ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Արտադրությամբ ուսուցում 

«Մխիրար Սեբաստացի» կրթահամալիրի արհեստագործական ավագ դպրոցում իրականացվող արտադրությամբ ուսուցման ծրագրի կազմակերպման համար անհրաժեշտ են գործող արհեստանոցներ:

Մեր խոհանոց-արհեստանոցում սովորելով աշխատում են դպրոցի սննդի կազմակերպման խորացված ուսուցման 10-12-րդ դասարանցիները: Արհեստանոց մտնելու հենց առաջին րոպեից ամեն մի սովորող գիտի իր առջև դրված պահանջների, կարգ ու կանոնի մասին: Պարտադիր պահանջներից է բուժզննում անցնելը. սա արվում է 6 ամիսը մեկ: Գոգնոցն ու խոհարարական գլխարկը, մաքուր ձեռքերն ու մարմնի հիգիենան, աշխատասիրությունն ու ստեղծագործելը նույնպես պարտադիր պահանջ են: Խոհանոցում սովորողները ձեռք են բերում խոհարարական գիտելիքներ և հմտություններ:

Հոկտեմբերյան հավաքին ներկայացրել ենք մեր արտադրամասում պատրաստվոող կիսագործարանային չորս հիմնական արտադրատեսակը՝ խաչապուրի, գյուղի գաթա, ոսպով և կարտոֆիլով կարկանդակներ: Այս արտադրանքը առաքում ենք մեր կրթահամալիրի դպրոցները: Արտադրության կազմակերպումը այս ընթացքում ավելի կանոնակարգվեց, հստակեցվեց աշխատանքի ռեժիմը։

Ուսումնական տարվա ամբողջ տարվա ընթացքում ստացել ենք տորթերի պատվերներ, որոնք ունեցել են բազմապիսի ձևավորումներ: Պատվիրատուները կրթահամալիրի ծնողները, սովորողներն ու աշխատողներն են: Արհեստանոցի վարպետ-սովորողներին ուրախացնում է այն փաստը, որ պատվիրատուն գոհունակություն է հայտնում ու նորից պատվիրում: Ուրեմն նպատակային էր աշխատանքը, ուրեմն մեր սովորողն այս ծրագրի շրջանակներում ձեռք բերեց կարողություն և հմտություն, որով, ավարտելով մեր դպրոցը, կկարողանա գտնել իր աշխատանքը, որն այնքան կարևոր է:

Մեր կրթահամալիրն իրականացնում է տարբեր միջոցառումներ, ունենում ենք հյուրեր և կազմակերպում հյուրասիրություններ: Այդ հյուրասիրություններն արվում են սովորող-խոհորարների պատրաստած ուտեստներով և նրանց անմիջական մասնակցությամբ: Եվ հպարտություն եմ ապրում՝ գովեստի, զարմանքի խոսքեր լսելով:
Այս ընթացքում ծանոթացա իմ սովորող-խոհարարների բնավորության, մարդկային լավ հատկանիշների հետ: «Կամքի ուժ» հասկացությունը դրսևորվեց հենց աշխատանքային պրոցեսում: Թվում էր՝ թե երեխաներին չեմ կարողանա դասերից հետո պահել, որպեսզի արտադրության աշխատանքները շարունակենք: Բայց ինչ պահելու մասին էր խոսքը. առանց խնդրանքի և համոզելու, ինքնակամ ձևավորվեց աշխատանքային խոհարարական խումբ, որի աշխատանքներին նախանձով կարելի էր հետևել դասերից հետո՝ մինչև երեկոյան ժամը վեցը-յոթը:

Արդեն տարվա վերջն է, և վստահորեն կարող եմ ասել, որ մեր սովորող-խոհարարները ոչ միայն կարող են աշխատել այս ոլորտում, այլ նաև կարող են դառնալ սովորեցնողներ. սրանում համոզվել եմ, երբ շաբաթը մեկ անգամ մեզ էին այցելում միջին դպրոցի սովորողները, և ավագ խոհարարները համբերատար և հիմնավորելով բացատրում էին իրենց գործողությունները:

Այս ուսումնական, հետաքրքիր, ստեղծագործական գործընթացն իր ամբողջ հմայքով, ունի թերություններ, որոնք փորձում ենք նոր ուսումնական տարում վերջնական կշտկենք՝ լրամշակելով ուսուցումն արտադրությամբ կազմակերպելու մեր ծրագիրը:  

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ