներ, 2012 թվական): Բոլոր ուսումնասիրություններն ու դրանց արդյունքներն ուղղված են նոր ուսումնական կիսամյակում, կրթահամալիրի ավագ դպրոցներում ուսուցման արդյունավետ կազմակերպմանը:

Անցկացրած ուսումնասիրություններն են.
1. Ուսուցման կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 12-րդ դասարաններում. Ավագ դպրոց-վարժարան, Գեղարվեստի խորացված ուսուցման ավագ դպրոց, Արհեստագործական ավագ դպրոց։ 
Փորձել ենք պարզել սովորողների կարծիքը 12-րդ դասարաններում ուսուցման կազմակերպման մասին, ինչքանով է այն արդյունավետ, որոնք են դրա առավելությունները, թերությունները, լսել սովորողի առաջարկությունները:
Ուսումնասիրությանը մասնակցել են Ավագ դպրոց-վարժարանի, Գեղարվեստի խորացված ուսուցման և Արհեստագործական դպրոցի 12-րդ դասարանցիները: Քանի որ կրթահամալիրի յուրաքանչյուր ավագ դպրոց ունի իր առանձնահատկությունները, յուրաքանչյուր դպրոցի ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են առանձին:
Հարցման արդյունքներով Ավագ դպրոց-վարժարանն (ուսումնասիրությունն անցկացվել է հունվար ամսին) ավարտելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու է սովորողների 86,7% -ը, որոնցից 71%-ի տված պատասխանների համաձայն բուհական քննություների և անհատական ուսպլանով ընտրած մասնագիտական առարկաների միջև կա համապատասխանություն. (38,5%՝ ամբողջական համապատասխանություն և 32,5%՝ մասնակի համապատասխանություն):

Գեղարվեստի խորացված ուսուցման ավագ դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու է սովորողների 77,2% -ը, որից՝ մանկավարժական համալսարանում (արվեստի բաժին) 43,1%-ը, կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում՝ 20,5%-ը: Այն հարցին, թե ինչու են ընտրել գեղարվեստի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցը, հարցվածների 52,2% -ը նշում է, որ հետագայում կրթությունը շարունակելու է այդ ուղությամբ, 22,7%-ն էլ նշում է, որ սիրում է այդ մասնագիտությունը: Բուհական քննություների և ուսպլանով ընտրած խորացված ուսուցմամբ դասընթացի միջև կա 56,8% համապատասխանություն:
Արհեստագործական ավագ դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի պատրաստվում է անցնել հարցվածների 43% -ը, աշխատում է և դպրոցն ավարտելուց հետո շարունակելու է աշխատել հարցվածներից 4,3%-ը:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ կրթահամալիրի յուրաքանչյուր ավագ դպրոցի ծրագրային առանձնահատկությունները գործում են լիարժեք և ծառայում են նպատակին՝ հիմքում ունենալով յուրաքանչյուր անհատի կրթական պատվերը:

Այս ուսումնասիրության արդյունքները կչափվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կրկնակի հարցումների միջոցով:

Հաջորդ ուսումնասիրությամբ՝ «Սովորողի խորացված ուսուցման մասին: Կրթահամալիրի 11, 12-րդ դասարանցիներ», սոցիոլոգի ծառայություն փորձել է պարզել, թե սովորողներն ինչպես են վերաբերվում խորացված ուսուցմանը:

Ինչպես նախորդ, այս ուսումնասիրության արդյունքներից էլ պարզ է դառնում, որ սովորղները ընտրած խորացված ուսուցումը անմիջականորեն կապում են բուհի նախապատրաստությանն ու հետագա մասնագտական ընտրության հետ (սովորողների պատասխաններից՝ «խորացված ուսուցումը օգնում է ավելի մոտենալ քո ընտրած մասնագիտությանը», «օգնում է բուհական քննություններին նախապատրաստվելուն», «սպասում էի, որ խորացված ուսուցման առարկաները կուսումնասիրեինք այնքան խորը, որ կրկնուսույցի կարիք չեմ զգա, կարծում եմ՝ խորացված ուսուցումը մասամբ է բավարարում այս պահանջը»):

Անցկացվել է ուսումնասիրություն Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանցիների շրջանում. «Ինչպե՞ս եմ կազմակերպելու իմ ուսուցումը 12-րդ դասարանում» թեմայով:

Փորձել ենք պարզել, թե ինչ կարծիք ունեն սովորողները 11-րդ դասարանում և 12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման նոր ձևի մասին (անհատական դասացուցակ):

Ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ 11-րդ դասարանցիները, իրենց ավագ ընկերների նման, կարևորում են անհատական դասցուցակի առկայությունը, սովորողին տրվող՝ ժամեր ընտրելու հնարավորությունը: Սակայն առանձին դեպքերում սովորողները հակված են միասնական դասացուցակի. «Կնախընտրեի դասացուցակը միասնական լիներ»։

Բոլոր ուսումնասիրության արդյունքներից էլ պարզ է դառնում, որ սովորողները ավագ դպրոցի իրենց ուսումնառությունը անմիջականորեն կապում են բուհի նախապատրաստության հետ:
Չեմ կարծում՝ ավագ դպրոցի առաքելությունը սովորողին բուհին նախապատրաստելն է: Հայաստանյան, արտերկրյա բուհերը շատ են ու ընդունելության իրենց պահանջներով տարբեր: Հարց է առաջանում՝ սովորողին ո՛ր ԲՈՒՀ-ի ընդունելությանն է նախապատրաստում դպրոցը:

Դպրոցի գործառույթն է սովորողին սովորել սովորեցնելը, նրա հետազոտական, ստեղծական որակներին խթանելը:
Այդուհանդերձ, սովորողների մի մեծ մասը շարունակում է մտածել հակառակը: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ