ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Հանրակրթական դպրոցում երեխայի ներդաշնակ հոգևոր զարգացման կարևոր խնդիրներից մեկը ազգային մշակույթի յուրացումն է՝ ավանդույթներ, ծեսեր, տոներ: Բնականոն կյանքով ապրելու պայմաններում ժողովրդական տոները կզարգանային, կփոխվեին հասարակական փոփոխությունների հետ համաքայլ: Դրանք չէին իմաստազրկվի, այլ նոր որակ, նոր ձև կստանային և կշարունակեին կատարել իրենց կարևորագույն դերը` մարդկանց համախմբելու, ազգային և մարդկային արժեքները պահպանելու:

21–րդ դարի սկզբին հայտնվել ենք մի տխուր փաստի առջև. մենք կորցրել ենք ազգային շատ կարևոր արժեքներ և փորձում ենք վերականգնել կորցրածը: Այս գործը պետք է սկսել վաղ հասակից, այսինքն` ծնված օրվանից: Երեխան դաստիարակվում և սովորում է` յուրացնելով մեծերի փոխանցած մշակույթը: Եթե ընտանիքում, հասարակության մեջ չի պահպանվել ավանդականը, ուրեմն այդ գործն իր վրա է վերցնում պետությունը կամ կրթօջախը, տվյալ դեպքում «Մխիթար Սեբաստացի§ կրթահամալիրը` սկսելով նախակրթարանից և շարունակելով մինչև դպրոցն ավարտելը:

«Երաժշտության խնդիրները քննելիս անպայման պետք է հիմնվենք մինչև այսօր արվածի, այսինքն՝ փորձի վրա: Մինչև այսօր ասելով՝ նկատի ունենք մեզ մոտ կիրառված դաստիարակության՝ դասերի փորձը: Ելակետ պետք է ունենալ ազգային դպրոցը, որովհետև չենք կարող արհամարհել այն, ինչը հարազատ է ժողովրդին, և չենք կարող հիմնական տեղը տալ կասկածելի նորամուծություններին: Նորամուծություն կատարվում է, երբ յուրացվում է ավանդականը: Սակայն ամենամեծ ու ամենացանկալի նորամուծությունը կրթության ասպարեզում այսօր կլինի այն, որ ինչ-ինչ պատճառներով իր արմատներից հեռացած ժողովրդին վերադարձվի իր իսկ ստեղծածը: Հայ մեծագույն մանկավարժները ամենամեծ դպրոցը համարել են ժողովրդական դպրոցը և իրենց ստեղծած կրթական համակարգը փորձել են մոտեցնել ժողովրդական դպրոցին, որովհետև վերջինս առավելագույն արդյունքներին հասել է բնության թելադրած պարզագույն միջոցներով»։ Արթուր Շահնազարյան

Ծեսերին նոր կյանք տալու համար հարկավոր է նախ շատ լավ յուրացնել ավանդականը, ճանաչել այն միջավայրը, որտեղ ստեղծվել են դրանք: Լավ իմանալ երգերն ու պարերը, ծիսական գործողությունները, պարագաները, դրանց խորհուրդն ու պատրաստման տեխնոլոգիան: Ո±ր գործողություններն են, որ կարելի է կատարել կամ փոքր-ինչ ձևափոխել կամ լրացնել նորով: Ո±ր պարագաներն են, որոնք շատ լավ կմտնեն ժամանակակից ծեսի մեջ կամ կստանան նոր ձև կամ էլ նորերը կլինեն: Սրանք այն հարցերն են, որոնք առաջ են գալիս և որոնք լուծելու խնդիր ունենք:

Իհարկե, ծեսին նոր կյանք տալ` չի նշանակում ակունքից այնքան հեռանալ, որ այն դառնա ոչ թե ծես, այլ անհատ մարդկանց երևակայությամբ ստեղծված հիբրիդ` հնի ու նորի վատ խառնուրդ: Ծիսական հիմնական կարգը պետք չէ շփոթել տոնական մասի հետ: Յուրաքանչյուր ծես, ծիսական գործողություններից բացի, ունի տոնական մաս, որտեղ կարելի է կատարել նաև ժամանակակից բարձրարժեք երգեր ու պարեր:
Մեր նպատակն է ծեսը, տոնը սովորողին հասցնել իր իսկ միջոցով, իր մասնակցությամբ, որպեսզի վերջնական արդյունքն էլ լինի բոլորի համար յուրացված, ցանկալի, սպասված և մնայուն:

Ծեսերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո որոշում ենք, թե ինչ ճանապարհ են անցնելու երեխաները ծիսակատարությանը նախապատրաստվելիս։ 

  • Ծանոթանում են ծեսի բովանդակությանը, հավաքում են տեղեկություններ տարբեր աղբյուրներից` մեծերից, ինտերնետից, գրքերից և այլն։ 
  • Գրի են առնում խաղիկներ, առած-ասացվածքներ, հանելուկներ, հեքիաթներ, պատմություններ, ավանդություններ, երգեր: 
  • Նկարում են ծիսական հերոսներին, ծիսական պատկերներ, պատրաստում են ծիսական պարագաներ։ 
  • Սովորում են ծիսական և ծեսին համապատասխան երգեր, ասույթներ, ասիկներ, օրհնանքներ, բեմականացնում են դրանք: 
  • Սովորում են ավանդական պարեր, խաղարկում են ծիսական գործողություններ, ծիսական խաղեր: 
  • Կատարում են բնագիտական փորձեր: Կազմում են մաթեմատիկական խնդիրներ։ 
  • Հորինում են հանելուկներ, հեքիաթներ, գովք, օրհնանք:
  • Գնում են ուսումնական ճամփորդության: Գրում են նամակներ, բարեմաղթանքներ, վերապատմում, փոխադրում են իրենց տպավորությունները:

Երեխան, քայլ առ քայլ, անկաշկանդ միջավայրում, ամենօրյա արդյունավետ գործունեությամբ, լիիրավ մասնակցությամբ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելով ու փոխանցելով, յուրացնում է ծեսը:

Գործում են միջառարկայական բոլոր կապերը, նաև ընտանիք - դպրոց կապը, որոնք նպաստում են ծեսը, տոնը բոլոր տեսանկյուններից յուրացնելու և որպես մեկ ամբողջություն ընկալելու:

Ի՞նչ խնդիրներ են լուծվում.

  • Նոր գիտելիքի յուրացում
  • Խոսքային, տեխնոլոգիակական հմտությունների զարգացում
  • Գիտելիքների, կարողությունների դրսևորում և կիրառում
  • Ճաշակի զարգացում
  • Ինքնադրսևորում, ձերբազատում բարդույթներից

Այս աշխատանքները նպաստում են սովորողի պատկերային-բանահյուսական մտածողության, ստեղծագործական երևակայության զարգացմանը։ Սովորողները ազգային արժեքները գնահատելու և յուրացնելու հետ նաև կարծես ավելի լավ են ճանաչում  իրենց ուսուցիչներին, տատիկներին, պապիկներին, ծնողներին, հարազատներին։  

Այդ աշխատանքներն իրագործելիս, հենվելով երեխայի բնատուր հատկությունների վրա, բացի մեր առաջ դրված խնդիրն իրականացնելուց, բացահայտում ենք նրա անձնային առանձնահատկությունները, օգնում նրան` ձեռք բերելու մի շարք ունակություններ (առաջին հայացքից, թվում է, բացակայող), հետագայում զարգացնել դրանք: Ընթացքում, իհարկե, միաժամանակ լուծվում են մի շարք անձնային խնդիրներ:

Առաջարկում ենք ծանոթանալ մեր իրականացած վերջին՝ Համբարձման ծեսի նյութերին.

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ