ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց

Էկոլոգիական տարբեր խնդիրների վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու, սովորողների էկոլոգիական գիտելիքները զարգացնելու, ուսումնական նյութեր ստեղծելու նպատակով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2012թվականի ապրիլի 26-ից մայիսի 2-ը կազմակերպվեց ամենամյա 2-րդ էկոմրցույթը, որին մասնակցեցին կրթահամալիրի Ավագ դպրոցների 10-11-րդ դասարանների սովորողները, Միջին դպրոցի և Գավառի թիվ 5 դպրոցի 8-րդ դասարանցիները:

Մրցույթի անկախ հանձնաժողովը գնահատում էր թիմի` համապատասխան թեմային վերաբերող գիտելիքները, աշխատանքի կատարման լրջությունը, ներկայացման ձևը, թվային տեխնիկայի օգտագործումը, հարցերի մանրամասն քննարկումը, առաջարկվող լուծումները, համատեղ աշխատելու ունակությունը, միմյանց օգնելու կարողությունը:
Էկոտուրը առաջին իսկ օրվանից անցավ բուռն քննարկումների, հարց ու պատասխանի, առողջ մրցակցության պայմաններում: Հավաքվածների ունեին մեկ նպատակ`հնարավորինս լավ ներկայացնել իրենց կատարած աշխատանքները և հաղթել: Շատ համերաշխ և նպատակաուղղված խաղ էր, մթնոլորտը լարված էր, բայց հանդուրժողական, բոլորը ձգտում էին ավելի լավ ներկայանալ:
Ընտրված թեմաները արդիական էին և հրատապ լուծում պահաջող: Խրախուսելի էր սովորողների պատրաստվածությունը, նվիրումը աշխատանքին: Նրանք մանրամասնորեն ներկայացրեցին բոլոր հիմնախնդիրները, դրանց լուծման կարևորությունը, սակայն լուծումները փոքր-ինչ մակերեսային էին: Այնուամենայնիվ մրցույթի ժամանակ սովորողները փորձեցին խնդիրները տեղայնացնել, լուծումներ տալ տեղական մակարդակով:
Այնքան մեծ էր սովորողների ոգևորվածությունը, որ չէին էլ ուզում մրցույթը ավարտվեր: Նրանք դեռ շատ ասելիք և անելիք ունեին: Ոգևորված էին նաև մեծերը` ուսուցիչներն ու հանձնաժողովի անդամները:

Անհերքելի է, որ մրցույթը հանրապետական նշանակություն ունեցավ: Էկոտուրին մասնակցելու էին եկել Գավառի թիվ 5 դպրոցի սովորողները, որոնք էլ իրենց մտահոգությունը ունեին՝ Գավառագետ, Սևանա լիճ, խնդիրներ, որոնց լուծումը բոլորիս գործն է:
Կարևորում եմ էկոլոգիապես կրթված քաղաքացու կայացումը, նրա դիրքորոշումը:
Վերջում մասնակիցները հիացան թափոններից պատրաստված գեղադիտակով:
Էկոտուրը այսքանով չի վերջանում, քանի որ առջևում նոր էկո-աշխատանքներ՝ էկո-արշավներ, էկո-ճամբարներ, որոնց ընթացքում մասնակիցները ոչ միայն կհանգստանան, այլև օգտակար աշխատանքներ կանեն Հայաստանում և Արցախում:

Հընթացս ծնվեցին նոր առաջարկներ, գաղափարներ, խնդիրների լուծումներ, որոնք հաշվի կառնվեն հաջորդ էկոտուրի թեմաները կազմելիս և անցկացնելիս: 

Հանձնաժողովի անդամներից Ռուզան Ղազարյանի առաջարկով հաղթող թիմերը հյուրընկալվեցին UNESCO-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնում՝ «Ռիո+20» միջոցառման շրջանակում ներկայացնելու իրենց աշխատանքները: Պետք է նշել, որ սովորողները այստեղ նույնպես փայլեցին իրենց ազատ մտածելակերպով, ներկայացնելու ունակությամբ:
Ժամանակն է էկոտուր կազմակերպելու նաև կրտսեր դպրոցում, քանի որ էկոլոգիական լավ ավանդույթներ ունենք այնտեղ: Համագործելով կրտսեր դպրոցների հետ՝ կմշակվի «էկոտուրի կրտսեր դպրոց» նախագիծը։
Գործնականում էկոլոգիական ունակությունները դրսևորելու համար առաջարկվում են նոր էկոլոգիական նախագծեր` «Յուրաքանչյուր սովորողին` մեկ ծառ», «Խնամենք կրթական պարտեզը», «Կրթական պարտեզի հատակագիծ», «Էկոլոգիական դպրոց»-մրցույթի կազմակերպում, «էկոլոգիական տեսչության» կազմավորում, «Մեզանից հետո` մաքուր կրթահամալիր» 12-րդ դասարանցիների համար և այլն… Էկոտուրը, այլ անվանումով, կարելի է անցկացնել նաև այլ ակումբների մրցույթները կազմակերպելու համար:

Մայիսյան 7-րդ հավաքին հրավիրել ենք էկոլոգիայի բնագավառում մեծ ավանդ ունեցող Histores recydables ՀԿ ֆրանսիացի մասնագետների, ովքեր կծանոթանան մեր կրթահամալիրում իրագործվող էկոլոգիական ծրագրերին և կծանոթացնեն արտասահմանյան փորձի հետ, և կապ կհաստատենք արտասահմանյան էկո-կազմակերպությունների հետ:

Կարծում եմ էկոտուրը կայացավ. այն ունի զարգանալու հնարավորություն և կլինի շարունակական:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ